Հաշվառման են վերցվել թմրամիջոցներ գործածելու համար

[ 2010/02/09 | 18:32 ]

2009 թ. ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկա և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպություն փորձաքննության է ներկայացվել 1994 անձ, որոնցից 1142-ի փորձանմուշներում հայտնաբերվել է թմրամիջոցի առկայություն, եւ նրանք վերցվել են հաշվառման:

Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ հաշվառման վերցվածներից 590-ի մոտ հայտնաբերվել է կանաբիսի, 507-ի մոտ` ափիոնի և 45-ի մոտ` սինթետիկ խմբերին պատկանող թմրամիջոցի առկայություն:
2008 թվականին փորձաքննության է ներկայացվել 1336 անձ, որոնցից հաշվառման է վերցվել 639-ը: Հաշվառման վերցվածներից 320-ի մոտ հայտնաբերվել է կանաբիսի, 279-ի մոտ` ափիոնի և 40-ի մոտ` սինթետիկ խմբերին պատկանող թմրամիջոցի առկայություն:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝