Ալավերդու աղբը` Դեբեդ գետում

[ 2009/02/06 | 15:51 ]

airum2-075Ալավերդու քաղաքապետարանի  «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ -ն  վերջին  տարիներին քաղաքի բնակչության և հիմնարկ-ձեռնարկությունների  օրական 3  ավտոմեքենա տնտեսական աղբը լցնում է  Դեբեդ գետը, քանի որ  Ալավերդին աղբակուտակիչ  չունի: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը «Ալավերդու բարեկարգում» ՍՊԸ-ին համայնքի բյուջեից քաղաքի աղբահանության և փողոցների մաքրման համար տարեկան 35 մլն դրամ է հատկացնում:

Աղբակուտակիչ  կառուցելու լավագույն ցանկության դեպքում Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն իր ձևավորած բյուջեում, իհարկե, ֆինանսական միջոցներ կարող է գտնել, մանավանդ որ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից քաղաքապետարանին հատկացվել են  70-100 մլն դրամ բնապահպանական նպատակային վճարներ, որոնք միտված են նաև ջրային ավազանների պահպանությանը:

Ավելացնենք նաև, որ Ալավերդի քաղաքի կոյուղու մաքրման կայանը 1991թ.-ից չի շահագործվում, որի հետևանքով էլ Ալավերդու կոյուղու կեղտաջրերն առանց մաքրման նույնպես թափվում են Դեբեդ գետը (ամիսը՝ ըստ քաղաքապետարանի 58,6 հազար խմ):

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝