«Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին»

[ 2009/05/23 | 18:50 ]

Հայաստանում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու դրա հետևանքները քննարկելու, ինչպես նաև ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված գործողություններ նախանշելու նպատակով Policy Forum Armenia միջազգային կազմակերպությունը նախաձեռնում է բարձր ներկայացուցչական մակարդակով «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին»  տնտեսագիտական ֆորում, որին կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետներ տարբեր երկրներից, ինչպես նաև անկախությունից ի վեր տնտեսական ոլորտի առաջատար հայաստանյան գործիչներ: 
«Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» ֆորումը կնպաստի ֆինանսատնտեսական ճգնաժամի միջազգային եւ Հայաստանին առանձնահատուկ միտումների վերաբերյալ ակտիվ քննարկմանը:

Այն կամփոփվի կլոր սեղանով, որի ընթացքում ՀՀ վարչապետերը կքննարկեն տնտեսական քաղաքականության ապագա ուղղությունները: Ֆորումը տեղի կունենա 2009 թվականի մայիսի 25-ին Երևան Բաղրամյան 40 հասցեով, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի Մանուկյան դահլիճում, ժամը 9:00 ից 18:00 ը:

Հակիրճ տեղեկանք.

Ֆորումին հատուկ հրավիրված հյուրի կարգավիճակով կմասնակցեն՝ Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի նախկին առաջին տեղակալ Սերգեյ Ալեքսաշենկոն, ՌԴ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը, Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի նախկին տեղակալ  Ֆաթիհ Օզաթայը, Հունգարիայի ֆինանսների նախկին նախարար Լայոշ Բոկրոշը, Արաբական Միացյալ Էմիրությունների S.P. Jain Management դպրոցի պրոֆեսոր Արինդամ Բանրջին, և այլոք: Ֆորումը կեզրափակվի Հայաստանի Հանրապետության վարչապետերի կլոր սեղանով:

Ներկայումս բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու հեղինակավոր տնտեսագետները կանխատեսում են խորը և երկարատև տնտեսական անկում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Մյուս երկրների հետ Հայաստանը նույնպես զերծ չի մնում այդ գործընթացների հետևանքներից: Ավելին, բացասական հետևանքները կարող են է՛լ ավելի խորը լինել առևտրային հիմնական գործընկեր և դրամական փոխանցումների աղբյուր հանդիսացող երկրների տնտեսական ծանր անկման պատճառով:

Policy Forum Armenia կազմակերպությունը շահույթ չհետապնդող անկախ միություն է՝ գրանցված Վաշինգթոնում (ԱՄՆ), որը նպատակ ունի երկխոսություն ծավալել Հայաստանի տնտեսական զարգացման ու ազգային անվտանգության հարցերի շուրջ ու դրանով իսկ օգնել Հայաստանի պետական քաղաքականության ձևավորմանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար՝  հեռախոս՝  010 54 32 10, էլ. փոստ՝ forum@pf-armenia.org

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝