«Միացումը» այրեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները

[ 2009/10/06 | 21:57 ]

06_10-Miatsum

Քնար Բաբայան

Այսօր երեկոյան «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպեց հերթական բողոքի ակցիան: Մասնակիցները ցուցապաստառներով և «Դավաճաններ, հեռացեք», «Ոչ թուրքական արձանագրություններին»,«Հող հանձնողը` դավաճան» վանկարկումներով Մերգելյան ինստիտուտից քայլերթով հասան Ծիծեռնակաբերդ, որտեղ և տեղի ունեցավ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների խորհրդանշական այրումը:

06_10-Miatsum1

«Միացում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ինքնանպատակ չի համարում հայ-թուրքական արձանագրությունների խորհրդանշական այրումը:

«Ի տարբերություն մնացյալ ուժերից` մենք ամբողջությամբ մերժում ենք այս մատուցված արձանագրությունները և առհասարակ ողջ պրոցեսը: Մենք պատրանք չունենք, որ արձանագրություններն այրելով, կդադարի գործընթացը: Պարզապես մեր այս քայլը ժողովրդի մեծամասնության սրտից է բխում»,- ասաց Ժ.Սեֆիլյանը:

Ծիծեռնակաբերդում ակցիայի մասնակիցները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը բարձրաձայն կարդաց Տերունական աղոթքը, որից հետո էլ հրապարակավ վառեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները:

06_10-Miatsum2Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուք սկսվեց, երբ ազատամարտիկի մայր տիկին Փառանձեմը փորձեց այրել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը: Ոստիկանները խլեցին նկարը: Հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: Բարձրաստիճան մի ոստիկան Տիգրան Խզմալյանին որակեց «չկայացած արվեստագետ» և խորհուրդ տվեց վերջինիս նկարել ու քանդակել: Մեկնաբանելով դիպվածը` Տ.Խզմալյանը ասաց.

«Տեսնում ե՞ք, թե ում հետ գործ ունենք: Բողոքի ակցիան նրանք որակում են` որպես չկայացած արվեստագետների պոռթկում: Ոստիկաններն այսօր խորհրդանշում են այս իշխանության օտարացումը հասարակությունից: Այնինչ նրանք պարտավոր են պաշտպանել հասարակությունն ու Սահմանադրությունը, այլ ոչ թե վերջիններիս ոտնահարող ոհմակը»:

«Միացում» ազգային նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ոստիկաների քայլերը որակեց ոչ իրավաչափ`ավելորդ համարելով մարդկանց նկատմամբ բռնության կիրառումը:

Նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով`իրենք տեղյակ չէին նախագահի նկարի վառման մտադրությանը:

«Տեղի ունեցածը եղել է ինքնաբուխ, բայց քաղաքացին իրավունք ունի իր կարծիքն հայտնելու իր ձևով: Իմ կարծիքով, խոհրդանշական էր երևույթը, և իր արձագանքը կունենա հայության մեջ»:

Ժ.Սեֆիլյանը հայտարարեց, որ «Միացում» ազգային նախաձեռնությունը շարունակելու է պայքարը քարոզչական դաշտում: Երկու օրից նախատեսվում է Երևանի համայքներում արձանագրությունների խորհրդանշական այրում և ստորագրահավաք:

Տես նաև՝

Print this page

8 Responses to “«Միացումը» այրեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները”

  1. aro Says:

    airel en,shat sxal en arel.Hay turkakan haraberutiunner@ petk e zargacnel.mi moracek vor turkiaium unenk mer amenalav hamainkneric mek@.baci dranic unenk 2-3milion Hamshenahaer/Xemshilner/voronk nuinpes HAY en,ev mer kuirer ev expairnern en.kap chuni vor musulman en.menk mi azg enk.isk cexaspanutiun@ petk chi moranal ev petk e hnchecnel bolor ambionneric.Azatich@ shat chisht uxu vra a.petk e azgovin kangnenk ir koxkin.

  2. aro Says:

    “Թուրք ժողովուրդը մեզ սիրում ա: Իրանք մեր հանդեպ էդքան վատ չեն տրամադրված, ոնց որ մեզ թվում ա: Ժողովուրդը ուրիշ բան ա, պոլիտիկան՝ ուրիշ: Անմեղ մարդիկ ի՞նչ գործ ունեն պոլիտիկայի հետ: Ժողովուրդները ուզում են խաղաղ ապրեն, ուրիշ բան չեն ուզում”,-երեկ “Տեսակետ” ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Ջիվան Գասպարյանը:ai espisi mardkanc petk e lsenk.erb vor uzum mtnum enk turkia helnum,eskan vaxt lsac kak vor mi hayi turkiai sahman@ chtoxnen.isk Sefilyani sirac fransia gnalu hamar petk a cacranank posolstvanerum,u heto90%merzhen.fransian ira pak drnerov mer barekamn a,turkian ira bac drnerov mer tshnamin.

  3. Anoush Mkrtchyan Says:

    Aro gna restart eghi. banakanutyund kaxvel e!

  4. Hay Mard Says:

    Aro yev ayl dem artahaytvoxner… dzez chi trvats gnahatakan talu iravunke. Ed kinn ayd kerp e artahaytum ir boxoki dzayne. Yes nuynpes koxm em Hay-Turkakan haraberutyunneri normalatsmane, sakayn voch ays paymannerov. Inch verbervum e naxagahi nkare ayrelun… naxagahe astvats chi u amen mekn ir boxoki dzayne bardzratsnelu iravunk uni. Dra mej voch mi vat ban chka. Yerbemn “lav” naxagahneri vra hotats dzver en shprtum, kam koshik…

  5. Հրայր Says:

    Հա էլի, էս լրիվ մոռացա՞ր թե ովա թուրքը, ովա սերժը, փաստաթղթի վտանգները, ազգի պատմությունը …

  6. harout Says:

    aro jan yes Turqiayi qaxaqatsi em u asum em kez
    1 – 50000 e musulman hamshenahayeri qanak@
    2 – Mer hamajnk el bolorovin hamait che arcanagrutyunneri het
    3 – Turqer@ mez yerpek chen sirel u chen el sirelu.
    4 – 2-3 milion vor asum es drank kurdacadz hayern en
    5 – Ays davajanutyan patasxan@ bolord dalu ek mer nman cexaspanutyunic tujadznerin
    6 – im tariner arachva tez@ apacucum e vor Arevmtyan Hayastan@ sksum e vanits avartvum e Kilikayov
    7 – ajs bolor@ sovori u heto kardziknerd artahayti te che kdarnas patmakan kapik

  7. aro Says:

    zhoxovurd jan es haitnum em im karcik@.es chem asum vor 100% chisht em.baic es dzezanic mekn u mekin viravorel em???harutik jan et lav a vor turkiai kaxakaci es ete stambul es mnum,asa xndrum em ko heraxosi hamar@/turkeren job telefon/ev kez kbacatren ov a kapik@.spasum em.

  8. aro Says:

    arachi hertin sovorek banavichel kulturakan dzevov,heto mtek forumner.isk inch verabervum a serzhikin,levonin u robertin,drank saxn el nuin en.prost@ es momentin serzh@ chisht uxu vra a.mer komunistakan xekavarneric heto menk azgaser naxagah chenk unecel ev mot zhamanakners chenk unena.

Հայտնեք Ձեր կարծիքը՝