Դեւը
[ 2010/02/04 | 11:38 ]
«Դեւ. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը» գրքի հեղինակ Էվելինա Մելքումյանին ընթերցողները զանգահարում եւ շնորհակալություն են հայտնում, որ գրքի միջոցով ճանաչել են Դավիթ Սարապյանին` Արցախյան պատերազմի ազատամարտիկ Դեւին: Դավիթը հայտնի ճարտարապետ, 60-ականներին Երեւանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Սարապյանի եւ Հայաստանի առաջին կին կիբեռնետիկոս-գիտնական Էմմա Սարապյանի միակ երեխան էր: Այսօր` փետրվարի 4-ին, Դավիթի ծննդյան օրն է` 44-ամյակը:
Գրքում ամփոփված են Դավիթի պատմվածքները, բանաստեղծությունները, իսկ գրքի առաջին մասում Էվելինա Մելքումյանն ինքն է պատմում Դավիթի մասին: Նա գրքի առաջին մասն անվանել է «Նուրբ հոգու տեր հերոսը», քանի որ Դեւի մեջ համատեղվում էին տարբեր, թվում է թե իրար հակասող բաներ:
«Զարմանալի ձեւով մի մարդու մեջ կարող էին պարունակվել եւ շատ նուրբը, եւ բարին, եւ ռոմանտիզմը: Իդեալիստ էր ինքը: Եթե իդեալիստ չլիներ, -9 կարճատեսությամբ կգնա՞ր բանակ: Երբեք չի եղել, որ նա տուն գա` առանց մոր համար թեկուզ դաշտային ծաղիկներ հավաքած: Նա պաշտում էր ծաղիկը: Եվ դրա հետ մեկտեղ թշնամու նկատմամբ կարողանալ այդպես ահեղ լինել, այդպիսի կարծր զինվոր լինել, այդպես դիմադրել, այդպիսի կամքի ուժ»,- ասաց էվելինա Մելքումյանը:
Նա ընդգծեց, որ երբեք չպետք է մոռանալ, որ Դավիթը շատ երիտասարդ էր` ընդամենը 26 տարեկան: Բայց նրա ընկերներին միշտ թվում էր, որ նա իրենցից անհամեմատ մեծ է: Էվելինա Մելքումյանը երկար տարիներ աշխատել է Դավիթի մոր հետ եւ Դավիթին ճանաչում է փոքր հասակից: Տիկին Մելքումյանն ասում է, որ Դավիթը դեռ փոքրուց առանձնացել է. երբ դպրոց ընդունվելիս ուսուցիչը հարցրել է, թե ինչ հեքիաթ գիտի, Դավիթն առաջարկել է պատմել Բեռլինի գրավման մասին:
«Ամբողջ դպրոցը ուղղակի պաշտում էր իրեն: Ընկերները շատ էին սիրում իրեն: Նա պաշտպան էր իր էությամբ, բնությամբ, իր աշխարհայացքով. պաշտպանում էր ընկերներին, թույլերին»,- ասաց տիկին Մելքումյանը:
Դավիթի ննջասենյակում կախված էր Պատմական Հայաստանի մեծ քարտեզը: Քարտեզին նայելիս նա միշտ ցավում էր, թե ինչու այդ Հայաստանից մնաց այսքան փոքր ու չնչին հողամաս: «Բայց չէ՞ որ կարելի էր ինչ-որ բան անել, պետք էր, չէ՞, ինչ-որ բան անել, չթողնել, որ այդպես լինի»,- ասում էր Դավիթը:
Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժին: Նա ուսումը կիսատ թողեց եւ գնաց բանակ: Իսկ վերադառնալուց հետո չշարունակեց ուսումը: Զբաղվում էր արեւելյան մարտարվեստով. այս սպորտաձեւն էր ընտրել գրեթե բոլոր մարզաձեւերը, անգամ ալպինիզմ ու սուսերամարտ փորձելուց հետո, եւ ինքն էր մարզում երեխաներին:
Դավիթը ստեղծագործել սկսել է դեռ դպրոցից: Նա գրում էր ռուսերեն եւ շատ ափսոսում, որ հայկական կրթություն չի ստացել: «Վարազդատ Արքա» համակարգչային խաղի սցենարը, որը Դավիթը գրել էր մեկ գիշերվա ընթացքում, միջազգային մրցանակ ստացավ:
Դավիթի զոհվելուց 15 տարի անց հրատարկված գրքում Էվելինա Մելքումյանը ամփոփել է այն բոլոր ստեղծագործությունները, որոնք կարողացել է գտնել Դավիթենց տանը: Դեւի պատմվածքները գրված են չափազանց անկեղծ եւ հումորով, ինքնահեգնանքով: 18 տարեկանում նա խորիմաստ բանաստեղծություններ է գրել:
«Նա գրում էր ոչ երկար, շատ լակոնիկ, պարզ ոճ ուներ, բայց շատ գրավիչ, շատ տպավորիչ է, երբեք քեզ չի ձանձրացնում իր ոճը: Մինչեւ 24 տարեկանը նա ինչ գրեց, գրեց, բայց այդպես գրել, այդպիսի հասուն, գրական բարձր մակարդակով արձակ ստեղծել, ինչպես ինքը ստեղծեց. կարդացողը երբեք չի մտածի, որ այդ ամենը գրել է այդքան երիտասարդ մի տղա, կմտածի, որ կյանքի փորձ ունեցող մի մարդ է գրել»,- ասաց Էվելինա Մելքումյանը:
Դավիթը կինոսցենարի վերածեց իր «300 վայրկյան» վեպը: Սցենարն այնքան հաջող էր, որ Օդեսայի կինոստուդիան հաստատեց այն նկարահանման համար: Բացի իր կինոսցենարից` Դավիթը Օդեսայում մասնակցում էր մեկ այլ ֆիլմի նկարահանումներին` որպես երկրորդ ռեժիսոր:
«Նա ոչ միայն գրականության, այլեւ կինոյի ասպարեզում կկարողանար շատ մեծ բարձունքների հասնել եւ որպես ռեժիսոր, եւ որպես սցենարիստ: Իր մոտ ամեն ինչ լավ էր պատերազմից առաջ: Նա շրջագայում էր, գրում էր, հետաքրքիր մարդկանց` դերասանների, ռեժիսորների հետ էր շփվում, հոյակապ կյանքով էր ապրում եւ կարող էր շարունակել, եթե չլիներ Դավիթ»,- ասաց տիկին Էվելինան:
Ազատագրական պատերազմի սկսվելուն պես Դավիթը թողեց կինոսցենարը, իր վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու երազանքը, տնից տարբեր իրեր վաճառեց, զենք գնեց: Սկզբում նա կռվում էր Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում, իսկ հետո` «Տիգրան Մեծում»:
Էվելինա Մելքումյանն ասում է, որ Դավիթի որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Լեոնիդ Ազգալդյանը, ով աշխատում էր Դավիթի մոր հետ եւ ընտանիքի մտերիմ ընկերն էր: Գիտնական ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանը ստեղծեց «Անկախության բանակը», որը ոչ մի պարտություն չի կրել:
«Լեոնիդը 25 տարով Դավիթից մեծ էր, եւ ծնված օրվանից Դավիթին ճանաչում եւ շատ սիրում էր: Մանկուց ինքը Դավիթին սովորեցնում էր ամեն ինչ` եւ կրակել, եւ կռվել: Նույնիսկ մի պատմվածքում Դավիթը գրում է, որ Լեոնիդը իր ծնոտն էր ինձ առաջարկում` աջով հարվածը փորձելու համար: Եվ երբ մեծացավ Դավիթը, նրանք արդեն ընկերացան: Նրանք շատ նման էին իրար. երկու ահավոր բարձր թռիչքի մարդիկ էին: Նրանք նաեւ արտաքնապես էին նման իրար. երկուսն էլ շատ բարձրահասակ էին, օժտված էին առնական գեղեցկությամբ»,- ասաց Էվելինա Մելքումյանը:
«Տիգրան Մեծը» մասնակցում էր Շահումյանի, Գետաշենի, Հադրութի պաշտպանությանը: «Շահումյան գնալուց հետո Դավիթը ինչքան գալիս էր Երեւան, ասում էինք. «Դավիթ, էլ մի գնա, խնդրում ենք քեզ»: Ինքը մեզ ասում էր. «Դուք չեք պատկերացնում` Շահումյանում ինչ վիճակ է: Եթե դուք մի անգամ տեսնեք այդ մարդկանց աչքերը, ինձ կհասկանաք»: Մենք խնդրում էինք, ասում էինք. «Դավիթ ջան, դու արդեն պայքարեցիր: Մայրդ մենակ է մնալու. դու իր միակ տղան ես»: Չնայած նա մորը պաշտում էր, բայց ասում էր. «Չէ, հնարավոր բան չէ դա, ես մինչեւ վերջ պետք է պայքարեմ»»,- ասաց Էվելինա Մելքումյանը:
Դավիթը հատուկ նշանակության հետախուզական փոքր խումբ էր ղեկավարում: Նրան էին վստահում ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Նա 4-5 զինակիցների հետ կարողանում էր թշնամու վրա այնպիսի տպավորություն թողնել, թե մեծ ջոկատ է հարձակվել: Իսկ մարտերից մեկի ժամանակ Դեւը 4 ժամ շարունակ միայնակ է կռվել մեծաթիվ օմոնականների դեմ եւ կարողացել մարտի դաշտից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Ադրբեջանցիները Դավիթին Ահեղ Դեւ էին ասում:
Դավիթի ամենակարեւոր եւ հայտնի օպերացիան Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրումն է: Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, բազմիցս նշել է. «Եթե ինձ պատմեին, որ դա հնարավոր է, ես չէի հավատա, բայց Դավիթը դա արեց: Դա ֆանտաստիկ տարբերակ էր, եւ հենց ինքը` օպերացիան, դարձավ ֆանտաստիկ իրականություն: Նա իմ լավագույն հրամանատարներից էր»:
Տողը Դավիթի մոր գյուղն էր. այնտեղ դարեր շարունակ ապրել էին նրա նախնիները` Պողոս-Բեկ եւ Դանիելբեկ Փիրումյանները: Դավիթի պապական տունը ադրբեջանցիները շտաբի էին վերածել: Դավիթը մեն-մենակ գիշերով մոտեցավ տանը, բարձր կանչեց օմոնի պետի անունը: Երբ վերջինը մոտեցավ լուսամուտին, Դավիթը նրա վրա նետեց նռնակները, եւ տունը պայթեց: Հետո նա մեկ այլ տուն էլ պայթեցրեց: Գյուղում իրարանցում սկսվեց, ինչից հետո ազատամարտիկները գրոհեցին եւ ազատագրեցին Տողը:
Էվելինա Մելքումյանն ասում է, որ Դավիթը երջանկությամբ էր պատմում Տողի ազատագրման մասին: Սա միակ անգամն է եղել, որ նա պատմել է պատերազմի դաշտում իր ունեցած հաջողության մասին. նա միշտ խուսափում էր այդ թեմայից:
«Վերջին անգամն էր, որ Տողից եկավ: Երջանիկ էր շատ: Եվ ասում էր. «Մայրիկ, քո գյուղն ազատագրված է, հիմա պետք է մտածեմ հայրիկի հարազատ հողը` Էրզրումը, ազատագրելու մասին»,- ասաց Էվելինա Մելքումյանը: Հայրական կողմից Դավիթի նախնիներն էին Պետրոս Ադամյանը, Կարո Հալաբյանը: Տողը ազատագրվել է 1991 թ. հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին Դավիթը զոհվել է Թոդանում:
Տիկին Էվելինային զարմացնում է այն, որ մինչեւ հիմա որեւէ հուշարձան չկա Տողում` Դավիթին նվիրված: Դավիթի հարազատ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Դավիթ Սարապյանին նվիրված անկյուն, նրա անվան ռազմագիտության կաբինետ եւ դասարան կան: Առաջ դպրոցը Դեւի երկրորդ տունն էր, իսկ այժմ առաջինն է:
Նրա մայրը` Էմմա Սարապյանը, Դավիթի 6 մարտական ընկերներին էր կտակել իրենց տունը, որպեսզի այնտեղ լինի Դավիթ Սարապյանի եւ նրա հոր` Էդուարդ Սարապյանի տուն-թանգարան: Սակայն դեկտեմբերի 10-ին` Դավիթի զոհվելու օրը, «Արարատ» հեռուստաալիքով հեռարձակված «Ճառագայթ» հաղորդումից պարզ դարձավ, որ տիկին Էմմայի մահից հետո Դեւի 6 «ընկերները» վաճառել են տունը:
Դպրոցի ռազմագիտության կաբինետում պահվում են Դեւի որոշ անձնական իրեր, նրա ստեղծագործությունները` պատմվածքներն ու նկարները, հին Հայաստանի այն քարտեզը, որը միշտ կախված էր նրա ննջասենյակում:












Փետրվար 4th, 2010 at 13:59
Huzveci…
Isk ed 6 @nkerner@ ani&va&ner en…
Փետրվար 4th, 2010 at 14:26
ET YERKRUM AMEN INCH VACHARVUM A ? SRBUTUN CHMNAC ? ES MAKUR, SURB TXERKI HISHATAKN EL TSAXECIK KERAK ? AILASERVAC JOXOVURD….!
Փետրվար 4th, 2010 at 22:40
Xndrum em aseq vor graxanutic , kam vortexic kareli gnel ays girq@ ?
Փետրվար 4th, 2010 at 23:01
Mecahargo tikin Էվելինա Մելքումյանն,
davachannern arjani en anarganqi syuni!
Greq, xndrun em,ayd 6 anunnern u pashtonner@!
Anpatij hancanq@ nor hancanq e cnum!
Многоуважаемая госпожа Эвелина Мелкумян,
Предатели должны быть наказаны, хотя бы опозорены!
Назовите, пожалуйста, имена этих 6 предателей.
Безнаказанное преступление рождает новые преступления!
Спасибо!
Փետրվար 4th, 2010 at 23:43
Irok vor huzich e. Tunn el vacharetsin ‘ynkernery’.
Inchpisi txaner (ev nayev axchikner) kyanknery tvetsin paykarum. U hima anarjan, criminal-oligarxik ev apazgayin-poxapashtnery gravel en ishaxanutian atornery Hayastanum u amen or Hayastany tanum en depi het u het.
Փետրվար 5th, 2010 at 04:31
DEVI QAJAGORTSUTYUNNERI MASIN LSEL EM IM HORITS,VOR EGEL E NRA HET ,,TIGRAN MEDZ ,,JOKATUM.ISKAPES DA SHAT MEDZ KORUST E EGHEL VOCH MIAYN ,,TIGRAN MEDZI”
TGANERI HAMAR ,AYL NAYEV VOGJ HAY JOGOVRDI HAMR.ERANI AYSOR EL LINEN AYDPISI QAJ MARTIKNER,VOR PAYQAREN AYSORVA SRIKA ISHKANUTYUNNERI DEM…
Փետրվար 5th, 2010 at 13:38
Harce es 6 “anbaroiakani” txanere chen ! harce mer ailandak u anbaro hasarakutian “rabiz” mecamasnutunn e ! paterazm vor lini es hambalnere iranc kazinonerov, jeeperov, u prchot engeruhinerov mkan cakin milion en talu ! ur en mtavorakannere ? kiabab gxtacox “astx-zvizdanere” etere gravel en ! Arture Meschiane chisht a asum bolore vacharvum en ! tuu dzer namusin !
Փետրվար 5th, 2010 at 19:28
Հարգելի Mayis,
Ես ինքս գիրքը գնել եմ Հանրապետության հրապարակում գտնվող “Անի” գրատնից:
Սոնա Ավագյան
Փետրվար 6th, 2010 at 10:04
Shnorhakalutyun hargeli Sona
Փետրվար 7th, 2010 at 15:10
Ka voreve grakanutyun Leonid Azgaldyani masin
Փետրվար 16th, 2010 at 20:11
Լևոն – դու երևի շատ երիտասարդ էս ու դեռ շատ բաներ չէս հասկանում: Դավաճան էս անվանում մարդկանց, որոնց չէս ճանաչում: Մի վիրավորվիր, ես չեմ ուզում վիրավորել ոչ ոքի, ուղակի դու ինձ չէս կարող համոզել, որ հասուն մարդը մեկին լսելով եզրակացություն կանի և դրա հիման վրա կարտահայտվի: Էս ամեն ինչը կանացի բանբասանքների են նման ու եթե նկատել էս այդ “դավաճան” տղաներից ոչ մի արձաքանք չի եղել, չկա ու համոզված եմ, որ չի լինի, որովհետև ի տարբերության մեզ, նրանք քաջ գիտակցում էն էտ ամեն ինչի նպատակը: Եթե ցանկությունտ մեծ է, ապա շատ հեշտ կարող էս գտնել այդ տղաներին /ձեռք բեր գիրքը և ընդամենը ուշադիր կարդա այն/: Եւ եթե ես սխալվում եմ ու դու իսկապես հասուն տղամարդ ես` ապա մի թաքնվիր էլ.-մամուլի ետևում, այլ նրանց աչքերին նայելով ասա այն ամենը ինչ մտածում էս: Մի թէ Դավիթի նման անձը կարող է ունենալ “դավաճան” ընկերներ: Մի դատիր, որ չդատվես:
Ինձ նույնպես շատ հուզեց վերոհիշյալ Ճառագայթ հաղորդումը, բայց եկավ մի պահ երբ ես կասկածեցի “դավաճան ընկերներ” վարկածի վրա: Եթե ինչ որ մեկտ կարող եք, ապա խնդրում եմ բացատրեք ինձ, ինչու երբ երեք անգամ բուլղարուհի հաղորդավարուհին լացակումած ջանում էր լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանին դրդել, որ նա փնովի “դավաճաններին”`, ապա Կոմանդոսը տակտիկորեն անտեսեց նրա ցանկությունը: Պարգև Սրբազաբը նույնպես ոչինչ չասեց: Միայն չփորձեք ինձ համոզել, որ նման լեգենդար անձնավորությունները վախենում են “դավաճաններից”, Ո’չ, ուղակի նրանք տղաներին լավ են ճանաչում և գիտեն իրականությունը: Մի թէ մենք պետք է հավատանք այն հարևանին, որն աչք է ունեցել բնակարանի վրա: Թէ հավատանք ուսուցչուհուն, որը մեղադրում է տղաներից մեկին Դևի գոտին իրեն հիշատակ պահելու մեջ, իսկ այդ պահին ետին պլանում ցուցադրվում է տասնյակից ավել մասունքներ` Դավիթի հիշատակի անկյունում: Չեմ կարծում, որ Դավիթի Մայրը իր կենդանության օրոք իր տղայի գլխարկը, քարտեզը, կամ ձեռագրերն ու նրա նկարած ակվարելները կնվիրաբերեր դպրոցին: Համոզված եմ, որ դրանք Դևի “դավաճան” ընկերներն են փոխանցել դպրոցին: Կամ մի թէ մենք, եթե զոհված ընկեր ունենայինք, չէինք փորձի ինչ-որ մի մասունք նրանից հիշատակ պահել մեզ:
Սիրելի Էդիտա,
Դուք գրում էք, որ Ձեր հայրը Տիգրան Մեծից է եղել: Խնդրում եմ, հարցրեք նրան այդ տղաների մասին և թեկուզ միայն Ձեզ համար բացահայտեք իրականությունը: Համոզված եմ, որ նա շատ բան կարող է պատմել Ձեզ:
Եւ վերջում հարգելի տիկին Էվելինա, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունս և բարի նախանձս հայտնել Ձեզ ու ձեր նաման լրագրողներին, որ պատիվ եք ունեցել ծանոթ լինել մեր հերոսներին: Ձեր շնորհիվ նրանք երբեք չեն մոռացվի: Շնորհակալություն: