Ձերբակալություն` Շաբոյանի սպանության գործով
[ 2009/11/19 | 17:50 ]
«Հետքն» արդեն տեղեկացրել է, որ նախօրեին` ժամը 23:50-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայում սպանվել էր «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, 51-ամյա Սամվել Շաբոյանը:
Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կարեն Պետրոսյանը: Վերջինս ձերբակալված է:
Հիշեցնենք, որ Մյասնիկյան պողոտայում Ս. Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել:
Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետևանքով նա մահացել է:
Զննությամբ ավտոմեքենայի հետևի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք:
Դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104 («Սպանություն») և 235 («Ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը) հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:












Նոյեմբեր 19th, 2009 at 20:15
ba keropi kyanke xlelu hamar patija krel. chisht el arela. baic es chem karcum vor axperna spanel.
Նոյեմբեր 30th, 2009 at 18:04
Hi there, I’ve just come across this site whilst I’m hunting around Google as I am researching some material on electric cellos!. It’s an interesting site so I’ve bookmarked this site and I intend to revisit you soon to give it a proper look when I have more time.