Հունվարի 11-ին կկայանա Դաշնակցության հանրահավաքը
[ 2010/01/08 | 16:32 ]
2010 թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրականան դատարանը քննելու է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների համապատասխանության հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Այս առթիվ հունվարի 11-ին` ժամը 16:30-ին, ՀՅ Դաշնակցություն կուսակցության նախաձեռնությամբ Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա հանրահավաք, այնուհետև ջահերով երթ ՀՀ Սահմանադրական դատարան:
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնը, հաջորդ միջոցառումը տեղի կունենա հունվարի 12-ին` ժամը 9:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Սահմանադրական դատարանի մերձակայքում:













