Արտահերթ հայտարարություն

[ 2010/02/08 | 15:01 ]

Թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրության արդյունքների ամփոփման մասին

1. Ամփոփում

Արդեն, ավելի քան, ակնհայտ է, որ թիվ 10-րդ ԸԸՀ-ը, ԱԺ լրացուցիչ ընտրության արդյունքներն ամփոփել է ԸՕ պահանջների կոպիտ խախտումներով, այն են`

1.1. խախտելով ԸՕ 63.1-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, 14.01.10թ- որոշման հիմքում ընդունել է, ոչ թե Վարչական դատարանի, այլ` ԿԸՀ նախագահի իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, 1.2. որպես հետևանք, խախտելով ԸՕ 116-րդ հոդվածի 5.2-րդ մասի պահանջները, հաշվի չի առել ընտրության նախապատրաստման ընթացքում տեղի ունեցած ԸՕ-ի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել / ազդել են/ ընտրության արդյունքի վրա:

2. Դիտարկումներ

2.1. Ս.թ.-ի փետրվարի 6-ին ստացել ենք ԿԸՀ նախագահի 04.02.10թ.-ի թիվ 01-48 գրությունը, որից պարզվում է հետևյալը` 2.1.1. 14.01.10թ.-ի թիվ 01-16 գրությամբ ԿԸՀ նախագահը դիմել է Վարչական դատարան, որին վերջինիս նախագահը 14.01.10թ.-ի թիվ ԴԴ9-580 գրությամբ պատասխանել է, որ «…ԱԺ լրացուցիչ ընտրության վերաբերյալ վարչական դատարան է մուտքագրվել վեց հայցադիմում…», որոնցից մեկի վերաբերյալ վճիռ է կայացվել, երեքը մերժվել են ՎԴ 14.01.10թ. որոշումներով, իսկ 12.01.10թ. և 13.01.10թ. որոշումներով մերժվել են երկու հայցադիմումների ընդունումը, ինչը նշանակում է, որ հայցադիմումների վերաբերյալ վերջնական որոշումներ չեն ընդունվել և նրանք դեռևս գտնվում են բողոքարկման փուլում: 2.1.2. թիվ 10-րդ ԸԸՀ-ի նախագահը բանավոր հարցում է արել, որին ԿԸՀ նախագահը պատասխանել է 14.01.10թ.-ի թիվ 01-18 գրությամբ, որ «…14.01.10թ. ժամը 13.ճճ-ի դրությամբ….չքննարկված դիմումներ չկան նաև ՀՀ վարչական դատարանում: ՀՀ վարչական դատարանի` հարցին առնչվող վճիռները կցվում են»:

2.2. Համաձայն թիվ 10-րդ ԸԸՀ-ի 30.01.10թ.-ի թիվ 10/48 գրության պարզվում է նաև, որ Վարչական դատարանի նախագահի 14.01.10թ.-ի թիվ ԴԴ9-580 գրությունը ԸԸՀ-ի տրամադրության տակ չի եղել, անգամ, մինչև 30.01.10թ.-ը:

Ավելին, թիվ ՎԴ/0091/05/10 գործով ԸԸՀ-ի պատասխանում, վերջինս հաստատում է, որ «…ընտրության արդյունքներն ամփոփելիս հիմք է ընդունել….ԿԸՀ-ի կողմից ուղարկված գրավոր տեղեկատվությունը…», Այսպիսով, ԿԸՀ նախագահի կողմից ԸԸՀ ուղարկած տեղեկատվությամբ, ոչ միայն աղավաղվել են Վարչական դատարանի տեղեկանքում բերված հասկացությունները /հայցադիմումը` դիմում, որոշումները` վճիռներ, քննելը` քննարկել/, հավանաբար, թյուրիմացության մեջ գցելով ԸԸՀ անդամներին, այլև` չի ներկայացվել այդ տեղեկանքում բերված իրական տեղեկատվությունը, մասնավորապես, երկու հայցադիմումների ընդունման մերժման մասին:

2.3. Երկու հայցադիմումների ընդունումը մերժելու մասին Վարչական դատարանի 12.01.10թ. և 13.01.10թ. որոշումները հայցվորին ուղարկվել են փոստով, որոնք ստացվել են 15.01.10թ.-ին և նույն օրը հայցվորի կողմից բողոքարկվել են: Այդ մասին վճռաբեկ բողոքները դեռևս չեն քննվել: 2.4. Հայցադիմումների ընդունումը մերժելու մասին Վարչական դատարանի որոշումները հայցվորին ժամանակին չտրամադրելու մասին հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն /ՀՔԾ/, որն առանց հիմնավորման այդ հաղորդումը վարույթ չի ընդունել: Նույն կերպ է վարվել նաև ՀՀ ԱԽ Կարգապահաան հանձնաժողովը: Այս կապակցությամբ, բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազին: 2.5. «ԸՕ 63.1-րդ հոդվածի 2-րդ մասով և ՎԴՕ 150-րդ հոդվածով սահմանված դրույթների սահմանադրականության վիճարկման մասին» 01.02.10թ.-ին դիմում է ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան: 3. Առաջարկություններ

3.1. Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի և ԸՕ 1-ին հոդվածի 4-րդ մասի պահանջները, ՀՀ Նախագահը, վերջապես, պետք է միջոցներ ձեռնարկի թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրության անցկացման օրինականության ապահովման, այդ թվում, իր ներկայացուցիչ` ԿԸՀ նախագահի գործունեության շարունակվող բացասական հետևանքների վերացման ուղղությամբ:

3.2. ՀՔԾ-ը և ԱԽ Կարգապահական հանձնաժողովը պետք է հիմնավորեն, այսինքն, տան պատշաճ պատասխան ՎԴ նախագահի ենթադրյալ օրինախախման մասին հարցը քննության չընդունելու վերաբերյալ:

3.3. Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջները, պետք է պարզի, նաև, սույն Հայտարարությունում բերված խախտումներով պայմանավորված իր վարույթում գտնվող գործի բոլոր հանգամանքները:

N0 45 07.02.10թ. ՀՊԱԿ դիտորդական առաքելություն Առաքելության ղեկավար ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝