ԼՂՀ ԱԺ ընտրությունները` մայիսի 23-ին
[ 2010/02/05 | 13:36 ]ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2010 թվականի մայիսի 23-ին նշանակելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ այս խորհրդարանական ընտրություններում 33 պատգամավորներից 17-ը կընտրվեն համամասնական, իսկ 16-ը` մեծամասնական ընտրակարգով:
Այս անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան 10 կուսակցություններ: Ինչպես Հետքին հայտնեցին արդարադատության նախարարությունում, 10-րդը` «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը գրանցվել է հունվարի 25-ին:














Փետրվար 6th, 2010 at 16:19
10 կուսակցություններ` 10-ն էլ` մի բոյի: