«Սուրբ Գևորգը հնարավոր է ամբողջովին վերականգնել»,- համոզված է մասնագետը

[ 2009/12/07 | 12:51 ]

07_12-mughni

2010թ. գարնանը կսկսվի Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու շինարարությունը: Այսօր «Արմատ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին այս մասին տեղեկացրեց Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը:

Նա Թբիլիսի էր մեկնել` ուսումնասիրելու փլուզված եկեղեցին: Հ. Սանամյանն այնտեղ հանդիպել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության պետի հետ, որը հավաստիացրել է, որ կատարելու են ամբողջական վերանորոգման աշխատանքները. միջոցներ են տրամադրվել և արդեն իսկ կատարվում են փլատակների մաքրման աշխատանքերը:

«Այն բեկորները, կտորները, որոնք պետք է օգտագործվեն, առանձնացվում են»,- ասաց Հ. Սանամյանը:

Նա տեղեկացրեց, որ կատարվելու են հետազոտական աշխատանքներ: Ձմռան ընթացքում սկսվելու են նախագծային աշխատանքները, իսկ գարնանից` շինարարությունը:

Մինչև դեկտեմբերի 20-ը վրացական կողմը Հայաստանի մշակութի նախարարությանը պետք է ներկայացնի վերականգնողական աշխատանքների առաջադրանքը, այնուհետև` էսքիզային նախագիծը, որը համատեղ կքննարկվի, և երկողղմանի համաձայնության դեպքում արդեն կանցնեն շինարարությանը:

Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Արխիտեք» նախագծային շինարարական-մասնագիտական կազմակերպությունը: «Հետքի» հարցին, թե ո՞ւմ միջոցներով է իրականացվելու շինարարությունը, բանախոսը պատասխանեց. «Հավաստիացրել են, որ իրենք այդ նախագծը կմտցնեն ընդհանուր վերականգնողական ծրագրի շրջանակներ, և նրանք մտադրված են ամբողջական վերականգնումը կատարել»: «Հետքի» մյուս հարցին, թե հայկական կողմը միջամտելո՞ւ է շինարարությանը, թե՞ ոչ, բանախոսը դժվարացավ պատասխանել:

Որպես ճարտարագետ, Հ. Սանամյանը նշեց, որ եկեղեցին հնարավոր է ամբողջովին վերականգնել, քանի որ պահպանվել են թե´ նախագծերը, թե´ չափագրությունները, և թե´ լուսանկարները. «Ցանկության դեպքում գիտական տեսակետից հնարավոր է վերականգնել. ի՞նչ տարբերություն` այն աղյուսաշե՞ն է, թե՞ քարաշեն, միևնույնն է` շինանյութ է»:

Ըստ մասանգետի` եթե շինարարությանը սկսվի, այն, հնարավոր է, տևի մինչև երեք տարի: Դա կախված է նաև հատկացվող միջոցներից:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք հանդիպումների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչն անդրադարձե՞լ է Թբիլիսիում գտնվող սուրբ Նշանի անմխիթար վիճակին, նա պատասխանեց, որ այդ մասին չի խոսվել:

Տես նաև՝

Print this page

One Response to “«Սուրբ Գևորգը հնարավոր է ամբողջովին վերականգնել»,- համոզված է մասնագետը”

  1. Ayvazyan Eduard Says:

    Mi ekexeci el Akhaltskhayum ka axetali vijakum u Astvac gite te erb karoxe e plvel.19rd dari ekexeci e bazelik karucvackov anun@ Sb Stepanos
    http://akhaltskha.net/news/shabat39o39ryak_vt39arayin_sb_step39anos_ekeghecowm/2009-12-06-107

Հայտնեք Ձեր կարծիքը՝