Ձկնագողություն
[ 2010/02/09 | 18:13 ]
Փետրվարի 8-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել1952 թ. ծնված Մեխակ Գ.-ն և հայտնել, որ 2009թ. հուլիսից մինև ս/թ փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արաքս գյուղում գտնվող իր ձկնաբուծական տնտեսությունից գողացել են 620 «Թառափ» տեսակի 6-12 կգ կշռով ձկներ` պատճառելով մոտ 16.000.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը ոստիկանության բաժին բերման են ենթարկվել 1979 թ. ծնված Ռուբեն Խ.-ն, 1981 թ. ծնված Ռազմիկ Խ.-ն, 1983 թ. ծնված Աշոտ Բ.-ն, 1986 թ. ծնված Կարեն Ս.-ն և 1983 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որոնք բացատրություն են տվել, որ գողությունը կատարել են իրենք: Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ կատարվում է հետաքննություն:











