Հերթական դիտարկումը շփման գծում

[ 2010/02/02 | 12:52 ]

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում:

Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը: Խմբի կազմում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝