Արձագանքում են «Հետքի» հրապարակմանը
[ 2009/11/06 | 15:53 ]Նոյեմբերի 2-ին «Հետքը» հրապարակել էր «Տավուշի մարզը գերազանցի՞կ» հոդվածը: Այսօր հոդվածին արձագանքել են Տարածքային կառավարման նախարարությունից: Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ա. Հայթայանի` խմբագրությանը հասցեագրված նամակում մասնավորապես նշված է. «… ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետը գործուղվել է Հովք համայնք եւ արձանագրել, որ հոդվածում բերված փաստերը համապատասխանում են իրականությանը:
Տավուշի մարզպետին հանձնարարվել է առավել հետեւողական վերահսկողություն իրականացնել մարզում հրապարակայնության ապահովման, համայնքների ղեկավարների կողմից հանրությանը ներկայացվող հաշվետվությունների պատշաճ կազմակերպման նկատմամբ»:











