Բողոքի ակցիա Փարիզում` ի պաշտպանություն Վահագն Չախալյանի
[ 2009/04/15 | 10:44 ]
Ժան Էքյան, Փարիզ
Երեկ Փարիզում ապրող հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Վրաստանի դեսպանատան դիմաց և պահանջում էին ազատ արձակել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին, ով քաղաքական հետապնդման է ենթարկվում վրացական իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Վահագն Չախալյանի Ախալցխայի շրջանային դատարանի կողմից ենթարկվեց 10 տարի ազատազրկման:
Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչներ, ՀՅԴ-ից Ալեքսիս Գովչյանին ու Մուրադ Փափազյանին ընդունել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան:
Ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչները դեսպանին ներկայացրել են ֆրանսիական կազմակերպությունների բողոք-պահանջը: Նրանք նշել են այն փաստը, որը, ըստ «Երկիր» միության, Չախալյանները որևէ զենք իրենց տանը չեն ունեցել, և դատարանով դա չի ապացուցվել:
Հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են Վահագն Չախալյանի անհապաղ ազատ արձակել:
Դեսպանն ամրագրել է բողոքներն ու պահանջները և հավաստիացրել, որ այդ ամենը կհաղորդի Թբիլիսի:













