Հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 1-ին

[ 2010/01/08 | 16:37 ]

rally2_8.01.10

Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում մեկնարկած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին ելույթ ունեցան նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Առաջինն իր ելույթում նշեց, որ «մարդիկ ձեռքները դնում են Աստվածաշնչի վրա ու երդում տալիս, մինչդեռ նույն այդ Աստվածաշնչում գրված է` մի սպանիր»: Ստեփան Դեմիրճյանն էլ շեշտեց, որ Մարտի 1-ի էջը փակված չէ, և դրա պատասխանատուն իշխանություններն են:

Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, որ խոսք չի կարող լինել բարոյական հաղթանակների մասին, «որովհետև մեր հաղթանակները միշտ իրական են»: Նրա խոսքերով` չի կարող ավելի իրական հաղթանակ լինել, քան այն, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո` 2 տարի շարունակ, «չնայած իշխանությունների կողմից տարվող զանազան ճնշումներին ու ահաբեկումներին` ժողովուրդը միասնական է ու վճռական»:

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ միայն դատելով հանրահավաքին եկած մարդկանց թվաքանակից` Նիկոլ Փաշինյանն արդեն հաղթել է ընտրություններում, և խոստացավ, որ հաջորդ անգամ կհանդիպեն ավելի հզոր, համահանրապետական հանրահավաքին, որը տեղի է ունենալու մարտի 1-ին:

Այս պահին մեկնարկել է երթը, որը կավարտվի Հյուսիսային պողոտայում:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝