Ոստիկանը խոչընդոտել է
[ 2010/02/06 | 13:18 ]Շուշիում հանցագործության բացահայտմանը խոչընդոտել է ոստիկանության աշխատողը: Ինչպես նշվում է ԼՂՀ գլխավոր դատախազության կայքում, դատախազության հատուկ քննչական բաժնի վարույթում քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի ՀՀ Վանաձոր քաղաքի բնակիչներ Հայկարամ Ավագյանի, Վարոս Արոյանի /ԼՂՀ քր.օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետեր/ եւ Սեւակ Քոչարյանի /ԼՂՀ քր.օր-ի 308 հոդվածի 1-ին եւ 334 հոդ 1-ին մասեր/:
Նախաքննությամբ պարզվել է, որ Սեւակ Քոչարյանը, աշխատելով ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջբաժնում որպես ԱՏ տեսուչ, լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածութունից ելնելով, չի կատարել օրենքով իր վրա դրված ծառայողական պարտականությունները: Իմանալով, որ ՀՀ Վանաձոր քաղաքի բնակիչներ Հ.Ավագյանը եւ Վ.Արոյանը անցյալ տարվա նոյեմբերի 12-ին կատարել են ավազակային հարձակում` դիտավորյալ կերպով կատարել է հանցագործության հետքերը թաքցնելուն եւ հանցագործություն կատարողների բացահայտմանն ուղղված խոչընդոտող գործողություններ:
Մեղադրյալ Ս.Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում: Ինչպես նշվում է, քրեական գործը նախաքնության ավարտման փուլում է:














Փետրվար 6th, 2010 at 15:52
Ընդհանրապես, Շուշիիում հաճախ են հանցագործության դեպքերը: Իմ կարծիքով, դրա պատճառը սոցիալական անմխիթար վիչակն է: Ամենուր աղքատություն, ավերակներ, դժվարություններ` որքան էլ ամպագոռգոռ ձայներ հնչեն մշակութային քաղաք լինելու մասին: Ինչո՞ւ թաքցնել ճշմարտությունը: Իսկ ո՞ւմից թաքցնել: