ԼՂՀ-ն Օդային օրենսգիրք կունենա

[ 2010/02/05 | 14:46 ]

Երեկ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ԼՂՀ Օդային օրենսգրքի մշակման հետ կապված հարցեր: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության  ժամանակ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ վարչապետի խորհրդական Դմիտրի Ադաբաշյանը:

Ծավալված քննարկումների ընթացքում երկրի ղեկավարը նշել է, որ Օդային օրենսգրքի մշակումը եւ ընդունումը հանդիսանում է ավիացիայի գործունեության կարեւորագույն հիմքերից մեկը, եւ այս համատեքստում ակնկալում է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ սերտ համագործակցություն, որի արդյունքում հանրապետությունը պետք է ունենա միջազգային չափանիշներին համապատասխան Օդային օրենսգիրք:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

One Response to “ԼՂՀ-ն Օդային օրենսգիրք կունենա”

  1. Arthur Says:

    Հիշում եք, երբ բջջային հեռախոսները նոր “մոդա ընկան”: 50 հազար աշխատավարձով երիտասարդները գնում էին 150 հազարանոց հեռախոսներ: Հիմա Ղարաբաղն է` այս պահին օդանավակայա՞նն է պակասում մեզ: Միթե? Լոխ պրծալ ըն հորը գյոռն ա մնացալ, – ասած ղարաբաղյան հին ասույթը:

Հայտնեք Ձեր կարծիքը՝