Հատված ծառեր չկան. վստահեցնում է Բուսաբանական այգու փոխտնօրենը
[ 2009/11/28 | 08:57 ]
«Մենք ստուգել ենք, այգու ձեր նշած հատվածում որեւէ հատված ծառ չկա, եթե գաք մեզ մոտ, ձեր աչքով կարող եք տեսնել»,- «Հետքի» հետ զրույցում վստահեցրեց Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանը: Հիշեցնենք, որ երեկ «Հետքի» խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմել էին, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես են ինչ-որ մարդիկ Բուսաբանական այգու գաղտնի մուտքերից ծառեր տանում: Քաղաքացիների խոսքով՝ սա առաջին դեպքը չէր:
«Մենք վերջերս չորացած ծառերի ճյուղերն ենք կտրել, դրանք աղբանոցում էինք դրել, միգուցե այդ ճյուղերն են տարել եւ մարդկանց թվացել է, թե ծառ են գողացել, բայց նման բան չի եղել, ինչպե՞ս կարող էին օրը ցերեկով ծառ հատել եւ մենք չնկատեինք, իսկ երեկոյան պարեկային ծառայությունն է տարածքը հսկում»,- պարզաբանում է Գագիկ Մովսիսյանը:












Նոյեմբեր 28th, 2009 at 14:28
Yes inqs aysqane im achqov em tesel
http://www.flickr.com/photos/23542604@N08/page5/
http://www.flickr.com/photos/23542604@N08/page6/
Ekeq vstah chasenq, vor edpisi ban hnaravor chi patahi!!!