Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում է դառնալ քաղաքապետ

[ 2009/03/15 | 17:44 ]

Մարտի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր: Քննարկման ընթացքում մասնակից կուսակցությունները հայտնել են այն կարծիքը, որ հաշվի առնելով Երեւան քաղաքի էական կշիռը երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում, այս ընտրություններն անհրաժեշտ է դիտարկել, որպես երկրում սահամանդրական կարգը վերականգնելու առանցքային փուլ: Նիստում ընդունված որոշման համաձայն Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի Երեւանի քաղաքի քաղաքապետի ընտրություններին: Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Մեկ այլ որոշմամբ` Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել են քննարկել «Ժառանգություն» կուսակցության առաջարկը` ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ եւ այդ կապակցությամբ սկսել պաշտոնական բանակցություններ:

Տես նաև՝

Print this page

One Response to “Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզում է դառնալ քաղաքապետ”

  1. Նարո Says:

    Naxagah@ fantastik qail katarec:)Haxtelu enq

Հայտնեք Ձեր կարծիքը՝