Պահանջում են անհապաղ վերանայել Ջրվեժ անտառպարկի սահմանները
[ 2009/10/02 | 15:20 ]
Ի պաշտպանություն Ջրվեժ անտառի կիրակի օրը` հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին կազմակերպվում է հեծանվաերթ դեպր Ջրվեժ անտառպարկ:
Կառավարության 684 – Ն որոշման համաձայն Ջրվեժ անտառպարկի սահմաններից դուրս է մնացել ավելի քան 20 հա կանաչ տարածք, որը հանձնվելու է Ողջաբերդի համայնքին:
Մոտ 30 տարի Երևանի օդը մաքրող և թթվածնով հարստացնող Ջրվեժի անտառը վտանգված է: ՀՀ քաղաքացիները կզրկվեն հանգստյան ևս մեկ գոտուց` եզակի գեղեցկությամբ անտառպարկից:
«Պահանջում ենք անհապաղ Ջրվեժ անտառպարկի սահմանները վերանայել և ներառել դուրս մնացած կանաչ տարածքը»,- տեղեկացնում է «Հեծանիվ +» ՀԿ-ն:
Հեծանվաերթի երթուղին է` Կոնսերվատորիայի այգի-Մաշտոց-Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա-Խանջյան-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հրապարակ-Տիգրան Մեծ-Խանջյան-Հերացի-Մյասնիկյան-Գայի պողոտա-Հովհաննիսյան-Քոչինյան փողոց –Ջրվեժ: Այն կմեկնարկի ժամը 11:00-ին Կոնսերվատորիայի այգուց:












Հոկտեմբեր 6th, 2009 at 15:39
Nkarnere aystegh
http://www.facebook.com/hovsepyanos?ref=ts#/photo_search.php?oid=175088421288&view=all