«Սասունցի Դավիթը»` բեմում
[ 2010/02/09 | 16:58 ]Պետական կամերային երաժշտական թատրոնում վաղը կկայանա «Սասունցի Դավիթ» ներկայացումը: Բեմականացված է միայն էպոսի «Սասունցի Դավիթ» գլուխը, որ մշակել է Հովհաննես Թումանյանը: Պիեսի հեղինակը եւ բեմադրողը Դավիթ Հակոբյանն է:
Ներկայացումն սկսվում է այնտեղից, երբ Մհերին ասում են, թե ինքը պիտի մեռնի իր որդու ծնվելուց հետո: Շարունակությունը զարգանում է էպոսի սյուժեին համապատասխան:
Բեմադրության 2-րդ ռեժիսոր Արմեն Վաղարշակյանի խոսքերով` ներկայացման մեջ խաղում են ԵԹԿՊԻ-ի 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր ուսանում են Ս. Սարգսյանի արվեստանոցում:
«Թեեւ այստեղ խաղում են ուսանողներ, սակայն նրանք ներկայացնում են բավականին հասուն խաղ: Սա զարմանալի չէ, քանի որ հենց երիտասարդներն են, որ պետք է բերեն նոր շունչ ու մոտեցում թատերական արվեստին»,-ասաց Ա. Վաղարշակյանը:
Մարիամ Մուղդուսյան













