Ընթերցողների հարցերին պատասխանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը
[ 2009/11/02 | 17:00 ]
Հարգելի ընթերցողներ,
Առաջիկայում «Հետքը» ընթերցողներին հնարավորություն կտա անմիջականորեն հարցեր ուղղել Հայաստանի բոլոր մարզպետներին: Այսօր մեր հյուրն է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Կարող եք ձեր հարցերն ուղղել պրն Ղահրամանյանին այս պահից մինչեւ հինգշաբթի:
Աշոտ Սարգսի Ղահրամանյանը ծնվել է 1949 թ. Հոկտեմբերյանի շրջանի Այգեշատ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է Հոկտեմբերյանի շրջանի Այգեշատ գյուղի 8-ամյա դպրոցում, այնուհետև սովորել է նույն շրջանի Տանձուտ գյուղի միջնակարգ դպրոցում: 1966 թվականին ավարտել է նույն շրջանի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցը:
Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո սովորել և 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում: 1972-1974 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա:
1975-1976 թթ. աշխատել է Էջմիածնի ՆԳ բաժնի ԲԽՍՍ բաժանմունքում որպես տեսուչ: 1976-1980 թթ. աշխատել է ԽՍՍՀ ՆԳ մինիստրության ԲԽՍՍ վարչությունում որպես տեսուչ, այնուհետև` ավագ տեսուչ:
1980 թ.-ից զբաղեցրել է Երևանի ՆԳ վարչության ԲԽՍՍ բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը: 1986-1987թթ. աշխատել է Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության թմրամոլության դեմ պայքարի բաժանմունքում որպես բաժանմունքի պետ: 1987-1990 թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը: 1990-1992 թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիրի շրջանի ՆԳ բաժնի պետի պաշտոնը:
1992-1993 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության կադրերի վարչության սոցիալ-իրավական բաժնի պետի պաշտոնը: 1993 թ. ապրիլ ամսից մինչև 1994 թ. հունվար ամիսը զբաղեցրել է Գորիսի շրջանի ՆԳ բաժնի պետի պաշտոնը: 1994 թ. հունվար ամսից մինչև մայիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության պահպանության վարչության պետի պաշտոնը:
1994 թ. հունիս ամսից մինչև 1995 թ. ապրիլ ամիսը աշխատել է որպես Մասիսի շրջանի ՆԳ բաժնի պետ: 1995 թ. ապրիլ ամսից մինչև 1996 թ. հունվար ամիսը զբաղեցրել է Էջմիածնի ՆԳ ռեգիոնալ վարչության պետի պաշտոնը: 1996 թ.-ին աշխատել է որպես Գյումրիի ՆԳ բաժնի պետ: 1996 թ. դեկտեմբերից մինչև 1999 թ. հուլիս զբաղեցրել է Լոռվա մարզի ՆԳ վարչության պետի պաշտոնը:
1999 թ. հուլիս ամսից մինչև 2000 թ. մարտ ամիսը զբաղեցրել է Երևան քաղաքի ՆԳ վարչության պետի պաշտոնը:
2000-2002 թթ. գտնվել է ՆԳ նախարարության կադրերի վարչության ռեզերվում:
2002 թ. հուլիսից մինչև 2006 թ. դեկտեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը:
2006 թվականի դեկտեմբերի 8-ից Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ:
Մարզպետ նշանակվելու նախօրեին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Բնական և հասարակական գիտությունների Եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս է:
Ունի հետևյալ պարգևները`
1. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի «Հասարակական կարգի պահպանման» մեդալ
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի «Մարտական ծառայությունների համար» մեդալ
3. ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Արիության» մեդալ:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Ձեր հարցերը կարող եք տեղադրել մեկնաբանությունների դաշտում:












Նոյեմբեր 2nd, 2009 at 18:55
Barev dzez. Paron Xahramanyan, dzer exbor txan 2008 tvin mi qani hogu meqenayov harva&ec u spanec. Ardyoq patasxanatvutyan entarkvec ayd jahel@?
Նոյեմբեր 3rd, 2009 at 12:40
Պարոն մարզպետ, Էջիածնում տեղի ունեցող ոչ մի միջոցառմանը մասնակից չեք լինում: Հատկապես այն միջոցառումներին, որոնց կազմակերպիչը քաղաքապետարանն է կամ գեներալ Մանվել Գրիգորյանը: Մինչ օրս չեք հաշտվում այն մտքի հետ, որ Էջմիածնի քաղաքապետ ընտրվեց Կարեն Գրիգորյանը, այլ ոչ ձեր աջակցությունը վայելող Հակաբ Հակոբյանը:
Նոյեմբեր 3rd, 2009 at 14:55
Paro marzpet Armavir qaxaqum ekexeci karucelu en??????
Նոյեմբեր 3rd, 2009 at 15:04
Պարոն Ղահրամանյան Ամասիա գյուղում հակակարկտային կայան սեղադրվելու է???
Նոյեմբեր 3rd, 2009 at 18:56
Barev dez paron Xahramanyan es Armaviri marzic em vstah karoxem asel vor duq anumeq avelin qan minj orys voreve ayl marzpet lselov dzer cragreri masin cankanumem imanal inj exav ev vor pulume ayn cragir@ kapvac gyuxatntesakan mexanizmneri het vor ashxatum eyq Parskastani het vor pulume ????
Paron Xahramanyan parskastanum andzamb es exelem mi qani anqam Julfayic depi Tavriz janaparhin nuynpes ka gyux mexanizacyaneri gorcaran ev es exelem ayntex ete injvor masnagitakan kam ayl tipi harcer klinen mer marzi hamar patrastem ajagcel hamagorcakcel.
Lavaguyn maxtanqnerov Artur Ghazaryan
Նոյեմբեր 3rd, 2009 at 20:07
Barev dzez paron Xahramanyan, es harcer chunem, uxaki uzum em shnorhakalutyun haytnel dzez dzer katarac gorceri hamar, maxtel anspar erand wrpeszi karoxanaq aveli zargacnel mer marz@: Shnorhakalutyun
Նոյեմբեր 3rd, 2009 at 23:10
Պարոն մարզպետ, ինչպես է ստացվել, որ պլիգարխները հատկապես Արմավիրի մարզում են ձեռք բերել հարյուրավոր հեկտարներով հողեր: Հետաքրքիր է իմանալ Երվանդ Զախարյանը, Ալբերտ Հերոյանը, Կարեն Կարապետյանը, Էդուարդո Էռնեկյանը եւ այլոք ինչպես են ձեռք բերել հարյուրավոր հեկտար հողեր: Նշեմ, որ դրանք բերի հողեր են:
Նոյեմբեր 4th, 2009 at 13:53
Paron Ghahramanyan hetevelov Petakan ekamutneri komitei hraparakac xoshor harkatuneri cankin. Armavirum gorcox shat gorcaranner ev dzernarkutyunner chnchin harker en vjarum, orinak MAP-@. Ardyoq chgiteq, vor sepakanaterern ayd kerp petutyan@ vnas en talis, dzer achqi arjev
Նոյեմբեր 4th, 2009 at 20:26
Կրթության եւ գիտության գրեթե բոլոր նախարարները հայտարարել են, որ կրթական ոլորտը պետք է հեռու մնա քաղաքականությունից եւ կոռուպցիայից: Սակայն, այդ ամենը կարծես թե Արմավիրի մարզին չի վերաբերում: Մարզում դպրոցները ոչ միայն քաղաքականացվում են, այլեւ կոռուպցիոն մի շարք դրսեւորումներ է նկատվում` սկսած ուսուցիչներին աշխատանքի ընդունելու դեպքերից: Հատկապես գյուղական դպրոցներում դրամահավաքը շարունակվում է: Աշակերտներին ստիպում են օրագրեր ու տետրեր գնել հենց դպրոցներից: Եվ այս հարցերում միշտ անպարտելի են մնում դպրոցի տնօրենները, իսկ մարզպետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը քայլեր չձեռնարկելով կարծես թե խրախուսում է նման գործելաոճը: Արդյոք չեք կարողանում հսկողության տակ պահել կրթական ոլորտը, գոնե հանրակրթական դպրոցներում:
Նոյեմբեր 4th, 2009 at 23:50
Paron Gharhamanyan….
Es arajarkum em aveli mets ushadrutyun darznel Zer isk ghekavarats marzi gyughakan hamaynqneri zargacman@… Vorqanov es em teghekacvatsduq antesum eq ev gyughakan hamaynqer@ ev aravelapes gyughatntesutyan zargacman@… Djvar che gone tarva @ntacqum mek kam erku km chnaparhner asfaltel@ marzpetarani hamar mets guamrner chen lini..
Harganqnerov
Նոյեմբեր 5th, 2009 at 15:33
Հարգելի պարոն Ղահրամանյան, խնդրում ենք պատասխանել, թե Ձեր ղեկավարած մարզում դպրոցական համազգեստներն ինչու են պարտադրական բնույթ կրում եւ արդյոք տեղյակ եք, որ գումարներն ավելին են հավաքում, քան արժե իրականում դրանք:
Նոյեմբեր 6th, 2009 at 10:11
Paron marzpet verjin amisnerin xosvum e, vr larvac haraberutyunner uneq, inchpes general Manvel Grigoryani u nra qaxaqapet vordu, aynpes el patgamavor Hrant Grigoryani het. inchn e haraberutyunner sracman patjar@
Նոյեմբեր 6th, 2009 at 10:33
Պարոն Ղահրամանյան, Արմավիրի մարզի բնակչության մեծ մասը վարկերի տակ են: Հատկապես գյուղացիներն օգտվում են “Ագբա-Կրեդիտ Ագրեկոլ Բանկից”: Արդյոք գիտեք, թե բանկն ինչ անելանելի դրության մեջ է գցում գյուղացիներին` իր բարձր տոկոսներով ու սպասարկման վարձերով: Շատ գյուղացիներ զրկվել են իրենց տներից, մի մասն էլ առաջիկայում կզրկվեն: Ինչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի գյուղացիներին վարկեր տրվեն ցածր տոկոսադրույքներով եւ երկարաժամկետ պայմաններով:
Նոյեմբեր 6th, 2009 at 11:23
Hargeli marzpet, Armaviri marzi hoxern, yst kadastri, hamarvum en beri hoxer, sakajn irakanum hoxern ujaspar en exel. 2-rd kargi hamarvox hoxern irakanum 3-4-rd kargi en, sakayn gyuxaciner@ sharunakum en cacrakarg hoxi hamar vjarel barcr harker. Armaviri marzum verjin angam erb e hoxi karki voroshman kam popoxman ashxatanqner katarvel ev inch qayler eq dzernarkum hoxeri nor karg voroshelu kam popoxelu uxutyamb