«Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ ոչ մի դատ չեղավ»

[ 19 Մարտի, 2010 | 16:33 ]

Ի՞նչը կլինի Հայաստանի վերջը` ըստ Հրանտ Բագրատյանի

«Ազատության» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին կարծիք հայտնեց, որ Հայաստանը 2010 թ. առաջին ամսին էլ է տնտեսական անկում ունեցել, և 2,4 % աճը ուղղակի գրված է: Նրա համոզմամբ` անցյալ տարի Հայաստանի տնտեսական անկումը իրականում եղել է պաշտանապես հայտարարված 14 %-ից ավելի: »»»»»


«Հայ-թուրքական հարաբերություններում մենք առեւտրի չենք գնալու»

[ 19 Մարտի, 2010 | 16:25 ]

Այսօր ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Փաստարկ» ակումբում խոսեց տարածաշրջանային գործընթացների` մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավարն իր առաջին իսկ նախադասությամբ Հայաստանի իրավիճակը միջազգային հարաբերությունների ոլորտում որակեց դրական, սակայն հավելեց նաեւ. «Սա չի նշանակում, որ մենք մեծ աշխատանքներ չունենք անելու: »»»»»


Շավարշ Քոչարյան. «Հրաժարվելով ԼՂ-ի հետ բանակցելուց` Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը»

[ 19 Մարտի, 2010 | 15:59 ]

«Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին, թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, և եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի  արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է Ադրբեջանի  Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված  ԼՂՀ  դեմ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: »»»»»


Երեխաների խաղահրապարակը ծառայում է որպես ավոտկայանատեղ

[ 19 Մարտի, 2010 | 15:30 ]

Իսահակյան 38 շենքի բնակիչներից մեկը «Հետքին» ահազանգել էր, որ շենքի երեխաների խաղահրապարակը, որը քաղաքապետարանը վերանորոգել էր նախորդ ամռանը, ծառայում է որպես ավտոմեքենաների կայանատեղի: Օրվա տարբեր ժամերին մեր այցելությունների ժամանակ ֆիքսեցինք խաղահրապարակում կայանած 2-3 մեքենաներ: »»»»»


Դեղեր կեղծողները բացահայտվել են ԱԱԾ-ի կողմից

[ 19 Մարտի, 2010 | 15:30 ]

ԱԱԾ մարմինների  կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է դեղերի  պիտանելիության ժամկետների  փոփոխմամբ, ինչպես նաև դեղերի կեղծմամբ և վաճառքով զբաղվող անձանց գործունեություն:

Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաև ժամկետը սպառվող զգալի  քանակությամբ դեղեր և հատուկ գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց  պիտանելիության ժամկետների կեղծում: »»»»»


Կաշառակերության 10 դեպք

[ 19 Մարտի, 2010 | 15:18 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թվականի մարտի 1-ից 19¬ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրվել է կաշառակերության 10 դեպք, որոնք բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում բացահայտվել են նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման 11 և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 16 դեպքերը:


«Պետք է պահպանել սփյուռքյան իրականությունը»

[ 19 Մարտի, 2010 | 14:58 ]

«Այսօր համահայկական աշխարհում չկան արդի դարաշրջանի շնչին և զարգացումներին համապատասխան կրթօջախներ: Մեր դպրոցներից դուրս են գալիս ոչ մրցունակ և համաշխարհային կրթական չափանիշներին չհամապատասխանող երիտասարդներ: Հայ ժողովուրդը չունի մեկ միասնական պատկեր և գիտակցություն, թե ինչպիսի կրթական համակարգ է ուզում նա ունենալ: Թե’ Հայաստանի, թե’ սփյուռքի դպրոցները ետ են մնացել համաշխարհային զարգացումներից»,- այսօր «Հայելի»-ում ասաց «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի, «Վէմ» ռադիոկայանի ղեկավար, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը: »»»»»


Կայք գյուղի կանանց հիմնական զբաղմունքը դույլերով ջուր տանելն է

[ 19 Մարտի, 2010 | 14:27 ]

Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղերն իրար նման են` քանդված ճանապարհներ, հին տներ, վատ կենցաղով ապրող գյուղացիներ եւ այլն: Մարզի Կայք գյուղի (Մուլքի) ճանապարհով անցնելիս  նկատեցինք, որ մի պապիկ պլաստմասե շշերով ջուր էր տանում: Անզեն աչքով էլ նկատելի էր,  որ այդ ջուրը խմելու համար պիտանի չէ` գույնը դեղին է: Մարդիկ ստիպված են այդ ջուրը խմել, քանի որ գյուղի ջրամատակարարումը պատշաճ չի իրականացվում: Մի քանի մետր հեռավորության վրա էլ աղբյուրի մոտ կռացած մի կին դույլերն էր լցնում: »»»»»


Թունավորվել են շմոլ գազից

[ 19 Մարտի, 2010 | 13:48 ]

Նախօրեին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Ավստրիական» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի  նախկին «Էլեկտրոսարքեր» գործարանին հարակից 11-րդ շարքի թիվ 2 տնակի բնակիչներ` 1999 թ. ծնված Դավիթ եւ 2003 թ. ծնված Կարեն Մխիթարյանները:

Ժամը 18.40-ին նույն հասցեից Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել 1974 թ. ծնված Նելլի Գրիգորյանը, 1978 թ. ծնված Գայանե եւ 1988 թ. ծնված Նարինե Մխիթարյանները: »»»»»


Երեք քույր Գյումրիից

[ 19 Մարտի, 2010 | 13:41 ]

Թոշակային տարիքի Տեր-Ավետիսյան քույրերը վերջին երկու տարում կես միլիոն դրամի նվիրատվություն են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Գործադիր վարչության մի քանի աշխատակիցներով վերջերս այցելեցինք Ասպրամ, Անահիտ եւ Գոհար քույրերին: »»»»»


Ծառահատումն ապօրինի էր

[ 19 Մարտի, 2010 | 13:28 ]

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կապանի Շահումյան թաղամասում ծառահատումն ապօրինի է իրականացվել  (Տես հոդվածը` «Ապօրինի՞ էր ծառահատումը» ): « Նախարարի հանձնարարականով տեսչության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր` Շահումյան փողոց և պարզել, որ ծառերը, այո, ապօրինի են հատված»,- ասաց Հասմիկ Մկրտչյանը: Այս պահի դրությամբ հաշվարկվում են պետությանը հասցված վնասի չափերը, իսկ գործերն ուղարկվել են ոստիկանություն:


ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների զեկույցն անճշտություններ է պարունակում ջավախքահայության հիմնախնդիրների վերաբերյալ

[ 19 Մարտի, 2010 | 13:06 ]

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի բաց նամակը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչին

Հարգելի տիկին դեսպան,

2010թ. մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց իր ամենամյա զեկույցները աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: »»»»»


Այժմ էլ մոլախոտի դեմ են պայքարում

[ 19 Մարտի, 2010 | 12:57 ]

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների հետ անցկացրած այսօրվա խորհրդակցության ժամանակ գործադիր իշխանության ղեկավարը իր մտահոգությունն է արտահայտել հանրապետության աշնանացան դաշտերում մոլախոտի տարածվածության վերաբերյալ: »»»»»


«Եհովայի վկաները»` Դարակերտում

[ 19 Մարտի, 2010 | 12:19 ]

Երեկ, երբ գործընկերոջս հետ Արարատի մարզի Դարակերտ գյուղում էի, ականատես եղա հետաքրքիր տեսարանի. երկու տղամարդ, տարբեր թղթեր ձեռքներին, քայլում էին գյուղի փողոցներով, հերթով ծեծում տների դռներն ու ինչ-որ բան ասում: »»»»»


25 զոհ` ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով

[ 19 Մարտի, 2010 | 11:10 ]

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 249 պատահարներից 168-ը տեղի է ունեցել թեթեւ մարդատար անձնական տրանսպորտային միջոցների մասնակցությամբ: Դրանց հետեւանքով 25 մարդ զոհվել է, 240-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Երեխային թողել էին փողոցում

[ 19 Մարտի, 2010 | 11:06 ]

Մարտի 17-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 69/ա շենքի մոտ ընկեցիկ երեխա են գտել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի ճանապարհամերձ հատվածում հայտնաբերել է մոտ 1 տարեկան արական սեռի երեխա: »»»»»


Մամուլի տեսություն

[ 19 Մարտի, 2010 | 10:43 ]

Իրենք իրենց են զսպում

«Ես հակառակը կասեմ` մենք մեր ձեռքով հենց մեզ ենք զսպում, իշխանությունը իր ձեռքով ինքն իրեն է զսպում»,- անդրադառնալով մամուլին վերաբերող վերջին օրինագծին` հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: »»»»»


Ոստիկանությունը չի հայտնում

[ 18 Մարտի, 2010 | 19:22 ]

Երեկ` ժամը 20:35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.15-ին, վիճաբանության ժամանակ, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը ատրճանակից կրակոցներ է արձակել ու դիմել փախուստի: »»»»»


Նոր պայմաններ Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար

[ 18 Մարտի, 2010 | 19:02 ]

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Եվրախորհրդարանի եւ Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի /Visa Code/ մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ /EG/810/2009/ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից սկսած Շենգենյան համաձայանգրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետեւյալ անհրաժեշտ նախապայմանները. »»»»»


Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարին

[ 18 Մարտի, 2010 | 19:01 ]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: »»»»»


Գարնանացանը սկսված է

[ 18 Մարտի, 2010 | 18:33 ]

Ղարաբաղում սկսվել են գարնանացանի աշխատանքները. մարտի 15-ի դրությամբ հացահատիկ է ցանվել 86 հա-ի վրա, կարտոֆիլ` 59,3 հա-ի եւ բանջարեղեն` 34 հա-ի եւ հատիկաընդեղեն` 1,5 հա-ի վրա: ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատուրյանի հավաստմամբ` գարնանացանի ողջ ընթացքն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները: »»»»»


Ծեծողը մեղադրյա՞լն է, թե՞ ոստիկանը

[ 18 Մարտի, 2010 | 18:15 ]

Լոռու մարզի Ախթալա քաղաքի Շահումյան 6/5 շենքի բնակիչ Մարիամ Կարապետյանը դիմել է «Հետք»-ին 2009թ.-ին դեկտեմբերի 22-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակից Գեղամ Մաշինյանի կողմից իր որդուն` Արամայիս Կարապետյանին բռնությունների ենթարկելու և Թումանյանի քննչական բաժնի կողմից որդու նկատմամբ «Խուլիգանության» մեղադրանք հարուցելու համար: »»»»»


Օրենսդրական նախաձեռնած փոփոխությունը հավանության է արժանացել

[ 18 Մարտի, 2010 | 18:13 ]

Սահմանվելո՞ւ է անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ ՀՀ եւս երեք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է անվճար տրամադրվող բժշկական ծառայությունների հարցը կարգավորել օրենքներով` սահմանելով անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը։ »»»»»


Հարուցվել է քրեական գործ՝ կեղծ ձեռնարկատիրության դեպքի առթիվ

[ 18 Մարտի, 2010 | 17:55 ]

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է  քրեական գործ` կեղծ ձեռնարկատիրության  եւ  խոշոր հարկերը վճարելուց խուսափելու  դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Էլիտ Պրոֆայլ» ՍՊ ընկերության տնօրեն  Գ. Այվազյանն  իր վաղեմի ծանոթ Ս. Գրիգորյանի օժանդակությամբ  2005թ. օգոստոսից 2006թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում  առանց ապրանքների մատակարարման  եւ  ծառայությունների մատուցման թվով 7 կազմակերպությունների  տրամադրել է 49 740 100  դրամի  կեղծ հաշվապահական փաստաթղթեր, »»»»»


«Այնպիսի~ խառնաշփոթ է ստեղծվելու»

[ 18 Մարտի, 2010 | 17:09 ]

Արդյոք 2012 թ.-ից կկիրառվի՞ նոր օրացույց

ՄԱԿ-ը և Օրացույցների համաշխարհային ասոցիացիան առաջարկում են փոխել գործող Գրիգորյան օրացույցը, և 2012 թ.-ից կիրառել նոր օրացույց, որը նախատեսում է 35 և 28 օր ունեցող ամիսներ: Այսօր կազմակերպված ասուլիսին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն ասաց, որ ՄԱԿ-ի առաջարկած օրացույցը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու: »»»»»


Կդադարեցվի «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը` ֆինանսական ծախսը եւ կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու նպատակով

[ 18 Մարտի, 2010 | 17:07 ]

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշել է դադարեցնել ՀՀ արդարադատության նախարարության «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը եւ այն վերակազմակերպել որպես նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի տեղամաս։ Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքէջը, դրա նպատակն է բարձրացնել քրեակատարողական ծառայության արդյունավետությունը` հնարավորինս նվազեցնելով ֆինանսական ծախսը եւ կոռուպցիոն ռիսկը։


Պատասխանատվության ճգնաժամ. ինչո՞ւ է հույսն ընկել ՕԵԿ-ի վրա

[ 18 Մարտի, 2010 | 16:51 ]

Հանրապետության նախագահի հրամանագրերով Մանուկ Վարդանյանը ՕԵԿ քվոտայով նշանակվեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի, իսկ  Արմեն Երիցյանը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը այս պաշտոնները զբաղեցնող իր կուսակիցներին ետ կանչելու որոշումը բացատրեց կուսակցության նախաձեռնած լուրջ բարեփոխումներով: »»»»»


Աֆրիկյան ժանտախտի վերադարձը

[ 18 Մարտի, 2010 | 16:28 ]

2007թ. Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը մեծ թվով խոզերի անկման պատճառ  դարձավ: Համաճարակը շատ վնասներ պատճառեց հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահներին, ովքեր սարերի անտառների կաղնով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: »»»»»


Ապօրինի՞ էր ծառահատումը

[ 18 Մարտի, 2010 | 16:12 ]

Սյունիքի մարզկենտրոնի տարբեր թաղամասերում աճած հաստաբուն ու երկարասլաց ծառերի մի մասն արդեն իրենց դարն ապրել է։ Դրանք այլևս աճելու տեղ չունեն, ու վտանգավոր են այդ թաղամասերի թե’ շենք-շինությունների, թե՜ անցորդների համար։ Կապանի քաղաքապետարանն ուսումնասիրել է այդ ծառերը, նաև բնակիչներից ընդունել դիմումներ։ Մոտ 20 դիմում է մուտքագրվել։ Քաղաքապետարանի հանձնաժողովը, ըստ դիմումների, շրջեց քաղաքում։ Հանձնաժողովը ուսումնասիրում է ծառերը. հատման ենթակաները կհատվեն, էտմանը՝ կէտվեն։ »»»»»


Բարձր գնահատական Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեությանը Հայաստանում

[ 18 Մարտի, 2010 | 16:09 ]

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը։ Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար։ »»»»»


9 queries in 2.352 seconds.