Լրագրող-փաստաբան Արգիշտի Կիվիրյանի գործով երկու անձ կալանավորվել է

[ 2009/07/13 | 14:20 ]

13_07-A-KiviryanՇաբաթ օրը` հուլիսի 11-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը լրագրող-փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կատարված բռնարաքի առնչությամբ երկու անձի կալանավորելու սանկցիա է տվել:

Կալանավորված անձանց մասով Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունը որևէ տեղեկատվություն չեն տրամադրում` նշելով, որ նման լիազորությամբ օժտված է ԱԱԾ-ի համապատասխան վարչությունը: ԱԱԾ-ից էլ «Հետքին» հայտնեցին, որ, իրոք, երկու անձանց կալանավորել են, սակայն նախաքննության շահերից ելնելով` վերջիններիս անունները դեռևս չեն հրապարակում:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի լուսաբացին Նալբանդյան 9 հասցեում` իր տան մուտքում, Կիվիրյանը 3 անձանց կողմից ենթարկվել էր դաժան ծեծի: Հնչել էին նաեւ կրակոցներ, սակայն հանցագործների կրակած գնդակների պարկուճները կասկածելի հանգամանքներում դեպքի վայրից անհետացել էին:

Ոստիկանությունը բռնարարքի փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ ՔՕ 117 հոդվածով («Միտումնավոր առողջությանը թեթև մարմնական վնասվածքների պատճառում»): Մայիսի 7-ին գործի քննությունը տեղափոխվեց ԱԱԾ-ի քննչական վարչություն, իսկ ավելի ուշ այն վերաորակվեց ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով («Մի խումբ անձանց կողմից սպանության փորձ»):

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝