Ավետիք Իշխանյանի համոզմամբ` լրագրողին փորձել են սպանել

[ 2009/05/05 | 15:03 ]

30_04-kiviryan2Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Փաստաբանների պալատը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս` «ARMENIA Today – http://armtoday.info» եւ «BAGIN -http://bagin.info» լրատվական կայքերի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հետ կատարված միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի լուսաբացին Նալբանդյան 9 հասցեում` իր տան մուտքում, Կիվիրյանը երեք անձանց կողմից ենթարկվել էր դաժան ծեծի: Հնչել են նաեւ կրակոցներ:

«Ես չեմ ուզում ասել, որ Արգիշտի Կիվիրյանի հետ կատարվածն աննախադեպ էր, որովհետեւ այդպիսի դեպքեր Հայաստանում հենց այս տարի արդեն եղել են: Ես ինքս ամեն դեպքից հետո հիմնականում այցելել եմ բռնության ենթարկվածներին, բայց այս անգամ կատարվածը երեւի իր դաժանությամբ գերազանցում է մնացած դեպքերին: Իմ համոզմամբ` սա եղել է սպանության փորձ»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա կարծիքով` հանցագործները Արգիշտի Կիվիրյանի հետ որեւէ անձնական թշնամություն չեն ունեցել: «Դա, թերեւս, եղել է պատվեր, հավանաբար` քաղաքական»:

Գործադրված դաժանությունից ելնելով` բանախոսը հանգել է այն հետևության, որ «Հայաստանում ապրելը, իսկապես, վտանգավոր է»:

«Ես ինքս առայժմ որեւէ վարկած չունեմ: Կարելի է ասել, որ Կիվիրյանը երկու մասնագիտություն ունի` փաստաբանի եւ լրագրողի, որոնց փայլուն տիրապետում է: Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում նա փաստաբանությամբ առանձնապես չէր զբաղվում, ապա, ամենայն հավանականությամբ, այս հաշվեհարդարը կապված է նրա լրագրողական գործունեության հետ»,- ասաց Ավետիք Իշխանյանը` դժվարանալով նշել, թե միջադեպը կոնկրետ որ հրապարակման «արդյունքն է»:

Տես նաև՝

Print this page

One Response to “Ավետիք Իշխանյանի համոզմամբ` լրագրողին փորձել են սպանել”

  1. hammaskipu Says:

    Duunia vaan…ja kesälomaa odotellessa festarien kera!!!

Հայտնեք Ձեր կարծիքը՝