«Հատում ենք միայն չոր ծառերը»

[ 2009/12/02 | 19:47 ]

02-12_bardi

Այսօր Երեւանի Բուսաբանական այգում ականատես եղանք զանգվածային ծառահատության: Երեք երիտասարդներ էլեկտրական սղոցով կտրում էին հաստաբուն բարդիներ: Երբ մենք մոտեցանք, տղաներն արդեն հասցրել էին 4 բարդի կտրել: Անմիջապես զանգահարեցինք այգու եւ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանին, ով ասաց, թե տղաներն իրենց կարգադրությամբ են ծառահատում իրականացնում:

«Այդ բարդիները տարիներ շարունակ չորացած էին, մենք միջոցներ, տեխնիկա չունեինք, որպեսզի շուտ հատեինք: Մահացած ծառեր են, վաղուց պետք է հատեինք»,- ասում է Ժիրայր Վարդանյանը: Տնօրենի խոսքով` թվով 24 հաստաբուն բարդիներ հատման ենթակա են:
02-12-BardinerԲուսաբանության ինստիտուտի գլխավոր գյուղատնտես Յուրա Փայտյանը եւս «Հետքի» հետ զրույցում հաստատեց, թե բարդիները չորացած են: «Եթե ծառը մաշկազերծված է, այն արդեն մահացած է»,- ասում է գյուղատնտեսը:

«Բուսաբանական այգին քարացած վիճակում չէ, մենք հաճախ մշակումներ ենք անում, որպեսզի գեղեցիկ տեսքի բերենք: Եթե ծառը նույնիսկ մի քանի տարի գոյատեւելու հնարավորություն ունի, մենք էտում ենք, չենք հատում: Բուսաբանական այգու տնօրինությունը երբեք թաց, առողջ ծառ չի հատի, միայն չոր, մահացած ծառերն ենք հատում»,- վստահեցնում է Բուսաբանության ինստիտուտի տնօրենը:

02-12_carerԻ դեպ, հատված ծառերի մի մասը այգու տնօրինությունը տալու է ծառը կտրող բանվորներին, իսկ մնացածը, հարկ եղած դեպքում, կօգտագործվի բուսաբանության ինստիտուտի մասնաշենքերում` որպես վառելանյութ:

Տես նաև՝

Print this page

5 Responses to “«Հատում ենք միայն չոր ծառերը»”

  1. arm Says:

    Դրանք բուսաբանակն այգու կեսն էլ տվել էին գլենդելհիլզին, որտեղ էլ ԵՊՀամալսարանի խորհրդի նախագահ Սէրժը իբր դասախոսների համար շենքեր էր սարքելու: Հետո “ճգնաժամն” էկավ, չիմացանք սարքեցին, չսարքեցին…
    Դրանց համար ի?նչ բնություն, ի?նչ բան, սաղ երկիրն են ծախել, կամ էլ կրվել են….

  2. Jakub Says:

    hin gexecik tradicia gojutjun uner ashxarum. tsar ktrokhin mahapatji ein entarkum, Hajastanum petq e anmidjapes kirarel

  3. Marish Says:

    Ծառ կտրողի քոքը կտրվի!!!!!!!!!!!

  4. activist Says:

    yes chem havatum, vor sranq chor tsarer en lav mi hat masnaget chka?!!
    gna tesni!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    xndrum em ardzaganqeq

  5. Varaz Syuni in Amsterdam Says:

    Verevi nkari bni oghaknerits erevum e vor kendani tsar er.

Հայտնեք Ձեր կարծիքը՝