Կիվիրյանի գործը վերաորակվել է
[ 2009/05/21 | 11:16 ]
ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ փաստաբան-լրագրող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կատարված բռնարարքի առնչությամբ հարուցված քրեական գործը վերաորակվել է ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով («Մի խումբ անձանց կողմից սպանության փորձ»):
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի լուսաբացին Նալբանդյան 9 հասցեում` իր տան մուտքում, Կիվիրյանը 3 անձանց կողմից ենթարկվել էր դաժան ծեծի: Հնչել էին նաեւ կրակոցներ, սակայն հանցագործների կրակած գնդակների պարկուճները կասկածելի հանգամանքներում դեպքի վայրից անհետացել էին:
Ոստիկանությունը բռնարարքի փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ ՔՕ 117 հոդվածով («Միտումնավոր առողջությանը թեթև մարմնական վնասվածքների պատճառում»): Մայիսի 7-ին գործի քննությունը տեղափոխվել էր ԱԱԾ-ի քննչական վարչության վարույթ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի













