Մայր Աթոռ. «Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզման ամբողջ պատասխանատվությունը կրում են Վրաստանի իշխանությունները և Վրաց Ուղղափառ Եկեղեցին»
[ 2009/11/20 | 20:15 ]
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի հայկական Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայոց եկեղեցու երեկ տեղի ունեցած փլուզման խնդիրը: Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է ընդունել, որտեղ ցավով է հաստատում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայոց եկեղեցու փլուզման փաստը:
«Գերագույն հոգևոր խորհուրդն ափսոսանքով է արձանագրում, որ անարդյունք մնացին Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործադրած տարիների ջանքերը Վրաստանի Հանրապետության իշխանությունների և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ բանակցությունների ճանապարհով կարգավորելու Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի և հայոց եկեղեցիների վերադարձման հարցերը: Հիշյալ խնդիրների կարգավորման մեջ վրացական կողմի դրսևորած հանիրավի ձգձգումների հետևանքներից է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզումը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում են Վրաստանի Հանրապետության իշխանությունները և Վրաց Ուղղափառ Եկեղեցին: Հայկական սրբավայրերի պահպանության ուղղությամբ վրաց պետության դրսևորած անտարբերությունը որևէ կերպ չի համատեղվում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու, երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու և նրանց պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ վրաց պետության կողմից մշտապես հնչեցվող հայտարարություններին և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններին:
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի Հանրապետության իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն` անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու` վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման և հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար»,-նշված է հայտարարության մեջ:














Նոյեմբեր 20th, 2009 at 20:47
Bnakanabar shat tsavali erevujt e. Sakajn mijamank petqa hartsnel, te isk ova patasxanatu Hajatsani taracqum gtnvogh shat ekeghecineri vattar vichakoi hamar? Eli Vrastani karavarutjuny? Isk mite Hajastanum amen inch barvoq vichakum e ev nujn haj araqelakannern amen inch anum en drants patshach pahpanutjan hamar?
Haj aeaqelakannery shat aktivanum en henc Vrastanum kam ajlur mi ban e patahum.Sakajn lavagun depqum qar lrutjun en pahpanum Hajastani nerqin xndirneri veraberjal.
Նոյեմբեր 21st, 2009 at 02:13
Ամեն ինչ տրամաբանության մեջ է` ավերումով եկած Եկեղեցին մի օր ինքն էլ ավերվելու է:
Նոյեմբեր 21st, 2009 at 04:13
Ov e iravabanoren patasxanatu Hayastanum hay hogevor hushardzanneri fisikakan barorutian ev anhrazhesht veranorogman hamar? Hay ekeghetsin, te petakan mi organ?
Նոյեմբեր 21st, 2009 at 10:46
Jisht asac es chei spasum vor Mayr Ator@ nman haytararutyun karox er anel kani vor amen harcum lur e exel,bayc da shat kich e petk e aveli vjrakan linel…
Menk Mayr Atoric avelin enk spasum
u spasum enk arden 20 tari