Աշխատանք փնտրողների թիվն աճել է 1.7 տոկոսով

[ 2010/02/02 | 17:42 ]

Արցախում աշխատանք փնտրող մարդկանց թիվը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3751 մարդ: Վիճակագրական տվյալներով` այդ անձանց թիվը 2008 թ. համեմատ աճել է 1,7 տոկոսով: Գործազուրկների մեծ մասը` 92,5 տոկոսը, կանայք են:

ԼՂՀ սոցապնախարար Նարինե Ասծատրյանի խոսքերով` չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, 2009 թ. հանրապետությունում բացվել է ավելի քան 1500 աշխատատեղ, իսկ գործատուների հետ համագործակցության շնորհիվ 2009-ին աշխատանքի է տեղավորվել 165 մարդ, որից 142-ը` գործազուրկ:

Նախարարի տեղեկացմամբ` նախարարության աշխատանքի պետական տեսչությունում քաղաքացիներից ստացվել է 40-ից ավելի դիմում-բողոք` աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի առանձին դրույթների վերաբերյալ:

Տեսչական աշխատանքների ընթացքում 2009 թ. վերականգնվել է շուրջ 2 մլն դրամի չափով արձակման նպաստ, 30,5 մլն դրամ ընդհանուր գումարով աշխատողների չհաշվարկված աշխատավարձ:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

One Response to “Աշխատանք փնտրողների թիվն աճել է 1.7 տոկոսով”

  1. Mari Says:

    Es 32 tarekan em, unem bardzraguyn krtutyun,, Vochmi tex ashxatanqi chen vercnum, patcharabanelov te mec em arden. Isk gorcakalutyunnern el xabum en: Pastoren 30-ic heto mard petqa chapri es erkrum: Gone tox toshak nshanaken, inchpes anum en shat erkrnerum:

Հայտնեք Ձեր կարծիքը՝