Այս Ամանորին Երևանում կլինի 3 եղևնի

[ 2009/12/09 | 17:56 ]

09_12-tonatsarԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր «Հետքին» հայտնեցին, որ այս Նոր տարուն Երևանում կլինի 3 եղևնի`Հանրապետության հրապարակում, քաղաքապետարանին հարող հրապարակում և Ֆրանսիայի հրապարակում:

Հանրապետության հրապարակում գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի 2-ից. այն վերջնական տեսք կունենա դեկտեմբերի 25-ից-27-ը և հրապարակում կմնա մինչև հունվարի 14-ը:

Հանրապետության հրապարակի եղևնու բարձրությունը կլինի 29 մետր` 3 մետրով ավելի բարձր, քան նախորդ տարվանն էր: Գլխավոր եղևնին բաղկացած է լինելու 4500-ից-5000 տարբեր չափերի սոճու ճյուղերից, որոնք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հավաստմամբ, ձեռք են բերվել սանիտարական էտումների արդյունքում:

Քաղաքապետարանի փոխանցմամբ` գլխավոր եղևնին կունենա գրավիչ տեսք և շքեղություն կհաղորդի քաղաքին: Ամանորի գիշերը կլինի հրավառություն մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում: Ամանորի հետ կապված մյուս բոլոր միջոցառումների մասին տեղեկատվությունն առայժմ ճշտվում է և պարզ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

One Response to “Այս Ամանորին Երևանում կլինի 3 եղևնի”

  1. Varaz Syuni in Amsterdam Says:

    Getnaxorsherum, karandzavnerum, urishi tnakneri xoteri mej,plvats u plvogh shenkeri mej aprogh hamakaxakatsinery ev azgi 1/3 kazmogh kisasovatsnery “SHAT” kuraxanan vor ays amanory Erevani kentronum klini 3 eghevni. 2010 piti vor “hrashkner” beri irents.

Հայտնեք Ձեր կարծիքը՝