Եւս 4 հոգի ստացան բռնադատվածի կարգավիճակ
[ 2010/02/09 | 15:55 ]Ղարաբաղում բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի օրերս կայացած հերթական նիստում քննարկվել են բռնադատվածի կարգավիճակ ստանալու համար հանձնաժողովին 4 քաղաքացիների կողմից ներկայացված հայտերը:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բոլոր դիմումներին եւ 4 քաղաքացիներն էլ ստացել են բռնադատվածի կարգավիճակ` համապատասխան վկայականներով:
Ինչպես «Հետքին» տեղեկացրեց ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, այսպիսով բռնադատվածի կարգավիճակ ունեցան 213 հոգի:













