«Հետքի» հյուրն է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը

[ 2010/02/08 | 15:35 ]

Արմեն Ղուլարյանին ուղղված Ձեր հարցերը տեղադրեք մեկնաբանությունների դաշտում:

Արմեն Ղուլարյան ծնվել է 1954թ. սեպտեմբերի 25-ին, Իջևան քաղաքում:  1971թ. ավարտել է Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցը եւ նույն տարում ընդունվել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարարական ֆակուլտետը։

1976թ. ավարտելով այն, ստացել է ճարտարապետի մասնագիտություն եւ աշխատանքի անցել Իջեւանի շրջանային խորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում՝ որպես խմբի ղեկավար։
1980-1988թթ. աշխատել է որպես Իջեւանի շրջանի գլխավոր ճարտարապետ։
1988-1990թթ. աշխատել է ՀԿԿ Իջևանի շրջկոմում՝ շինարարության, արդյունաբերության բաժնի վարիչ։
1990թ. նշանակվել է Իջեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար:
1991թ. ընտրվել է Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ եւ աշխա տել   մինչև 1996 թվականը:
1996թ. նոյեմբերին ընտրվել է Իջեւանի քաղաքապետ, այդ պաշտոնում աշխատելով մինչև 1999թ. փետրվարը։
ՀՀ կառավարության 1999թ. փետրվարի 25-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ, ուր աշխատում է առ այսօր։

1996 թ. ՀՀԿ անդամ է, 1999 թվականից ` ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպության խորհրդի նախագահը:

Ճարտարապետների  միության անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

13 Responses to “«Հետքի» հյուրն է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը”

  1. Մաթոս Says:

    Հարգելի պարոն մարզպետ

    Կուզենայի իմանալ ինչպիսին են Ձեր հարաբերությունները թեմի նորանշանակ առաջնորդի հետ: Կա արդյոք գործնական համագործակցություն և փոխընմռնում: Ինչ համատեղ ծրագրեր եք նախատեսում?

  2. Արսեն Says:

    Ճգնաժամից ինչպես են տուժել մարզի ձեռնարկությունները: Քանի ձեռնարկություն է փակվել եւ քանի մարդ է դրա արդյունքում դարձել գործազուրկ:
    Մարզում հակաճգնաժամային ինչ քայլեր եք ձեռնարկել դուք եւ կառավարությունը: Քանի ձեռնարկություն է ստացել վարկ:

  3. Անուշ Says:

    1.Մարզի սահմանամերձ գյուղերը են, ինչ ծրագրեր ունի մարզպետը եւ կառավարությունը երիտասարդներին գյուղում պահելու, նրանց օգնելու համար: Կան կոնկրետ ծրագրեր?:
    2.Քանի հէկ կա մարզում:
    3.Պարբերաբար լուրեր են պտտվում Ձեզ աշխատանքից ազատելու մասին:Դուք այն մարզպետներից եք, ով շատ երկար է մնացել իր պաշտոնում, ինչով եք դա բացատրում:
    4.Մարզում շարունակվում են անտահատումները, չենք կարողանում պայքարել անտառահատների դեմ: Ընդհանրապես մարզպետարանը ունի բնապահպանակն ծրագիր:

  4. Անահիտ Says:

    Անասնագողությունը Ձեր մարզպետության ժամանկ մնում է մարզի ամենալուրջ խնդիրներից մեկը: Ինչպես եք պայքարում դրա դեմ, եթե այն շարունակում է ծաղկել: Միթե սա անլուծելի հարց է մարզպետի համար:

  5. tavushtsi Says:

    Ինչով ավարտվեց Իջեւանի քաղքապետի եւ ավագանու անդամների հակամարտությունը: Դուք չեք կարող հարդել այդ հակսությունները, որ դատարան չհասնի եւ քաղքապետը չխայտառակի ոչ միայն Իջեւանի, այլ մարզի պատիվը: Դուք ստեղծված իրավիճակի համար մեղքի Ձեր բաժինը չունեք?

  6. tavushtsi Says:

    Երբ է Դիլիջանը դառնալու ֆինանսական կենտրոն, դուք տեղյակ եք այդ ծրագրի մասին: Ինչպես է դա իրականանալու, կարող եք ասել այն քայլերը, կամ գործողությունները, որոնք կատարվելու են դրան հասնելու համար: Ընդհանրապես ինչ է նշանակում ֆինանսական կենտրոն, կարող եք բացատրել եւ ինչ է ատլու այն Դիլիջանին եւ մարզին:

  7. tavushtsi Says:

    Ինչ բիզնեսներ ունեք, թե ապրում եք միայն աշխատավարձով: Ըստ պտտվող լուրերի դուք մի քանի հարյոր հա հողեր ունեք մարզի տարբեր համայնքներում, ինչքանով է դա համապատասխանում իրականությանը:

  8. Իջեւանցի Says:

    Չեք ուզում հրաժարական տալ, նույն տեղում աշխատելը չի ձանձրացրել Ձեզ:

  9. Artur Says:

    Դուք մասնագիտությամբ ճարտարապետ եք, ինչ որ բան նախագծել եք, թե Ձեր կյանքը նվիրել եք միայն կուսակցություններին` սկզբից` կոմունիստական, հետո ՀՀՇ-ական, հիմա էլ` ՀՀԿ-ական: Ինչպես եք հաջողացնում այդքան տարբեր գաղափարները մեկտեղել?:

  10. Nara Says:

    Ինչպե՞ս կմեկնաբանեք Իջեւանի քաղաքապետ-ավագանու որոշ անդամներ ամիսներ ձգվող հակասությունը
    Եվ, արդյո՞ք Իջեւանի քաղաքապետն իրավունք ուներ դադարեցնելու ավագանու 5 անդանի լիազորություն

  11. Jora Says:

    Պարոն մարզպետ, երիտասարդ ընտանիքների համար նախատեսված հիփոթեքային ծրագիրը երբ կհասնի Տավուշի մարզ

  12. Voskan Sargsyan Says:

    Տավուշի մարզխորհրդի փետրվարի 9-ի նիստում դուք հայտարարեցիք, որ հաստատվել են մարզի բոլոր համայնքների բյուջեների նախագածերը` բացառությամբ Աչաջրի: Ինչպես կարող էր Իջեւանի 2010թ. բյուջեի նախագիծը հաստատվել, եթե դեկտեմբերի 21-ի ավագանու նիստը ձախողվել է, ավագանու անդամներ Գրիգոր Դանիելյանը եւ Սուրեն Մանուկյանը ոչ միայն բյուջեի նախագծի քվեարկությանը, այլ նույնիսկ քննարկմանը ներկա չեն եղել: Ով պետք է պատասխան տա պաշտոնական կեղծիքի համար:

  13. tavushpatriot Says:

    1.Որպես կոռուպցիայի դեմ պայքարող որքան է կազմել Ձեր եկամուտը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր խնամի Արծրունի Ղալումյանի հովանավորությամբ 5 մլն դրամով Հայջրմուղի տարածքը Վալոդյա Ղալումյանի անվամբ սեփականաշնորհելուց հետո ՀՀ ՊՆ 225 մլն դրամով վաճառելուց հետո:
    2.Տարիներ շարունակ 100-ական մլն դրամ պետ բյուջեց հատկացված Հաղարծին գյուղի սողանքների գումարից որևիցէ մաս հասել է աղետից տուժածներին:

Հայտնեք Ձեր կարծիքը՝