Երիտասարդ ակտիվիստները հատուկ դպրոցներ այցելելու հնարավորություն կստանան

[ 2009/09/04 | 17:33 ]

04-09_A.AshotyanԱյսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է երիտասարդ ակտիվիստների այն խմբի հետ, որը նախորդ տարի աշխատել էր Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցում եւ բարձրաձայնել էր բազմաթիվ խնդիրներ, որոնցից են` առողջ երեխաների առկայությունը հատուկ դպրոցում, վատ սնունդը, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքը, ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ թույլ տված սեռական ոտնձգությունները:

Նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել երիտասարդների հետ, մասնավորապես` ստեղծել նախարարությանը կից մի վերահսկողության մարմին, որտեղ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Այսպիսով` երիտասարդ ակտիվիստների խումբը հնարավորություն կունենա այցելել հատուկ դպրոցներ եւ խնդիրներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնի նախարարին, որն էլ կդիմի համապատասխան գերատեսչություններին` խնդիրը լուծելու ակնկալիքով:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

One Response to “Երիտասարդ ակտիվիստները հատուկ դպրոցներ այցելելու հնարավորություն կստանան”

  1. Արմենյան Says:

    Ամեն անգամ, երբ տեղի է ունենում հանցագործություն, որտեղ իրենց մատը խառն ա, արաջարկում են ստեղծել առընթեր ինչ-որ մարմին, որը կաջակցի և մի շարք այլ բաներ կանի: Մի խոսքով հերթական աբսուրդ:

Հայտնեք Ձեր կարծիքը՝