Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա

[ 2010/03/10 | 15:22 ]

Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Պաշտոնական այցելության առաջին օրը (մարտի 9-ին) նախագահ Սարգսյանն այցելել է Փարիզի «Մատինյոն» ցուցասրահ, հանդիպել ֆրանսահայ ճանաչված գեղանկարիչ Ժանսեմի հետ, շրջել ցուցասրահում և ծանոթանացել նրա ստեղծագործական հարուստ ժառանգությանը:

«Մեր ժողովուրդն իսկապես հպարտանում է Ձեզանով ու բարձր գնահատում Ձեր արվեստը: Ապրելով այլ երկրում` Դուք ավելի ճանաչելի եք դարձրել մեր ժողովրդին` ողջ աշխարհում տարածելով հայ ժողովրդի բարի համբավը»,- նշել է մեր երկրի ղեկավարը:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Ս. Սարգսյանն ու մեր անվանի հայրենակիցը մտքեր են փոխանակել հայապահպանության ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման խնդիրների շուրջ:

«Սփյուռքի նախարարության ստեղծման նպատակներից մեկն էլ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հայապահպանության խնդրի լուծմանը նպաստելն է: Մենք որպես անկախ Հայաստանի Հանրապետության իշխանություն, պետք է աշխատենք ստեղծել այնպիսի երկիր, որ հայկական ինքնությունը կրող եւ արտերկրում ապրող մեր յուրաքանչյուր հայրենակից հպարտանա իր Հայրենիքով»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Նախագահ Սարգսյանը ճանաչված նկարչին հանձնել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն շքանշանը:

Պաշտոնական այցի շրջանակում այսօր կեսօրին Ելիսեյան պալատում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ֆրանսիայի Նախագահի անունից ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև Ս. Սարգսյանը կհյուրընկալվի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին և Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

One Response to “Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա”

  1. Վարազ Սյունի in Amsterdam Says:

    Congratulations. I am happy for Hovhannes Semerjian. I like his works and I am glad he himself could get the Order and from the president of Armenia.

Հայտնեք Ձեր կարծիքը՝