Փլուզվել է Թբիլիսիի հայկական եկեղեցու գմբեթը
[ 2009/11/19 | 17:23 ]Այսօր` 04:00-ի սահմաններում, փլուզվել է Թբիլիսիի հայկական Մուղնեցոց սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը: Այն 14-րդ դարի կառույց է, որը մինչև 1930-ականները գործել է որպես հայկական եկեղեցի, իսկ մինչև 90-ականների սկիզբը` ծառայել որպես Վրաստանի պետական թանգարանի պահոց: 90-ականներից հետո վթարային դառնալու պատճառով այլևս որևէ նպատակի չի ծառայել:
Հիշեցնենք, որ Մուղնեցոց սուրբ Գևորգ եկեղեցին այն «վիճելի» համարվող 6 եկեղեցիներից է, որը դեռևս չի վերադարձվել Հայ առաքելական եկեղեցուն: Ընդ որում` սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվել էր դեռևս 1989 թվականին:
Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Միքայել Ավագյանը «Հետքին» պատմեց, որ իրենք արդեն գնացել և զննել են վթարը, դեպքի մասին տեղյակ են պահել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: «Եկեղեցու մեծ գմբեթը ընկել է եկեղեցու ներսի մասը: Վիրահայոց թեմի առաջնորդը և հոգևորականներ գնացել են, արդեն միջոցներ են ջեռնարկվում»,- պատմեց Միքայել Ավագյանը:
«Հետքը» փորձեց մանրամասներ ճշտել նաև Մայր Աթոռից, սակայն մամլո դիվանի հեռախոսահամարները չեն պատասխանում:
«Կարծում ենք` այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը և իշխանությունները չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը և պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարևոր հուշարձանները»,- նշվում է Վիրահայոց թեմի առաջնորդարանի տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարները` Մարիաննա Պեպանյանի






















Նոյեմբեր 20th, 2009 at 06:41
U esents mer amen inche jnjvum a!!!
Նոյեմբեր 20th, 2009 at 17:44
Shat txur e. Vrastany aydpes el barekam erkir chdardzav: voch 1000 tari araj, ev voch el hima.
Isk Araratsi Gugon (garegin 2rd “katoghikosy”) uzum e Yerevani kentronum mi nor u avelu mets ekeghetsi karutsi, vory millioner piti arjenan, erb myus ekeghetsinery plvum en.