[ 18 Մարտի, 2010 | 15:04 ] հասարակություն
Սոնա ԱվագյանԱյսօր կազմակերպված մամուլի ասուլիսին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը հույս հայտնեց, որ 1-1,5 տարվա ընթացքում Ֆրանսիայից Բյուրական կտեղափոխվի մի կարևոր ու թանկարժեք սարք` սպեկտրոգրաֆ: Սպեկտրոգրաֆը ձեռք բերելու հավակնություն ունի աշխարհի 5-6 խոշոր գիտական կենտրոն, սակայն, Հայկ Հարությունյանի խոսքերով` սարքի տերերը հակված են, որ այն Բյուրականի աստղադիտարան տեղափոխվի: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 14:42 ] մշակույթ, սփյուռք
Քրիստինե Աղալարյան
Թբիլիսիի Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին աղետալի վիճակում է: Սուրբ Մինաս եկեղեցու մուտքն անարգել է յուրաքանչյուր համար. դուռը բաց է, պատուհանները ևս ճաղապատ չեն: Այն Վրաստանի տարածքում «վիճելի» համարվող 6 եկեղեցիներից մեկն է և գտնվում է Վրաստանի մշակույթի նախարարության բալանսում: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 13:40 ] բնապահպանություն
Լարիսա Փարեմուզյան
Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետի տեղակալ Ժաննա Բեդյանն այսօր «Հետք»-ին տեղեկացրեց, որ ալավերդցիներին խիստ մտահոգող Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհաեզրին տեղավորված մկնդեղի թափոնների գերեզմանոցի կողմից շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգները պարզելու նպատակով, պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի Ալավերդու տեղամասի կողմից վերջերս անց է կացվել մի շարք լաբորատոր հետազոտություններ. »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 13:29 ] քաղաքականություն
Արման Ղարիբյան
«Ֆուտբոլային դիվանագիտության մեջ հաշիվ չկա, գնդակը չի կարող հաշիվ ունենալ, երբ գնդակին բոլոր կողմերից խփում են, հաշիվ չեն հարցնում»,- Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունն այսպես մեկնաբանեց Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանն ավելի է թշնամանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 13:22 ] տարածաշրջան, քաղաքականությունՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում` Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 13:07 ] քաղաքականություն
Արման Ղարիբյան
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել «Օրինաց երկիր» կուսակցության նախարարների փոփոխությունների վերաբերյալ. «Ես ընդհանրապես չեմ գնահատում որեւէ մի կուսակցության, որը դուրս է իմ պատկերացումներից, պիտի պատկերացնես, որ կարողանաս գնահատել»: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 13:02 ] հասարակություն
Մարտի 17-ին` ժամը 20.40-ին, 1969 թ. ծնված Խաչիկ Ա.-ն, վարելով իրեն ամրակցված «Շեւրոլետ» մակնիշի ավտոմեքենան, Երեւանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 12:47 ] հասարակություն2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 2 լիցենզիա, միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 3 և խաղատան 1 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, 3 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 12:27 ] Հիմնական թողարկում, քաղաքականություն
Թուրքիայում ապրում է 170 հազար հայ, որոնցից 100 հազարն անօրինական են և Թուրքիայի քաղաքացիներ չեն: Վաղը, եթե պետք լինի, կարտաքսենք նրանց մեր երկրից:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ, 16 մարտ 2010 թ.
Թուրքիայում բնակվող հարյուր հազար ապօրինի հայաստանցիների մասին պնդումներն անհիմն են: Այսօր առավելագույնը կարելի է խոսել Թուրքիայում բնակվող 12-14 հազար հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Սակայն հիմա խոսքը նրանց մասին չէ, այլ Թուրքիայի նրանց նկատմամբ վերաբերմունքի և, հատկապես, աշխարհի արձագանքի: Ավելի ճիշտ, այդ արձանգանքի բացակայության մասին: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 12:05 ] հասարակություն
Արման Ղարիբյան
Այս պահին կառավարության շենքի առջև հավաքված են տասնյակ քաղաքացիներ, որոնք տարբեր պահանջներ են ներկայացնում կառավարությանը: Նրանց մեջ են 2001թ-ին Իրանի հյուսիսում վթարի ենթարկված, «Հայկական ավիաուղիներին» պատկանող «Յակ-40» ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ընտանիքների ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են ստանալ օրենքով սահմանված նպաստները, որոնք դադարեցվել են 2007 թվականից: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 10:50 ] հասարակություն, քաղաքականություն
Բացակայում էր
Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը ՀՀ ԱԴ-ում վիճարկել է ՀՀ քրդատավարության օրենսգրքի 309,1 հոդվածի սահմանադրականությունը, որը դատախազներին թույլատրում է դատարանից մեղադրանքը հետ վերցնել` խստացնել և վերադարձնել: »»»»»
[ 18 Մարտի, 2010 | 09:27 ] հասարակություն, մարզեր
Գրիշա Բալասանյան
Երեկ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ երդվեցին քաղաքացիական ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձինք: Արարողությանը ներկա էր նաեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 19:49 ] դատարան
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 19:04 ] մշակույթ
«Այս ամենը հայրենիքի գովքն է, իմ զգացմունքը հայոց աշխարհի նկատմամբ: Այն ամենն, ինչ ստեղծվել է, ինձ հոգեհարազատ է: Առանց հոգու արվեստ չի ստեղծվում»,- այսօր Նկարիչների միությունում բացված իր անհատական ցուցահանդեսի ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 18:51 ] դատարան
Արարատ Դավթյան
Ասում է զինվորի հայրը
Այսօր Վերաքննիչ դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, մեկնարկեց ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը: Տիգրանը մահացել է կասկածելի հանգամանքներում` 2007 թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 18:20 ] հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:
Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 17:39 ] հասարակություն
Հայաստանի ողջ տարածքում վաղը կմեկնարկի «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության հովանու ներքո: «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 17:29 ] հասարակությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք, որից 3-ը բացահայտվել է: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 17:06 ] հասարակությունՓոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 16:17 ] քաղաքականություն
«Ժառանգություն» խմբակցությունն այսօր վարչապետին ու Կառավարությանը հարցապնդում է ուղարկել 1988թ. երկրաշարժի աղետի գոտում Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Հարցապնդման ներածական մասում «Ժառանգությունը» մասնավորապես նշում է. «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը մտահոգված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացած եւ մինչ օրս տնակներում բնակվող (միայն Գյումրիում ավելի քան 4100) ընտանիքների ճակատագրերով: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 15:42 ] հասարակություն, մարզեր
Երանուհի Սողոյան
Մարտի 15-ի երեկոյան բարձրացած ուժեղ քամին ու տեղացած հորդառատ անձրեւը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանի մի շարք գյուղերի: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 15:04 ] հասարակություն
Լիլիթ Նուրիջանյան
Մեծ աղմուկ բարձրացրած կառավարության որոշման մասին ( «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Երեւան քաղաքի մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանել եւ դրա տեղը կառուցել Պողոս-Պետրոս եկեղեցի) այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էին Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը եւ Արտաշատի հոգեւոր հովիվ տեր Մխիթար Ալոյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 14:39 ] հասարակություն
Անի Հովհաննիսյան
Այսօր հայ-ռուսական դատական փորձաքննությունների կենտրոնի փոխնախագահ Արա Գրիգորյանը հրավիրել էր լրագրողներին` հայտնելու, որ իրենց կենտրոնը գործում է 2010-ի հունվարից: «2009-ի օգոստոսին դատական փորձաքննության եւ հոգեբանության ինստիտուտի ռեկտորը երկրի նախագահի կողմից հանձնարարություն ստացավ մեկնել Մոսկվա` համագործակցության պայմանագիր կնքելու: Պայմանագրի կնքումից հետո 2009-ին կատարվեցին մի շարք կազմակերպչական աշխատանքներ եւ 2010-ի հունվարից մեր կազմակերպությունը ստեղծվեց»,- ասում է Արա Գրիգորյանը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 14:16 ] հասարակություն, մարզեր«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Աղետի գոտում, ուր դեռևս հազարավոր անօթևան ընտանիքներ 22 տարի շարունակ մի կերպ պատսպարված են վաղուց բնակության համար ոչ պիտանի տնակներում, բնակարանների բաշխման գործընթացը չի կարող չհամարվել կարևորագույն միջոցառում և չգտնվել անօթևանների ուշադրության կենտրոնում: Թերևս նաև այդ պատճառով բնակարանների բաշխման գործընթացում շտապողականությունը տեղին չէ և անհրաժեշտ է այն կազմակերպել ամենայն բծախնդրությամբ: Նշենք նաև, որ յուրաքանչյուր անզգույշ հրապարակում կամ քայլ բուռն վրդովմունք է առաջ բերում նրանց մոտ: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 14:08 ] ֆինանսներԵրեկ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել 9 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին (ՀՀԱԾ): Ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարությանը` բարելավելու հանրային ծառայությունները` կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման, ինչպես նաև կառավարության ամբողջ տեղեկատվությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու միջոցով: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 13:38 ] ֆինանսներԱյսօր տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52163118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 939 615 000 դրամ, որից մրցակցային` 939 615 000 դրամ: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 13:32 ] հասարակություն, մարզեր
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում մարզի տարածքում գրանցված ուժեղ քամիների եւ առատ տեղումների հետեւանքով վնասվել են մի շարք գյուղերի բնակելի տների եւ հասարակական շինությունների տանիքներ, էլեկտրական սյուներ, Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրալցվել են մի շարք գյուղերի տների նկուղներ, ջրածածկվել հողամասեր, վարելահողեր, քանդվել է Առափի գյուղի հետիոտնային կամուրջն ամբողջությամբ, ավտոմեքենաների երթեւեկության համար նախատեսված կամուրջը` մասամբ: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 13:25 ] հասարակությունԻնչպես տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը, նախօրեին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի հարակից ձորը մարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 13:08 ] աշխարհ, մեդիա
Գրիշա Բալասանյան
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռումինիայում լրագրողների ուշադրության կենտրոնում են դատարանների, ոստիկանության աշխատանքները, կոռուպցիային վերաբերող գործերը, ինչպես նաեւ` պետական մարմինների գործունեությունը: Ի տարբերություն հայաստանյան լրատվամիջոցների` ռումինացի լրագրողները պաշտոնյանների ունեցվածքին վերաբերող հրապարակումներին մեծ կարևորություն են տալիս: »»»»»
[ 17 Մարտի, 2010 | 12:33 ] դատարան
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: »»»»»