Սեյրան Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

[ 2010/02/09 | 13:46 ]

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Է. Մողինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Փարիզ: Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձաժողովի նախագահի, Ֆրանսիայի նախագահի ռազմական գրասենյակի ղեկավարի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրենի և փորձագետների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը կայցելի նաև Ֆրանսիայի ռազմաուսումնական հաստատություններ, զինված ուժերի ստորաբաժանումներ: Փարիզում նախատեսված է համագործակցության փաստաթղթի ստորագրում, որը իրավական հիմքեր կստեղծի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցություն ծավալելու համար:

ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ` այցի շրջանակներում երեկ նախարար Ս. Օհանյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի 20-ից ավել կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի 18-ամյա պատմությունը, կարևորել սփյուռքահայության դերը հայկական բանակի կայացման գործում, անդրադարձել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների սկզբունքներին: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ֆրանսահայության ներկայացուցիչներին հուզող հարցերին, զրուցել բանակաշինության ոլորտում սփույռքահայության դերն ընդլայնելու հեռանկարների շուրջ:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝