Սարգսյանը կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
[ 2010/02/08 | 15:16 ]
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Հայաստանի Հանրապետության նախագահը լոնդոնյան իր կեցավայրում կընդունի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին, հանդիպում կունենա Արքայազն Չարլզի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահը Վինձորյան պալատում ներկա կգտնվի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված «Երեւան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը եւ համերգին (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում):
Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ նախագծի մեկնարկի կապակցությամբ տարբեր երկրներից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային այցի երկրորդ օրը` փետրվարի 10-ին, նախատեսված է նախագահ Սարգսյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում: Իր ելույթում Հայաստանի Հարապետության ղեկավարը կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացին:
Նախագահ Սարգսյանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում ներկա գտնվի ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին ու ստեղծագործական հարուստ ժառանգությանը նվիրված ցուցահանդեսին բացմանը:
Հայաստանի Հանրապետության նախագահը Լոնդոնում հարցազրույց կտա նաեւ , «Ալ Ջազերա» հեռուստատեսությանը: Հայաստանի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակ














Փետրվար 8th, 2010 at 18:37
Աչքիս էրեվում ա սրանք Սերժի գլխին սարքելու են. Հետո, Սերժը ծխելը թարգել ա?