Որակավորվել է 9 աուդիտոր 

[ 2010/02/09 | 12:08 ]

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների  նախարարությունում տեղի ունեցած  աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: 17 դիմորդներից քննությանը մասնակցել է 12-ը, որոնցից չորսին շնորհվել է  որակավորված աուդիտորի վկայական: Որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել նաև որակավորման վկայական տրամադրել Հաշվապահների միջազգային անդամ կազմակերպությունների կողմից որակավորված  5 աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի փետրվարի 8-ի  դրությամբ որակավորման վկայական  ունի 124 աուդիտոր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  ֆինանսների նախարարության տեղեկատվոթյան և հասարակայնոթյան  հետ կապերի բաժինը:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝