Ընթերցողների հարցերին պատասխանում է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը

[ 2009/11/28 | 14:25 ]

n-poxosyan_28.11.09Այսօր մեր հյուրն է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Կարող եք ձեր հարցերն ուղղել պրն Պողոսյանին այս պահից մինչեւ հինգշաբթի:

Նվեր  Պողոսյանը ծնվել է 1957 թ. հունվարի 1-ին Աբովյանի շրջանի Վերին Պտղնի գյուղում:
1974 թ ավարտել է  Աբովյան քաղաքի թիվ 7 միջն. դպրոցը:
1974-75 թթ.աշխատել է Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանում որպես մամլող բանվոր:
1975-77 թթ.ծառայել է Խորհրդային բանակում:
1977-79 թթ. շարունակել է մամլող բանվորի աշխատանքը «Սիրիուս» գործարանում:
1979 թ. ծառայության է անցել Աբովյանի շրջանի ՆԳ բաժնում:
1983-88 թթ. սովորել եւ ավարտել է Կիրովականի (Վանաձոր) Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի »«Ընդհանուր տեխնիկական առարկաներ եւ աշխատանք» բաժինը:
1987 թ.աշխատանքի է նշանակվել Աբովյանի ՆԳ բաժնում` սպայի կոչումով:
1991-95 թթ. ընտրվել է Աբովյանի շրջխորհրդի պատգամավոր:
1992 թ. աշխատել է որպես Աբովյանի շրջանային ՆԳ բաժնի պետի տեղակալ,
1998-2001 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ,
2001-2006 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ,
2006-2007 թթ.` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ:
ՀՀ կառավարության 2007 թ. հունսի 21-ի որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահության անդամ է, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ, երեք թոռ:

Տես նաև՝

Print this page

12 Responses to “Ընթերցողների հարցերին պատասխանում է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը”

  1. Կարեն Says:

    Պարոն Պողոսյան, երեւի Գեղարքունիքի մարզը միակ մարզն է, որտեղ տարածքային անհամաչափ զարգացումն ակնառու է: Նույն աղքատության մեջ էին գեղարքունիքցիները 10 տարի առաջ, նույն վիճակն է նաեւ այսօր: Հատկապես Ճամբարակի տարածաշրջանում մարդիկ դեռեւս ապրում են միջնադարի կենցաղով: Արդյոք բնակչության ներկայիս կենսամակարդակը ձեզ ոչինչ չի ասում:

  2. Արարատ Says:

    Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենաղքատ մարզերից մեկն է: Ինչով եք դուք դա բացատրում:

  3. Hay Mard Says:

    Yerb ek norogelu Gavar – Karmir tanogh tshanaparhe? Mardkants meknanere jardupshur en linum ed tshanaparhneri vra… inch vor meke patasxanatvutyun krelu e dra hamar?

  4. Ռուզան Says:

    Սեւանի ափամերձ տարածքները ամբողջովին զավթել են պա’տոնյաները: Դուք ունեք տարածք Սեւանի ափին:

  5. Barekam Says:

    2009 թ. ընթացքում մասնակցել եք Գեղարքունիքի մարզի համայնքներից որևէ մեկում հրավիրված որևէ ավագանու նիստի: Եթե այո, ապա որ համայնքում:

  6. Narek Says:

    Պարոն մարզպետ, Գեղարքունիքի մարզի համայնքներն արդյոք ունեն զարգացման ծրագրեր: Այնպիսի տպավորություն է, որ համայնքապետերն աշխատում են ոչ թե ծրագրով այլ օրվա գրաֆիկով: Վառ օրինակ է Վարդենիս քաղաքը, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվում

  7. Արմեն Says:

    Պարոն մարզպետ, Գեղարքունիքի մարզը /Սևանի ավազանը/ նախկինում խաղային սպորտաձևերի շատ մեծ ավանդույթներ է ունեցել, գրեթե բոլոր քաղաքները ունեցել են ֆուտբոլային թիմեր և հաջողությամբ հանդես են եկել, թե ԽՍՀՄ, թե ՀՀ տարբեր առաջնություններում:
    Վերջին տարիներին մարզում , մասնավորապես ֆուտբոլի զարգացման հետ կապված լրիվ ,,մեռած,, վիճակ է:
    Խնդրում եմ պատասխանել, թե Դուք, որպես մարզի զարգացմամբ մտահոգված անձ, որևէ քայլ , վերջապես, ձեռնարկելու եք այդ ուղղությամբ, մեր մարզում վերջապես մի նորմալ մարզադաշտ լինելու է և մենք , վերջապես ՀՀ ֆուտբոլի մեծահասակների առաջնությունում ակումբ ունենալու ենք, թե ոչ:
    Կանխավ շնորհակալություն:

  8. Gago Says:

    Ինչ կասեք երեխաների պաշտպանության ոլորտի վերաբերյալ? Ինչ աշխատանքներ եք տանում ոլորտի բարելավման ուղղությամբ և արդյոք ձեռնարկում եք միջոցներ ավելի ակտիվ ու արդյունավետ գործելու համար? Խնդրում եմ կոնկրետ ներկայացնեք ծրագրերը, որոնք իրականացվում են Ձեր մարզում:

  9. Barekam Says:

    Հարգելի պարոն մարզպետ, խնդրում եմ Ձեր պաշտոնական արձագանքը <> թերթում վերջերս հրատարակված <> հոդվածին: Հոդվածը բացահայտում է, որ փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը թեև մարզպետարանի ամենաչսիրված, հովանավորչական ընդգծված քաղաքականությամբ աչքի ընկնող, կոռուպցիայի մեջ թաթախված ու բարոյական վատ նկարագիր ունեցող անձ է: Նրա նկարագիրը ստվեր է գցում Գեղարքունիքի մարզպետարանի վրա: Դա Ձեզ չի? անհանգստացնում:

  10. Barekam Says:

    Տեխնիկական պատճառներով հարցը կրկնում եմ:

    Հարգելի պարոն մարզպետ, խնդրում եմ Ձեր պաշտոնական արձագանքը թերթում վերջերս հրատարակված հոդվածին: Հոդվածը բացահայտում է, որ փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը թեև մարզպետարանի ամենաչսիրված, հովանավորչական ընդգծված քաղաքականությամբ աչքի ընկնող, կոռուպցիայի մեջ թաթախված ու բարոյական վատ նկարագիր ունեցող անձ է: Նրա նկարագիրը ստվեր է գցում Գեղարքունիքի մարզպետարանի վրա: Դա Ձեզ չի? Անհանգստացնում:

  11. Barekam Says:

    Տեխնիկական պատճառներով հարցը կրկնում եմ 3-րդ անգամ:

    Հարգելի պարոն մարզպետ, խնդրում եմ Ձեր պաշտոնական արձագանքը ,,Չորրորդ իշխանություն,, թերթում վերջերս հրատարակված ,,Թալանում են եղբայրաբար,, հոդվածին: Հոդվածը բացահայտում է, որ փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը թեև մարզպետարանի ամենաչսիրված, հովանավորչական ընդգծված քաղաքականությամբ աչքի ընկնող, կոռուպցիայի մեջ թաթախված ու բարոյական վատ նկարագիր ունեցող անձ է: Նրա նկարագիրը ստվեր է գցում Գեղարքունիքի մարզպետարանի վրա: Դա Ձեզ չի? Անհանգստացնում:

  12. Արման Says:

    Ի՞նչ արտադրամասեր են գործում ձեր մարզում: Ի՞նչ եք անում Դուք նրանց աջակցելու համար:

Հայտնեք Ձեր կարծիքը՝