Խորովածի փառատոն Ախթալայում

[ 2009/10/26 | 17:46 ]

26_10-xorovac-2

Հոկտեմբերի 25-ին  «Հյուսիսային դարպաս» ծրագրի շրջանակներում Ախթալայի քաղաքապետարանը կազմակերպել էր «Խորովածի փառատոն, Հայաստան, Ախթալա  2009թ.» խորագրով: Իր տեսակի մեջ աննախադեպ  այս միջոցառումը դիտվում էր տարածաշրջանում  տուրիզմի զարգացման առաջին ազդակը: Միջոցառումը անցկացվում է Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու հրապարակում:

Մասնակցում էին ախթալացիներ, տարածաշրջանի մյուս համայնքների ներկայացուցիչներ, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Խորովածի փառատոնին իրենց գեղանկարչական ցուցանմուշներով ներկայացել էին  հանրապետության և Թումանյանի տարածրջանի նկարիչները:

26_10-xorovac-3

Մասնակիցներին առանձնահատուկ հաճույք պատճառեց պատանի  լարախաղացը:  Լոռու հայրենակցական միությունը կազմակերպել էր Հովհ. Թումանյանի հեքիաթների վաճառք: Եկեղեցամերձ հրապարակում խորովածի բացօթյա վաճառք էին կազմակերպել Ալավերդի քաղաքի և Օձուն գյուղի մանր ու միջին մի քանի ձեռնարկատերերը:

Խորովածի մրցույթին մասնակցում էին 20 մասնագետներ, Ալավեդու «Ֆլորա», Երևանի «Արարատ Գոլֆ ակումբի», «Կոլաժ» , «Արվասար» և այլ ռեստորանների ավագ խոհարարներ ու Երևանի սննդի ուսումնարանների խոհարարական բաժինների ուսանողներ, Վրաստանի հանրապետության «Գուռզալ» ռեստորանի խոհարարներ:

26_10-xorovac

Մրցույթի ղեկավար «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը հրապարակեց մրցույթի անվանակարգերը՝  «Լավագույն համուհոտ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», «Լավագույն նորարարություն», «Լավագույն սկսնակ խոհարար», «Լավագույն ավագ խոհարար», «Լավագույն խորոված պատրաստող լոռեցի», «Լավագույն խորոված պատրաստող օտարերկրացի»:

Նա հավաքվածներին տեղեկացրեց, որ  Վրաստանից մրցույթին մասնակցելու են վրացահայ Էդիկ Սիմոնյանը և Ջեմալ Բախունդարաձեն: Փառատոնի մասնակիցներին տեղեկացվեցին, որ խորովածի մրցույթին կարող են մասնակցել նաև փառատոնին ներկա  զբոսաշրջիկները:

26_10-xorovac-4

Խորովածի առաջին շամփուրը կրակին դրեց ՀՀ էկոնոմիկայի նախար Ներսես Երիցյանը, որը նաև մրցութային հանձնաժողովի նախագահն էր: Խորոված պատրաստելու համար մրցույթի մասնակիցներին տրվեց  1 ժամ:

Ժամը 15-00-ին տրվեց մեկնարկը: Տասը կրակասեղանների վրա սկսեց ծխալ խորովածի ծուխը: Ու մինչ  խոհարարներն անցան իրենց գործին, մրցույթի ղեկավար Սեդրակ Մամուլյանը պատմեց «Խորովածի փառատոնի» մասին:

26_10-xorovac-6

«Խորովածի այսօրվա մրցույթի մտահղացումը մենք ունեցել ենք շատ շուտ, բայց իրականացնել հաջողվեց միայն այսօր, Ախթալայի քաղաքապետի օգնությամբ: Օգնեցին նաև այլ կազմակերպություններ: Առիթը հանդիսացավ նաև հեծանվորդների մրցույթը: Փառատոնը կազմակերպելիս հստակ նպատակ ունեինք: Մեր կյանքում խորովածը կենցաղավարությունից վեր բարձրացնելու ձգտումն է, և խորովածը, որպես ջերմային մշակման եղանակ արմատավորելը ժողովրդի մեջ: Խորովածն ավելի լավ եղանակով մատուցելու խնդիր ենք ունեցել: Խորովածը որպես սնունդ ժողովրդի սոցիալական պայմանների հետ չի առընչվում:  Խորովածը որպես ջերմային մշակման եղանակ չպետք է ընկալել անպայման մեծ կտոր մսեր, կամ թանկարժեք մթերք: Հայերը խորովել են բանջարեղեն, միրգ, թռչնամիս, էնպես որ, ոչ, սոցիալական խնդիր չի պարունակում: Հայերս տունը կառուցելու ժամանակ , եթե նկատել եք, առաջինը կրակարան ենք պատրաստում: Խորովածը բուն հայակական երևույթ է»,- գտնում էր Ս. Մամուլյանը:

Խորովածի համի իր գաղտնիքների մասին  զրուցեցինք  նաև Թումանյանի տարածաշրջանում ու զբոսաշրջիկների մոտ մեծ ճանաչում ունեցող Ալավերդու «Ֆլորա»  ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանի հետ: Նրան  ալավերդցիները բնութագրում են որպես «կարգին հաց տվող մարդ»:

«Ֆլորա» ռեստորանի այցելուները գոհ են նաև Արմենի գների նորմալ հաշվարկներից: Ինչպես ասում են Ալավերդիում` նա  չունևորին ձեռք մեկնող ու  հացով մարդ  է: Ահա թե ինչու, խորովածի փառատոնին հավաքված ալավերդցիները առանձնահատուկ եռանդով աջակցում էին նրան մրցույթում հաղթելու համար :

26_10-xorovac-5

«Խորովածի համի գաղտնիքը համեմունքների մեջ է , մսի նախապատրաստական մշակման մեջ է, և կարևոր է, որ կրակի ջերմաստիճանը ճիշտ պահենք, նույն հաստատուն ջերմաստիճանը պահենք: Մեկ էլ` ամենակարևորը սեր պետք է դնենք գործի մեջ»,- ասաց Արմենը:

Նա ներկայացրեց մրցույթին իր պատրաստելիք  խորովածի առանձնահատկությունները: «Օգտագործել եմ մեր տեղական բույսերի համեմունքներից` ուրց, կարմիր պղպեղ: Մենք ունենք մինչև 180 գր մսի կտորներ:  Եվ ամենակարևորը` խորովածը մենք պատրաստում ենք մասրենու ձողերի վրա: Զբոսաշրջության մեջ պիկնիկների պատրաստումը շատ կարևոր է: Բացի այդ մասրենու ձողերը խորովածին առանձնահատուկ համ ու հոտ են տալիս»:

Արմենը խիստ կարևորեց նաև մսի որակը: Առանձնահատուկ շեշտեց նրա էկոլոգիական վիճակը. «Լոռեցիները ասում են, որ կաղին կերած գոճու, կամ խոզի միսն անկրկնելի համ ունի: Այսօր մրցույթի խորովածի համար մենք ընտրել ենք անտառի խոզի միս: Բերել ենք հեռավոր գյուղերից»,-ասաց նա:

Արմեն Քեֆիլյանի կարծիքով` Լոռու  միսը իր համով տարբերվում է հանրապետության մյուս բնակավայրերի մսից. «Դրա համար դրսից եկածները շատ են ընդունում մեր Լոռվա խորովածը, դա պայմանավորված է նաև մսով»:

Երևանի «Արարատ հոլ» ռեստորանի ավագ խոհարար Յուրա Սարգսյանն էլ ասաց, որ մրցույթին ներկայացնելու է ձկան ֆիլեի խորոված.«Ներկայացնելու եմ իշխան ձկան ֆիլե` նռով, և տավարի փափկամիսը սերկևիլով»: Յուրան հաղթանակը էական չհամարեց, գտավ , որ կարևորը մասնակցելն է:

26_10-xorovac-7

Երկժամյա համառ պայքարից հետ ավարտվեց խորովածի մրցույթը: Մրցութային հանձնաժողովը դեգուստացիայից հետ տվեց իր գնահատականները, որի արդյունքում` «Լավագույն խորոված պատրաստող օտարերկրացին» ճանաչվեց  վրացի Ջեմալ Բախունդարաձեն Վրաստանի «Գուռզալ» ռեստորանից, «Լավագույն մտահղացում» անվանակարգով առաջին տեղ զբաղեցրեց «Արարատ հոլ» ռեստորանի ավագ խոհարար Յուրա Սարգսյանը, լավագույն տեսք անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրեց  «Արվասար» ռեստորանի ավագ խոհարար Հովհաննես Ղազարյանը, լավագույն համուհոտ անվանակարգում` Արթուր Պապյանը, լավագույն նորարարություն անվանակարգում Արթուր Հովհաննիսյանը:

Խորովածի մրցույթում ամենաբարձր` 92 միավոր հանձնաժողովի կողմից ստացել էր Ալավերդու «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանը, որն էլ զբաղեցրեց «Լավագույն ավագ խոհարար» անվանակարգով 1-ին տեղը և կոչվեց լավագույն խորոված պատրաստող լոռեցին: Խորովածի փառատոնը հիրավի վերածվեց տոնակատարության:

Տես նաև՝

Print this page

13 Responses to “Խորովածի փառատոն Ախթալայում”

  1. Haykuhi Says:

    Hajord tari el qyababi paraton haytarareq, heto xash u xashlami…Tox hot@ @nkni Lorva sovac amboxi qity u kshtacni nranc. Ham el marzpetin u Alaverdu qaxaqapetin mi laa…av korhnen, vor irenc sovorecnum en comapahutyamb goyatevel.
    Gone tapac axb@ maqrel en?

  2. activist Says:

    maman tsaxkaman~~

    isk ed nerses ericyane lriv a cndel~

    turizmi zargacman method` khorovats….

    erevi tenc en mtatsum vor drats geghatesil vayrere avirum en, meka varats diake ka u ka~

    isk mer pes struknerin haziv el dranov gaythakxes, bajc xom artasahmancin el giti, vor pochambari jure xmelu chi

  3. Marish Says:

    Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները։ Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»։ – sra masin lriv moracel en mardik….

  4. Hayuhi Says:

    Hayi miak xndir@ charutyunn a, vor chi karoxanum hanel ir generic. Kardalov nman gexecik mijocarman masin es huzveci, namanavand vor alaverdci em ev hianum em ayn mardkancov, ovqer inch-vor kerp pordzum en zargacnel mer taratsashrjan@. dzer dzayn@ zgacvum e, vor bavakanin taq texic e galis. Yerevanum aprox, ays erkri bariqneric amenashat ogtvox u marzerin tulapay hascnoxner@ enqan lav en xosum shrjanneri masin u dzevacnum, te mtahogvats en Texutov, Axtalayov…

  5. Hayuhi Says:

    Andradarnam nran, te ardyoq hnaravor e xorovatsov turism zargacnel, hnaravor e, ayn el inchpes. Turismn inqnin stextsagorcutyun e pahanjum. “Creativity” angleren ays bar@ shat em sirum. Panir sarqelu mrcuytov el kareli e turism zargacnel.
    Inch veraberum e ayd tarastashrjani sovats joxovrdin, apa i shnorhiv Axtalayi ev Alaverdu gortsaranneri ayd mardik gone shabat@ mek xorovats en anum.

  6. Hayuhi Says:

    Hayi sovi xndir@ miayn barutyan sovn a, vor amen inchum, nuynisk nman hrashali mijocarman mej el mardik tesnum en vat@…
    Inch veraberum e Hisusi tan@` Axtalayi ekexecun, aystex xndrum em tarberutyun dreq ekexecu mej ev ekexecu bakum, vor@ bavakanin mets taratsq e…

    xelqi ekeq joxovurd, pordzeq lav@ tesnel…..

  7. Արմենյան Says:

    Վաաբշե են ցնդել

  8. gorvardanyan99@yahoo.com Says:

    kghndrei vor naev hishen astvacashnchyan myus haytni xosky ,ayne tox kar neti na ov anmegh e,isk nran ov handes e galis vorpes hayuhi tox namak gri ays hasceov lorum turismi zargacmanhet kapvac

  9. Hayuhi Says:

    Hatkapes inch namak eq uzum indzanic stanal?

  10. Ազգագրագետ Says:

    Նշեն, որ ես` որպես հայ ազգագրագետ, լիովին կողմ եմ նման միջոցառումների անցկացմանը ու հենց մեր տեսարժան վայրերում, քանզի մեզանից շատերն այդպես էլ չեն իմանա դրանց տեղերը, եթե դրանց մասին որևէ տեղ չհիշատակվի: Եվ ինչու? ոչ, թող նման միջոցառումները նպաստեն դրան: Եկե’ք մի փոքր լիցքաթափվել ու կյանքը վայելել սովորենք: Բավական չէ? ապրենք մռայլ գույների ու տակտկալաի միաջավայրում: Ինչու? այլ ժողովուրդներ կարող են պոմիդորի ու նարնջի օրեր կազմակերպել, իսկ մենք չենք կարող մեր իսկական հայկական խորովածը ներկայացնել բոլորին: Բավական է քննադատե’ք: Նախ փորձեք ինքներդ որևէ բան անել, հետո ուրիշներին քննադատել, ինչը շատ հեշտ է…

  11. gorvardanyan99@yahoo.com Says:

    hargeli hayuhi aknkalum enk dser het handipum ev shagrgir knnarkum kapvac loru marzi ” hyusisayin darpas” cragri irakanacman het

  12. Zina Says:

    Նախքան կարծիք հայտնելը, պետք էր պարզապես իմանալ, որ միջոցառումը տեղի է ունեցել միջնադարյան բերդաքաղաքի միջնաբերդում, այլ ոչ թե եկեղեցում, որտեղ, իմիջիայլոց, քրիստոնյա կնքվելու համար հստակ սահմանված գումար են վերցնում: Միջոցառման ժամանակ չի վաճառվել ոչ մի բան, այլ ասեմ ավելին, տեղի է ունեցել հյուրասիրություն: Մի զլացեք բոլոր մանրուքները ճշտել, չնայած չեմ կարծում, թե տեղյակ չէիք մանրամասներին: Եվ ինչ եք կարծում արդյոք հնարավոր է եկեղեցու մեջ 20 կրակարանի վրա խորոված պատրաստել: Այնտեղ կարելի է 20 կրակարանի վրա մոմ վառել, որը ամեն նախագահական ընտրություններից հետո թանկանում է կրկնապատիկ: Հիշե’ք, մեր ազգը կարոտ է նախաձեռնող մարդկանց: Ավելի լավ է փնովել բոլոր իմաստով ամուլներին:

  13. Marish Says:

    maman caxkaman… ay iskakanic stegh a asvac… zhogovurd jan, ete dzez etqan dzum a en past@ vor menk darnum enk xorovac utoghneri erkir.. inch asem Dzez het qnnarkelu voch mi ban chunem. Ete dur a galis vor zhogovrdi beran@ pakum en henc et xorovacov, eli xosalu ban chka dzez het. Sharunakek aprel kusht pori u tak teghi hamar… isk te en amen inch@ inch katarvuma dzer shurjy nuin hajogutyamb sharunakek arhamarel… hayeri mot mi hat shat hetaqrqir avanduyt ka – karevory vor tan mej maqur lini, isk te henc tan dem@ inch kext a vochmeki chi hetaqrqrum… aprek.

Հայտնեք Ձեր կարծիքը՝