Իրականացվում են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու ամրակայման աշխատանքներ

[ 2009/11/24 | 19:11 ]

muxni_24.11.09Մշակույթի նախարար Հասմիկ  Պողոսյանը Վրաստանի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզման փաստի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային` խնդրելով պարզաբանել նախարարության դիրքորոշումը և տեղեկացնել ձեռնարկվող միջոցառումների մասին:

Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարը հայտնել է իր պատրաստակամությունը` աջակցելու խնդրի լուծմանը:

Ն. Ռուռուան հավաստել է, որ եկեղեցին իրոք գտնվում էր անմխիթար վիճակում, և նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել վերականգնման աշխատանքների ուղղությամբ, նաև Վրաստան հրավիրելով հայ վերականգնող ճարտարապետների` աշխատանքների բոլոր փուլերին մասնակցելու համար:

Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Վաչեիշվիլին հավաստիացրել է Հայաստանի Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին, որ այսօր արդեն հրատապ իրականացվում են եկեղեցու ամրակայման աշխատանքները, դրանց հետևող նախագծային աշխատանքները կիրականացնի «Արքիտեքս» վերականգնողական ճարտարապետական արվեստանոցը:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Արև Սամուելյանը նշել է, որ վաղը նախարարության վերականգնող ճարտարագետը կմեկնի Վրաստան` մասնակցելու նախագծային աշխատանքներին:

Տես նաև՝

Print this page

One Response to “Իրականացվում են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու ամրակայման աշխատանքներ”

  1. Gor from Holland Says:

    Uremn piti plzvi, vor heto sksek matnerd matnerin kptsnek?

Հայտնեք Ձեր կարծիքը՝