Փարիզում ոստիկանները ցուցարարներերին մեկուսացրել են

[ 2009/10/03 | 11:52 ]

Սեդա Գրիգորյան

france-armenian_2.10.09

Ֆրանսիա կատարած իր համահայկական ուղեւորության ընթացքում հոկտեմբերի 2-ին ժամը 15-ին նախատեսված էր Սերժ Սարգսյանի այցը Փարիզի Երեւանյան պուրակ,  որտեղ նախագահը պետք է ծաղկեպսակ դներ Կոմիտասի արձանի մոտ: Դեռ մեկ ժամ առաջ արձանին հարող Կանադայի հրապարակում հավաքված էին տարբեր քաղաքական ուժերի ու հայկական կազմակերպությունների անդամներ` սփյուռքահայեր ու հայաստանցիներ, որոնք եկել էին իրենց բողոքն արտահայտելու արձանագրության ստորագրությանը:

france-armenia2_2.10.09

Նրանց թիվը հասնում էր մոտ ութ հարյուրի (ըստ որոշ աղբյուրների վկայակոչման): Բոլորը ունեին «Ոչ» գրությամբ պաստառներ:

no-protocols_2.10.09

«Մոռանալ նշանակում է դավաճանել», «Արձանագրությունը ծաղրում է ցեղասպանության հիշատակը», «Աղբամանը` արձանագրությունը», «Ոչ ցեղասպանության հանձնաժողովի ստեղծմանը», «Ոչ, հայ-թուրքական արձանագրությանը, որը դավաճանում է հայ ազգին», «Հայ-թուրքական արձանագրություն. հայ ժողովուրդը վտանգի մեջ է» եւ նմանատիպ այլ պաստառներ ձեռքներին բողոքի ակցիայի մասնակիցները սպասում էին  Հայաստանի Հանրապետության նախագահի ժամանմանը:

no-protocols-2.10.09

no_2.10.09

Նախապես որոշվել էր գետնին նստել, ի նշան բողոքի, եւ մեջքով նախագահին հետ շրջվել, երբ վերջինս կռանար ծաղիկները դնելու:

no-protocols3_3.10.09

«Պետք է իրեն հաշիվ տա, որ այստեղ ընդդիմություն ունի: Մեծ արշավ ենք կազմակերպելու եւ պահանջելու ենք նրա հրաժարականը»,-հավաքվածներին հորդորեց ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի թեւի համանախագահ Մուրադ Փափազյանը:

no-protocols4_2.10.09

Ժամը 15-ին ցուցարարները պայմանավորվածության համաձայն նստեցին գետնին եւ սկսեցին  «Ոչ» վանկարկել: Ակցիային միջամտեցին արձանը շրջապատած ոստիկանները:

police-no-protocols_2.10.09

Նախ հետ հրեցին հավաքվածներին, իսկ երբ հավաքվածները սկսեցին ընդդիմանալ, ոստիկանները սկսեցին քաշքշել մասնակիցներին, բռնի տեղափոխել արձանի հետեւի մասը: Չէին խնայում տարեցներին ու կանանց:

police_2.10.09

Մոտ մեկ ժամ տեւած ծեծկռտուքի արդյունքում ցուցարարների մեծ մասը հեռացվեց արձանի շրջակայքից:

police-france_2.10.09

«Մենք հավաքվեցինք ասելու ո’չ պրոտոկոլին եւ հանդիպեցինք ոստիկանության դիմադրությանը: Սերժ Սարգսյանը դեռ այդպես էլ այստեղ չէ: Փոխարենը լինի իր ժողովրդի կողքին, փոխարենը փորձի խոսել իր ժողովրդի հետ, նա ոստիկանությանը թույլ տվեց անելու այս կեղտոտ գործը: Սա իսկապես ամոթալի է հանրապետության նախագահի համար»,-նշեց Մուրադ Փափազյանը:

presiden-in-france_2.10.09

Եվ միայն ժամը 16-ին ժամանեց հանրապետության նախագահը: Սերժ Սարգսյանը շատ կարճ կանգնեց արձանի մոտ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների հետ որեւէ շփում չունեցավ:  Հեռվից միայն լսվում էին  «Ոչ» եւ «Դավաճան» վանկարկումները:

president-visit_2.10.09

Նախագահի մեկնումից հետո ֆրանսիացի ոստիկանները դարձյալ հսկում էին նախորդ դարասկզբի Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանը: Այս անգամ հսկում էին ծաղիկները:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

8 Responses to “Փարիզում ոստիկանները ցուցարարներերին մեկուսացրել են”

  1. Սարգիս Մկրտչեան Says:

    Կեցցէն Եւրոպայի հայերը։
    Ամօթ ՀՀ Նախագահին։

  2. Ira Says:

    Где появляется этот человек там сразу начинают бить Армян

    Прошу Вас господин Серж Саркисян не приезжайте к нам в Эстонию
    Я не хочу быть побита

    Прошу вас оставайтесь в Армении

  3. Ira Says:

    Хочу добавить бью 1 марта , бьют когда высказываешь свое мнение бьют в пасху 12 апреля 2004 год и продолжают бить и бить
    прошу уходите будьте человеком видите Вас и Ваши решения не принимаются как в Армении так и в Мире со сотороны армян которых Вы и Ваша партия Респуликанская так любите цитировать как оплот Ваших дел

    Это ложь
    Стыд и позор Вам и Вам подобным

    Имейте силу и просто откажитесь от той должности которая приносит Армянам мира боль и разочерования подрывает доверие к стране в которой мы все видим наше будущее

    Стыд и Вам Высоко Преосвещенство Каталикос Всех Армян (гарегин второй) за такой подлый и предательский шаг который Вы в Очередной раз сделали.Пишу имя ваше с скобках ибо Вы на мой взгляд не имеете право после таких столпов и просветителей какими были Вазген Превый Гарегин Первый и многие другие называться Каталикосом Всех Армян
    И да простит Вас Бог за то что вы от имени Богавосхволяете и поддерживаете а так же и питаете то зло с чем нужно бороться

  4. Արմէն Says:

    ՀՀ Նախագահ և Սերժ Սարգսյան երևույթները շատ տարբեր բաներ են: Ցանկացած ողջամիտ հայ դեմ է այդ ամոթալի “գիշերային” արձանագրություններին:

  5. LB Says:

    shad hedakerkragan reportage e. lriv tsevov ayn orva manramasnoutiounnere patsadrvadz en..ampokhch spiurki yev entanrabes hay joghovourti askan darva baykare chi gernar himagva hayasdani garavaroutioun andesel ou entounil sdorakrel aysbisi protocolle-nere tourkeri hed

  6. Naira Says:

    berek hishek mi jamanak erb Levon ter Petrosyane uzum er horere het tar. mardik azgi droshi tak dividentneren shahum u izur jorvurdin tanjum ev spanum en voncvor marti 1. voch Levone Voch Serje voch el bolor kusakcutyunnere kam kazmakerputyunnere chen kara paykaren makur azgi hamar irank amenke unen iren adznakan harcer ev ( obijniki) nman karagavijak unecor marde erpek chi kara lini karakakan gorcich. ev esor bolornel (obijniken) meke mekic.petke gan ertasard nor garaparner. HAMADZAIN EK?

  7. Արթուն Says:

    Նախագահ Սարգիսեանի քայլը եւ աշխատելու ձեւը անընդունելի են անշուշտ սակայն պէտք կար՞արդեօք իր դէմը հրապարակաւ ցոյց կամակերպելու։ Համոզուած չեմ։Կարելի էր պարզապէս իր այցելութեան մեծ ուշադրութիւն չտալ, պաշտօնական պատուիրակութիւն մը նշանակել քաղաքավարօրէն իր տեսակէտը լսելու համար եւ քանի մը օր յետոյ ալ Կոմիտասի արձանին առջեւ հսկայ ցոյց մը կազմակերպել։Երկրի ղեկավարը ով կուզէ թող ըլլայ, ինչ որ ալ կատարած ըլլայ ան, ես ինծի երբէք չեմ արտօներ օտար երկիրներու քաղաքներուն հրապարակներուն վրայ իր դէմը բողոքել կամ ցոյցեր կազմակերպել։

  8. shaho Says:

    amota sax ashxarhum eli xaytarak elanq , amen tex menq mez piti cuyc tanq , vor vayreni enq , yani hayrenaser en spyurqahayern
    aroq paroq aprum en , shatern ban u gorc chunen anelu

Հայտնեք Ձեր կարծիքը՝