Արգիշտի Կիվիրյանի վիճակը կայուն է

[ 2009/04/30 | 14:58 ]

30_04-kiviryan2Այսօր լուսաբացին Նալբանդյան-9 հասցեում գտնվող իր բնակարանի մուտքի մոտ դաժան ծեծի ենթարկված Արգիշտի Կիվիրյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Բժիշկների գնահատմամբ` տուժողի վիճակն այժմ կայուն է. նրան արդեն տեղափոխել են նեյրովիրաբուժական բաժանմունք: Միջադեպի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ ոստիկանությունը.

«Ապրիլի 30-ին, ժամը 05.30-ին, «Էրեբունի» ԲԿ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել «Բագին» փաստաբանական գրասենյակի տնօրեն, 1972 թ. ծնված Արգիշտի Կիվիրյանը` «պոլիտրավմա» ախտորոշմամբ:

Կիվիրյանը գտնվել է ծանր վիճակում, այդ իսկ պատճառով հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին չի կարողացել հաղորդում տալ: Ա. Կիվիրյանի կնոջից ընդունվել է հաղորդում, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Նալբանդյան փողոցի 9 շենքի շքամուտքում անհայտ անձինք հարձակվել են ամուսնու վրա, ծեծի ենթարկել եւ դիմել փախուստի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է փորձաքննություն»,- նշված է հաղորդագրությունում:

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝