Ապօրինի անտառահատումներ

[ 2009/12/02 | 19:29 ]

trees_01.12.09Լոռու մարզի անտառային տարածքը կազմում է 99 848 հա, որից 28360 հա ընդգրկում են Գուգարքի, 6665 հա` Ստեփանավանի, 7143 հա` Տաշիրի եւ 5741 հա Թումանյանի տարածաշրջանները։ Այս տարվա 10 ամիսների ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ապօրինի անտառահատման 34 դեպք, որոնցով հարուցվել է 7 քրեական գործ։

Ապօրինի անտառահատումների հետեւանքով պետությանը պատճառվել է մոտ 50 մլն դրամի վնաս։ Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից, նախաքննության ընթացքում վերականգնվել է վնասի մի մասը:

Տես նաև՝

Print this page

2 Responses to “Ապօրինի անտառահատումներ”

  1. Jakub Says:

    tsar ktroxin mahapatij

  2. anhayt bajanord Says:

    Հետաքննող լրագրողներին մտածելու /և միգուցե հետաքննելու թեմա/. ապօրինի անտառհատման քանի դեպք է հայտնաբերվել այս տարի, քանի քրեական գործ է հարուցվել և քանի մարդ է դատապարտվել: Հետաքրքիր է քանի ապօրինի հատված ծառ է հայտնաբերել բնապահպանական տեսչությունը: Քանի գործ է մտել դատարան: Ոստիկանությունը անտառանյութ տեղափոխող քանի մեքենա է ստուգել և քանիսում է հայտնաբերել կեղծ փաստաթղթեր, քանիսի դեմ է հարուցվել քրեական գործ, քանիսն են մտել դատարան: Պետական հանձնաժողովները, որոնք զբաղվում են ապօրինի հատումների հարցերով երբևէ քննարկել են մարզային բարձրաստիճան պաշտոնյաների կապը ապօրինի հատումների հետ:

Հայտնեք Ձեր կարծիքը՝