Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին
[ 2010/02/09 | 11:30 ]
Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարեվան Թուրքիայի ժողովրդին:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները:
Պարոն Նախագահ,
Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն և թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն:
Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջև բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:












Փետրվար 9th, 2010 at 11:40
dzert gerazancutyun!!!
um e na gerazancum ?karel er asel arqaic arqa
Փետրվար 9th, 2010 at 12:53
Sireli khmbagrutun, andzamb es kardalov ais hodvatsn,
thachytun apretsi, khosk chem gtnym asely. Ekenk azgovi tyrkeri votkern agachenk, vor haraberytunnern normalatsnen. Sa
menak aniknaser mekn karog e aidpisi ban anel. Mer nakhagahn inch e mtatsym iren storatsnelov, mite aidkann e ir arjanapatvyutnn.
Pokhanak tyrkern khndren agachen, arvym e hakarakn. De
mi angamits Gulin dni ira pashtonin azatvi. Sa voch inch e,
kagakakanytunits chhaskatsogn el khaskana te inch
storytun e. Inch vor e, ais depkym mnym e asel mer jogovrdin hamberytun aidpisi gekavarneri dzerkits
Փետրվար 9th, 2010 at 17:07
ես չեմ ուզում կիսել ձեր կարծիքները, որ պարոն նախագահի արածը ստորություն է, ընդհակառակը իր խոսքերի մեջ ես տեսնում եմ անվստահության և թույլ մարդու բնորոշում Աբդուլա Գյուլի հասցեին,
Փետրվար 9th, 2010 at 21:27
Շատ լավ է ասված նախագահի կողմից