Դատարանը կանխել է փաստաբանական գաղտնիքի խախտման նախադեպը

[ 10 Մարտի, 2010 | 23:00 ]

2010թ.  մարտի 10-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանը,  քննելով «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ  փաստաբանական գրասենյակի և փաստաբան  Արա Զոհրաբյանի համատեղ բողոքը` «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակից Արա Զոհրաբյանի համակարգչի պրոցեսորն առգրավելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ.Դելեյանի որոշան դեմ, որոշել է բողոքը ճանաչել հիմնավորված և վերացնել քննիչի որոշումը` համակարգչի պրոցեսորն առգրավելու մասով: »»»»»


Ֆրանսիա կատարած այցի մանրամասները

[ 10 Մարտի, 2010 | 20:32 ]

Այսօր Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Üախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության Նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում: »»»»»


Ղարաբաղցու կերպարը բնորոշող տիկնիկների ցուցահանդես

[ 10 Մարտի, 2010 | 20:11 ]

Այսօր Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ ղարաբաղցու կերպարը բնորոշող տիկնիկների մրցույթ-փառատոնի աշխատանքների ցուցահանդեսը, որը նախաձեռնել է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: »»»»»


Նոր մեկնարկ Կովկասում

[ 10 Մարտի, 2010 | 19:58 ]

Վարդան Օսկանյան

Արդյո՞ք  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի զորեղ բանակի միջև տիրող հակամարտությունը կբարդացնի և կհետաձգի բազում տարիների ընթացքում այդ երկրի քաղաքականության ամենահամարձակ նախաձեռնությունը` հայերի և քրդերի հետ եղած տասնամյակների լարվածությունը մեղմելու փորձը: »»»»»


Կարինե Դանիելյան. «Այսօր մենք հիմք ենք դնում վաղվա էկոլոգիային»

[ 10 Մարտի, 2010 | 19:56 ]

Օրերս Ինդոնեզիայում կայացել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի «Յունետ» կառավարման խորհրդի տարեկան համաժողովը: Այդ համաժողովին երկրներին ներկայացնում են բնապահպանության նախարարությունների և հ/կ-ների ներկայացուցիչները: Եվրոպական տարածաշրջանը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը: »»»»»


Խոջալուի դեպքերի կենդանի վկան Հայաստանում է

[ 10 Մարտի, 2010 | 19:20 ]

Չեխ լրագրողուհի Դանա Մազալովան 1982 թվականից կապված է տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի հետ: Նա «անցել» է Ղարաբաղյան պատերազմով: Երկու կողմում էլ ներկա է եղել, քանի որ ընդգրկված էր Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին ուղեկցող լրագրողական խմբում: Դանա Մազալովան Հայաստան է հրավիրվել որպես փորձագետ եւ Խոջալուի դեպքերի ականատես: Այսօր նա հանդիպեց նաեւ լրագրողների հետ եւ մանրամասներ պատմեց Խոջալուի դեպքերից:  »»»»»


Ճանապարհատրանսպորտային պատահարներ

[ 10 Մարտի, 2010 | 18:59 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրասնպորտային 297 պատահար. 40 մարդ զոհվել է, 409-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ »»»»»


Ամերիկահայերը չպետք է թույլ տան

[ 10 Մարտի, 2010 | 18:08 ]

Որ Օբաման ու Քլինթոնը թաղեն Ցեղասպանության բանաձևը

Բավարար չէր, որ Միացյալ Նահանգների նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնը դրժել էին Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու իրենց նախընտրական խոստումը, անցյալ շաբաթ նրանք էլ ավելի նվաստացան, երբ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ նա և նախագահը դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվելուց հետո: »»»»»


Գաղութի աշխատակիցը մեղադրվում է թմրամիջոցներ ձեռք բերելու եւ փոխադրելու մեջ

[ 10 Մարտի, 2010 | 16:39 ]

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից իրացման նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել է, որ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) սոցիալական  հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը »»»»»


Հնարավոր է` վաղվա դատաքննությունը լինի վերջինը

[ 10 Մարտի, 2010 | 15:35 ]

Վաղը` ժամը 12:30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, կսկսվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննության շարունակումը ոստիկանության քննիչի որոշման վերաբերյալ, որով կարճվել էր «Ազատամտություն» օրաթերթում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ պատգամավորի պահանջով հարուցված քրեական գործը: »»»»»


«Կրկնեք անընդհատ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու»

[ 10 Մարտի, 2010 | 15:23 ]

Գարնանը մարդկանցից շատերը սթրեսների մեջ են ընկնում, սրվում են հոգեկան, սրտանոթային հիվանդությունները: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նյարդաբան Գայանե Մելիքյանը և հոգեբան Սամվել Խուդոյանն անդրադարձան սթրեսների առաջացման պատճառներին և դրանք հաղթահարելու միջոցներին: »»»»»


Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա

[ 10 Մարտի, 2010 | 15:22 ]

Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը և պաշտոնատար այլ անձինք: »»»»»


Ոստիկանը մեղադրվում է գողության մեջ

[ 10 Մարտի, 2010 | 14:24 ]

Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը, ըստ քննչական ենթակայության, իր վարույթ ընդունելով ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի թիվ 1 վաշտի ոստիկան Վրեժ Ալթունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` մարտի 9-ին վերջինիս մեղադրանք է առաջադրել ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` գողություն: »»»»»


«Կինոերկխոսություններ»-ի ֆիլմերը ցուցադրվեցին Արցախում

[ 10 Մարտի, 2010 | 14:01 ]

Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում երեկ տեղի ունեցավ «Երկխոսություն ֆիլմերի միջոցով» ծրագրի երկրորդ` «Կինոերկխոսություններ» շարքի ֆիլմերի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական հիմնարկների աշխատողներ, լրագրողներ, »»»»»


Միքայել Վարդանյանը` ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ

[ 10 Մարտի, 2010 | 13:43 ]

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ Մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ Միքայել Վարդանյանը ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: »»»»»


ՀՀ քաղաքացին երկրի նախագահին լսելի դառնալու համար դիմել է ԵԱՀԿ-ին

[ 10 Մարտի, 2010 | 13:38 ]

57-ամյա Պարույր Գուլգուլյանը ամիսներ շարունակ ցանկանում է իր խնդիրը լսելի դարձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ներպետական օղակներով դա չի հաջողվել: Այդ պատճառով էլ ՀՀ քաղաքացին դիմել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակին (ԵԱՀԿ): »»»»»


Վարչապետը կարեւորում է Ասիական զարգացման բանկի ծրագրերը Հայաստանում

[ 10 Մարտի, 2010 | 13:06 ]

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը։ »»»»»


Մեկնարկում է Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը

[ 10 Մարտի, 2010 | 12:47 ]

Այս տարվանից ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ սկսում է Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր, որի շրջանակում այսօր ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ստորագրել են 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, որից 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ: »»»»»


Միասնական տեղեկատվական բանկի կատարելագործումը` անհրաժեշտություն

[ 10 Մարտի, 2010 | 12:33 ]

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է խորհրդի նախորդ երկու նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Այնուհետեւ քննարկվել են «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի եւ Պետական եկամուտների կոմիտեի միջեւ ծագած խնդիրները, որի առնչությամբ հանձնարական է տրվել` հարցը եւս մեկ անգամ քննարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ »»»»»


«Խմելու ջուրը» վնասակար է առողջությանը

[ 10 Մարտի, 2010 | 12:15 ]

Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի 10, 12, 14, 16,18 բարձրահարկ շենքերի բնակիչները արդեն մեկ ամսից ավելի է` «խմում են» կենդանական աշխարհով ու դրան բնորոշ հոտով ջուր: Քանի որ ինքս էլ այդ շենքերից մեկի բնակիչն եմ, ամեն օր լսում եմ հարևանների դժգոհությունները և տեսնում, թե ինչպես են դույլով մաքուր ջրերը ձեռքներին բարձրանում աստիճաններով: Շարունակությունը կարդացեք banali.hetq.am բլոգում:


Փոխվարչապետն այցելել է Արմավիր

[ 10 Մարտի, 2010 | 12:09 ]

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման ընթացքին: »»»»»


Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ

[ 10 Մարտի, 2010 | 12:01 ]

Անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 696 հանցագործություն. այդ թվում` ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու 88, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 136, հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու 159, ակցիզային դրոշմանիշերի ապօրինի շրջանառության 12, մաքսանենգության 72 եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների այլ դեպքեր: »»»»»


Դեսպանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

[ 10 Մարտի, 2010 | 11:26 ]

Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Տրայան Բասեսկուի հետ հանդիպման ժամանակ Ռումինիայի նախագահը ընդգծել է Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ հարաբերությունների կարևորության մասին, շնորհակալություն հայտնել դեսպանին երկկողմ կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեության համար: »»»»»


Հրդեհ տոնավաճառում

[ 10 Մարտի, 2010 | 11:15 ]

Այսօր վաղ առավոտյան` ժամը 05.18-ին, Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի 17 հասցեում գտնվող շուկա-տոնավաճառում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Ավելի ուշ հայտարարվել է «հրդեհ թիվ 1 բիս», և դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ: »»»»»


Փլուզում Սյունիքում

[ 10 Մարտի, 2010 | 11:12 ]

Գեղարքունիքում էլ սելավը փակել է ճանապարհը

Նախօրեին` ժամը 19.20-ին, Փրկարար ծառայությունում Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Կապան ավտոճանապարհի 254-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: »»»»»


Դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ ՀՀ վարչապետին

[ 10 Մարտի, 2010 | 10:52 ]

Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափաեռ Տեր,
Տեղեկացանք, որ ՀՀ Կառավարությունը, սույն թվականի փետրվարի 25-ին, որոշում է ընդունել` Երեւանի Աբովյան փողոց 18 հասցեում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածք. անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար: »»»»»


Մամուլի տեսություն

[ 10 Մարտի, 2010 | 10:47 ]

Փոխատեղումներ

Իշխանական դաշտում սպասվող պաշտոնափոխությունները դեռևս ուժային ոլորտ չեն հասնում: Թեև այդ մասին շատ է խոսվում, այուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում որոշում կայացնել: Փոխարենը նա աշխատանքից ազատել է իր մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանին: Ըստ թերթի աղբյուրների` Ֆարմանյանը նշանակվելու է «Հայլուրի» տնօրեն, քանի որ Հարություն Հարությունյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է այդ պաշտոնից: »»»»»


ՀԱԿ-ի հայտարարությունը

[ 9 Մարտի, 2010 | 22:44 ]

Վերաքննիչ դատարանում ավարտվեց քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Մեղադրող կողմը չկարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց: Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը: »»»»»


ՀԱԿ-ը նախաձեռնում է դատական հայց գազի գնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով

[ 9 Մարտի, 2010 | 22:33 ]

ՀԱԿ-ի հայտարարությունը

Գազի գնի չհիմնավորված բարձրացումը դիտելով որպես զուտ կոռուպցիոն երեւույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն՝ Հայ Ազգային Կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ »»»»»


Եռակողմ քննարկում. ո՞վ է շահում «Վերին Լարս» անցակետի բացումից

[ 9 Մարտի, 2010 | 20:01 ]

Մոսկովյան «Կոռնեգի» կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալիշենկոն կարծում է, որ «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի վերաբացումը արդեն իսկ դրական փաստ է, քանի որ գոնե ինչ-որ պատուհան է բացվել ռուս-վրացական հարաբերությունների բարելավման համար: «Դա որոշակի օդանցք է, որտեղից ինչ-որ չափով թթվածին կանցնի»,- այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում կայացած Երևան-Թբիլիսի-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց Ալեքսեյ Մալիշենկոն: »»»»»


8 queries in 2.329 seconds.