Սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող քաղաքական հայտարարությունը դժգոհություններ է առաջացրել

[ 2009/01/12 | 16:00 ]

Դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների հռչակագրի 60-ամյակին նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ մի խումբ երկրների կողմից ստորագրած «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությունը  խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել այդ ոլորտով զբաղվող որոշ կառույցների և անհատների շրջանում: Այսօր «Հայելի» ակումբում  հարցի շուրջ բանավիճեցին Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Աշխարհագրական գիտությունների դոկտոր, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը:

Ստորագրված փաստաթղթին առաջինն ահազանգել է Կարինե Դանիելյանը: Նա «Գոլոս Արմենիի» թերթի հոդվածում կարդացել է, որ սեռական փոքրամասնությունների պաշտպանության համար ստորագրվել է կոնվենցիա: Պարզվել է` ոչ թե կոնվենցիա է, այլ քաղաքական հայտարարություն, որին 63 երկրների հետ միացել է նաև Հայաստանը:

Կարինե Դանիելյանը ծանոթացել է փաստաթղթին և նշում է, որ երբ ծանոթացել է տեքստին, այն ուղղակի սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղված փաստաթուղթ է: Նա նշում է, որ եթե նույնիսկ այս հայտարարությանը չեն միացել ԱՄՆ-ը,  Ռուսաստանը, Թուրքիան, որտեղ սեռական փոքրամասնությունները շատ ավելի բարձր տոկոս են կազմում,  ապա ինչու է միացել Հայաստանը:

Ձյունիկ Աղաջանյանը պարզաբանեց, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդհանուր դրույթներ պարունակող փաստաթուղթ է, որը ոչ մի իրավական հիմք չունի. «Այդ հայտարարությունում, ի թիվս մարդու իրավունքների պաշտպանության ենթակա օբյեկտներին, նշված է նաև սեռական փորքրամասնությունները և սեռային ինքնության առումով խնդիրներ ունեցողների մարդու իրավունքների պաշտպանությունը»:

Կարինե Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչն է Հայաստանին ստիպում միանալ նմանատիպ հայտարարությանը. «Միշտ  համարվել է, որ մարդկանց մոտ 4-5 տոկոսը ունի այդխպիսի շեղումներ , դա եղել է դարերով ի վեր և ընկալվել է որպես հիվանդություն, որպես շեղում»: Տիկին Դանելյանը նշում է, որ այդպիսի փաստաթղթերի ստորագրումը վտանգում է պետության ազգային անվտանգությունը:

«Հայաստանի վերարտադրության տեմպերը շատ ցածր է, որովհետև ունենք և  միգրացիա, և ցածր ծնելիություն: Այս պարագայում ինչպես պետք է մոտենալ, եթե դա դառնում է մշակույթի մաս, դա հարվածում է ազգային անվտանգությանը: Եթե երեխան մտնում է դպրոց և կարդում է այն գրքերը, որտեղ գրված է. «սերը լինում է երեք տեսակ` կին-կին, կին-տղամարդ, և տղամարդ-տղամարդ, երեխան ուրեմն հասկանում է, որ դա թույլատրելի պահվածք է, հետո էլ կանգնում ստորագրած այդպիսի փաստաթղթերին է հղում կատարում: Դա մտավ մշակույթի մեջ: 4-5 տոկոսը կդառնա 40»:

Միևնույն ժամանակ տիկին Դանիելյանը հաստատում է, որ այդ մարդիկ չպետք է խոշտանգվեն, ծեծի ենթարկվեն և նրանց հանդեպ բռնություններ կատարվեն, բայց հիմա բարձրանում է այդ մարդկանց կենսաբանական տոկոսը, այն դառնում է մշակույթի մաս:

ԱԳՆ ներկայացուցիչն այդ հայտարարությանը Հայաստանի միանալը բացատրեց հետևյալ կերպ. «Այո մենք այդ խնդիր չունենք այն աստիճան, ինչպես շատ երկրներ, և հենց այդ մտահոգությունից, որպեսզի այդ խնդիրը մեզ մոտ երբևէ չհասնի այդ աստիճանին, մենք միացանք այդ հայտարարությանը: Որպեսզի այդ անձանց նկատմամբ բռնություններ չկիրառվեն, այդ անձիք կարծրատիպային մոտեցումների չենթարկվեն, չոտնահարվեն նրանց իրավունքները, ցավոք մենք ունենք նման տվյալներ»:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Իսրայելը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում, առավել ևս եթե դա իր պետության շահերից չի բխում. «Եթե Իսրայելը լսեր միջազգային խոհուրդները կամ ստորագրեր միջազգային փաստաթղթերը, իրենք որպես պետություն չէին կարողանա կայանալ»:

Հարություն Մեսրոբյանի կարծիքով, ցանկացած փաստաթուղթ առնվազն պետք է անցնի երկու փուլ` խնդրի ուսումնասիրություն և այդ խնդրի քննարկումը հենց տվյալ խմբին վերաբերող ներկայացուցիչների հետ: «Եթե մի օր մի արևամոլ են ծեծում, ապա ամեն օր հազարավոր երիտասարդների, ընդ որում, չունենք հետազոտություն, փորձագետների կարծիք, և որոշում ենք թուղթ ստորագրել: Այդ փաստաթղթով վտանգվել է սեռական փոքրամասնությունների իրավունքն այն պարզ պատճառով, որ սեռական փոքրամասնությունների հետ չի քննարկվել այդ փաստաթուղթը»,-ամփոփեց կառավարման փորձագետը:

Հասարակական-քաղաքական գործիչ, կենսաֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանն էլ հերքեց սեռական փոքրամասնությունների գենետիկորեն շեղման փաստը և շեշտեց նմանապիտ փաստաթղթերի առկայության հիմնական պատճառը.  «Սա գլոբալ ծրագիր է` մասոնական կառույցների կողմից մշակված, որոնք ուզում են աշխարհը ջնջել:  Ես էլ նարկոման եմ, ես էլ դրանից եմ հաճույք ստանում, ինձ էլ տվեք փոքրամասնության կարգավիճակ և պաշտպանեք իմ շահերը»:

Տես նաև՝

Print this page

2 Responses to “Սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող քաղաքական հայտարարությունը դժգոհություններ է առաջացրել”

  1. Mamikon Hovsepyan Says:

    Նախ ցանկանում եմ խնդրել բոլորին, ովքեր անհանգստացած են խնդրով, ծանոթացեք երևույթին հետո նոր քննարկեք, քանցի բավական անգրագետ արտահայտություններ եք հնչեցրել:
    Հարգելի Կարինե Դանիելյան միասեռական լինելը շեղում չէ և դա չի վնասում պետության ազգային անվտանգությունը, քանզի միասեռականները, ոչինչով չեն տարբերվում հետերոսեքսուալներից իրենց հայրենասերությամբ, տղամարդկությամբ ու քաջությամբ, իսկ այն միտքը իբր միասեռականները կանացի են կամ թույլ են կամ “վատն” են, դա միայն տեղեկացվածության պակասի արդյունք է: Նաև նշեմ, որ միասեռական չի նշանակում իմպոտենտ կամ չբեր, նրանք էլ կարող են երեխա ունենալ և շատ զույգեր ունեն երեխաներ` օգտվելով տարբեր հնարավորություններից: Միշտ եղել են ու կլինեն միասեռականներ և երբեք չեն ավելացել կամ պակասել, հարկավոր չէ գուշակումներ անել իբր 40 տոկոսի կհասնի:
    Պարոն Հարություն Մեսրոբյանին էլ հիշեցնել, որ ճիշտ է Իսրայելը նման փաստաթղթեր չի ստորագրել, բայց նա հիանալի պայմաններ ունի իր միասեռ հասարակության համար, նրանք այլևս կարիք չունեն որևէ ձևական փաստաթղթի, առանց դրա էլ հոգում են միասեռականների անվտանգության և այլ հարցեր, ի դեպ վերջերս մեր հայուհի հիասքանչ երգչուհին մասնակցեց Իսրայելի միասեռականներին նվիրված շքեղ տենախմբությանը և նրանց մատուցեց իր ամենասիրված երգը:
    Դուք լիովին ճիշտ եք, ցանկացած փաստաթուղթ առնվազն պետք է անցնի երկու փուլ` խնդրի ուսումնասիրություն և այդ խնդրի քննարկումը հենց տվյալ խմբին վերաբերող ներկայացուցիչների հետ: Ուրեմն ուսումնասիրեք խնդիրը, հետո “այլ” արտահայտություններ արեք: Իսկ երբ խոսում ենք միասեռականին բռնության երթարկելու մասին, ուրեմն մի համեմատեք այդ երևույթը այլ երիտասարդների ծեծ ու ջարդի հետ, քանզի միասեռականի նկատմամբ բռնություններ կատարվում են զուտ նրանց կողմնորոշման համար:
    Պարոն Խաչիկ Ստամբոլցյան խնդրում են նշել, թե երբվանից են գործել մասոնական կառույցները: Միթե ուզում եք ասել, որ սա մարդկանց ընտրությունն է, նորից խնդրեմ ուսումնասիրեք խնդիրը ու կտեսնենք, որ դա անկախ մարդու կամքից է և ի հիշեցում պարոն Ահարոն Ադիբեկյանին, սա շրջապատի ազդեցությունից կամ ինչ, որ մեկի կամքից բխող երևույթ չէ:
    Ցավում են, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր պարզապես օդի մեջ կարող են մտքեր արտահայտել, առանց խնդրի հիմքն ուսումնասիրելու, ցավում են իմ երկրի համար:

  2. Arman Says:

    Կարծում եմ որ միասեռականությունը ոչ միայն շեղում է այլ նաև հիվանդություն, այն էլ վտանգավոր ասենք ինչպես քաղցկեղը, և դրա դեմ պետք է պայքարել ազգովի: իսկ նման կարծիքները, որ միասեռականների համար պետք է ստեղծվեն պատշաճ պայմաններ, կարծում եմ դա նույնն է ինչ սեփական տան մեջ ստեղծես պայմաններ առնետների բազմացման համար(ներողություն եմ խնդրում կոպիտ համեմատության համար, սակայն խնդրի լրջությունը ներակայցնելու համար պարտավոր էի):

Հայտնեք Ձեր կարծիքը՝