Արամ Սիմոնյան. «Ուսանողները կես միլիոնանոց մեքենայով են գալիս դասի»
[ 2009/03/13 | 13:21 ]
«Բացասական գնահատական եմ տալիս ակցիային, քանի որ կոռուպցիայի դեմ նման մեթոդներով չեն պայքարում: Սրանից վատ հոտ է գալիս: Ես չեմ ընդունում` եւ իրավական, եւ բարոյական տեսանկյունից: Հետո էլ որեւէ մի շարժում իր վրա չի կարող վերցնել իրավական գնահատական տալու իրավունքը, դա քննչական մարմինների գործն է: Իմ կարծիքով սա բացահայտ զրպարտություն է»,-այսօր Մամուլի ազգային ակումբում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը այսպես գնատեց «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնած կաշառակեր դասախոս ակցիան:
Արամ Սիմոնյանը գտնում է, որ շարժառիթները կարող են տարբեր լինել «ինքնահաստատումից մինչեւ ինչ-ինչ խնդիրներ լուծելով, միանգամայն պարզ է, որ այս մարդկանց գործը կոռուպցիայի դեմ պայքարը չէ, որոշակի խնդիրներ լուծելու հոգս ունեն»:
Ռեկտորը համոզված է, որ կոռուպցիայի դեմ աղմուկ-աղաղակով չեն պայքարում, քանի որ այդ պայքարը վտանգավոր է. «Նման թատերական ձեւով կոռուպցիայի դեմ չեն պայքարում, ես էլ չեմ ասում բարոյական կողմի մասին, որովհետեւ այդ մարդկանց հասցված է բարոյական մեծ հարված. նրանց, նրանց ընտանիքի անդամներին` երեխաներին, նրանց կոլեգաներին, դասախոսների ողջ անձնակազմին»:
Միաժամանակ Ա. Սիմոնյանը չի ժխտում, որ կաշառակերությունն ու կոռուպցիան գոյություն ունեն մեր հասարակությունում. «Ձեզնից բոլորը ձեր ծնված օրից, երբ դարձել եք գիտակից մարդ, կաշառակերության հետ առնչվել եք` սկսած մաղարիչից, սրա-նրա բուռը տալուց, շոկոլադով, խմիչքով վերջացրած. ինչից եք զարմացել, դուք առաջին անգամ եք տեսնում կոռուպցիա, երբեք չի եղել, որ դուք մի գործը առաջ տանելու, դուք, ձեր ծնողները, բարեկամներն ու ծանոթները ինչ-որ մեկին նվեր, փող շիշ տաք, ինչ եք իրար ուզում զարմացնել, ում եք ուզում զարմացնել»,-հռետորական հարց է ուղղում ռեկտորը եւ ավելացնում, թե չի նշանակում, որ չպետք է դրա դեմ պայքարել. «Շատ մեծ հաճույքով լուսաբանում եք նկարներ կպցնելը, բայց ոչ մեկը չի գրում այն մասին, թե ԵՊՀ-ն ինչ է արել կոռուպցիայի դեմ»,-ասում է Ա. Սիմոնյանը:
Ռեկտորը գտնում է, որ բոլորի կյանքի արժեքը մի կոպեկանոց է դարձել, քանի որ «այսուհետեւ ով կկարողանա վեր կկենա ու կասի` գիտես ինչ դու կաշառակեր ես, եւ ոչ մեկը չի կարող պաշտպանվել»: Պաշտպանության կարիք ունեն հատկապես դասախոսները, քանի որ, ըստ Ա. Սիմոնյանի, նրանք այսօր ամենաանպաշտպան խավերից մեկն են. «Քիչ աշխատավարձ ստացող, աղքատ կյանքով ապրող մարդիկ են, դասախոսներից մեկը, ում նկարը փակցված էր, մեկ սենյականոցում է ապրում 4 հոգանոց ընտանիքով, ինչ եք ուզում նրանից»: Դասախոսներից մեկն էլ «կատաղի հուսահատությամբ երեկ փորձում էր ռեկտորին ապացուցել, որ ինքը կաշառակեր չէ»:
Աշխատավարձերն էլ են ցածր. հունվարի մեկից պրոֆեսորը, օրինակ ստանում է 160 000 դրամ. «Այդ մարդիկ ունեն մարդկային թուլություններ, հնարավոր է, ելնելով կյանքի դժվար իրավիճակից, տեսնելով, որ իր առջեւ նստած է մարդ, որի միտքը միայն գնահատական ստանալն է, գնում է այդ հանցագործությանը, ոչ բոլորը, իհարկե, նման քայլի գնացողները ԵՊՀ-ի դասախոսների փոքրամասնությունն է»:
Մարդկային թուլություններ են նաեւ այն, որ օրինակ «ուսանողները կես միլիոնանոց մեքենայով են գալիս դասի:Դուք առավոտյան գնացեք համալսարան կամ էլ երեկոյան իջեք Չարենցի փողոց, երեք շարք կանգնում են թանկարժեք մեքենաներ, հետո մաշված պիջակով մեր դասախոսն է դուրս գալիս ու կողքով գնում, հիմա էդ մարդու ներքին զգացմունքները ձեզ համար որպես մարդ հասկանալի չե՞ն»,-ասում է ռեկտորը եւ հավելում, որ չի արդարացնում, այլ խոսում է սոցիալական արմատների մասին. «Ինչու դատավորի աշխատավարձը պետք է բարձրացնել, որ նա կաշառք չվերցնի, բայց դասախոսի աշխատավարձը չպիտի բարձրացնեն, որ նա չվերցնի, նա էլ է մարդ»:
Դասախոսներին մեղադրելուց առաջ Ա. Սիմոնյանը խորհուրդ է տալիս փնտրել եւ գտնել կաշառակերության արմատները տանը, դպրոցում. «Դուք նայեք, տեսեք` ինչ կոնտինգենտ ենք մենք ստանում, սեպտեմբերին գալիս է ուսանողություն, որի մի մասն իր անուն, ազգանունը գրել չգիտի, նրանց գրած դիմումներից էլ արտասվելու չափ տխրում եմ: Դուք տեսել եք մեր ուսանողներից որեւէ մեկին, ամաչում են` գիրք ձեռքներին բռնեն, եւ մենք սա հանդուրժում ենք»:
Ռեկտորը ասում է, որ նկարներ կպցնելով ջախջախում են դասախոսներին, «հնարավոր է մի երկուսն էլ ինֆարկտ կստանան, կմեռնեն կգնան էս աշխարհից, նրանց երեխաները կմնան բարոյապես ճնշված, ընտանիքները կմնան ճնշված վիճակում, այդպես մենք չենք կարող պայքարել»:
Իսկ թե ինչու չեն հեռացնում անպատասխանատու ուսանողներին պատասխանում է. «28 հոգու հեռացրել ենք, հիմա պատաերազմ է, մենք ինչքան կարող ենք դիմանալ այդ պատերազմին: Ես չեմ կարող դնել մասսայաբար հեռացնել, եթե ես սկզբունքայնություն ցուցաբերեմ ու 4000 ուսանողի հեռացնեմ, ես այդ օրը տուն չեմ հասնի, ինձ իմ կաբինետում կպայթեցնեն, երկրորդն էլ` այդ 4000-ը բազմապատկեք մինիմում 250 000 դրամով, տեսեք ինչ գումար կկորցնի ԵՊՀ-ն»:
Արամ Սիմոնյանը չգիտի` ում դատի տալ. «Մեկ տարի է ինձ մեթոդաբար դրած խայտառակում են, ես գիտեմ` ինչ ուժեր են ինձ խայտառակում, ինչու, բայց ամեն ինչի կողքին գրում են` մեզ ասել են, մեր կարծիքով, էլ ում դատի տաս»:












Մարտ 13th, 2009 at 15:52
Եսպարոն Սիմոնյանի կարծիքը կիսում եմ և չեմ կիսում: Իսկ ինչու ե?ք նման խոտաններին ընդունում բուհ: Արդյոք դրանք մեզ պետք են: Միևնույն է նրանք այդպես անգիտելիք էլ ավարտում են, այսինքն` զուտ վարձի համար կարող եք ուսանող պահել , ես դա չեմ հասկանում:
Մարտ 13th, 2009 at 19:37
rector .stop your morality speech .the only fyshy smell is you.thank you again ..miasin
Մարտ 14th, 2009 at 02:19
Jesus, this rector is justifying his teachers taking bribes! he is the first one that must be fired.
Մարտ 14th, 2009 at 05:03
and this guy is the rector of yerevan state university??? let buy him a bicycle.and god forbid he did give a negative grade to the action off. miasin.very impresive statement.
Մարտ 14th, 2009 at 13:46
As yérdassard hokin kadjoutiounits hebardèm !!! i hargé gacharagèrnèr vor charounag yèv havassar irents badvin, hamasarani dourèr g gotsèn hazaravor hamèzd, badvavor, arjani endaniknérou zavagnéroun, g’espanèn azge, mardaspan assaragoutian zarkatsman, vodjindzatsnélov mechagouyt, gidoutioun, kandélov bédoutian himke dzaxélov té adjourti denélov diplômnèr.
As Gacharagéroutian professornèr, Jarangort soviét systémits, dejnami azgin, g senvèn arants motov, xoratsnélov azgi djarte midjazgayn merdzoumi timats.
Vorin zavagné garoré haystan payts américa, yévropa oussanél, avardèl(poujvèl …), patsé Mougnérou zavagnér vor g vedjarèn adjg gots.
Spiurkahayèm, payts ankan pastèr ounèm vor as professeurnèr g lapèn gacharke, anartar polor midjodznérov, sparnalik, chantage (yèval azdélov ardjiknérou badivi vera…)
Payts ouré aradjin badasxanadoun, NAXARARE !!! ??? GARAVOROUTIOUNE !!!??? VARJABEDE !!!??? NAXAKAN !!!??? DOLLAR, YEVROIN, édév.
Ayo angatsgats as xor système bidi vérana, angidagits inknazban, ankan arak ankan lav endaniknéroun, yèrdassardnéroun i chah azgin.
Vay hédévort garavaroutioune! kordz heskahagan é ! payts hayoutioun badrasté, indjbès mijt ir badmoutian, norèn esgessèl.
Gétsé ANVAX YERDASSATOUTIOUNE, MER ABAKAN !!!
Մարտ 14th, 2009 at 20:58
please translet the comment in english .all of them
Մարտ 15th, 2009 at 01:35
Ի գիտություն բոլորիդ ասեմ, որ բուհ ընդունելու հետ ռեկտորը ոչ մի կապ չունի, իսկ խոտանը, սիրելի Անահիտ, մեր նորահարուստների զավակներն են, որոնք բոլորն էլ տառապում են իրավաբանական, տնտեսագիտական և մի երկու այլ ֆակուլտետ ընդունվելու մոլուցքով և ընդունելության քննությունները “կոորդինացնող” նախագակականից նշանակված հատուկ մարդկանց հսկայական գումարներ վճարելով ընդունվում են ԵՊՀ: Դե հիմա պատկերացրեք, թե ինչպես այսօրվա Հայաստանում որևէ մեկը կհամարձակվի մականունավոր պատգամավորի, քրեականի կամ դատավոր-դատախազի զավակին դուրս թողնել: Իսկ “Միասինը” ընդգրկում է հենց այսպիսիներից շատերին ու մեր պետական այրերի պատվերն է կատարում:
Մարտ 15th, 2009 at 13:40
There you go again, see the old saying can ever be false. “The fish rottes from the head”.
Unfortunately same is true for the government too. The only way out is a dramatic change in Armenia, call it Revolution or evolution.
Tyranny must be demolished.
Մարտ 16th, 2009 at 12:45
Սրանից վատ հոտ է գալիս…. well, you are stinking as well, dear rector
actually, all of you do!
Մարտ 16th, 2009 at 17:10
Emil, Tsavet danèm, REGRESSION
Մարտ 19th, 2009 at 09:43
I know this guy Aram Simonyan, he used to take bribes in the past. He is scared to be “outed.”