2010-ին Երևանում կերիտասարդացվի 70, նորերով կփոխարինվի 90 ծառ

[ 15 Մարտի, 2010 | 15:31 ]

Քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունը` մայրաքաղաքում սանիտարական ծառահատումների վերաբերյալ

Մայրաքաղաքում սանիտարական ծառահատմանը և էտելու միջոցառումներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված և միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: »»»»»


Անտոնինա Մահարի. «Ես ամեն դեպքում կոփված եմ փոթորիկներում»

[ 15 Մարտի, 2010 | 14:24 ]

Չնայած սոցիալական շատ ծանր վիճակին` գրողի կինը որեւէ մեկից օգնություն չի խնդրում եւ չի հավատում, որ իրեն կօգնեն

«Ինձ վիրավորում է, երբ մարդիկ ասում են. «Մենք նրան հարգում ենք, որովհետեւ նա Մահարու կինն է»: Ինձ պետք չէ ոչ մեկի անունը, եթե ես ինքս ոչ մի բանի արժանի չեմ, եթե չկա այնպիսի բան, որի համար ինձ կարելի է հարգել: »»»»»


Հրապարակային բանավեճերի համաճարակ

[ 15 Մարտի, 2010 | 14:22 ]

Կարծում եմ 1990-ականների վերջին էր եւ առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նեղ մասնագիտական շրջանակներում, որ Հայաստանում սկիզբ առան «թռիչքի», թռիչքաձեւ զարգացման անհրաժեշտության մասին խոսակցությունները։ »»»»»


Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում պատգամավորները կզրկվեն մանդատից

[ 15 Մարտի, 2010 | 14:20 ]

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը

Առաջիկայում մի շարք օրենսդրական փոփոխություններ են լինելու, որոնք նպատակ ունեն կարգավորել շահերի բախումը: Դաշտը կարգավորելու համար նախատեսվում է ստեղծել նաեւ նոր մարմին: Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում, եւ կարգավորման ի՞նչ մեխանիզմներ են լինելու: »»»»»


Կիրառե՞լ, թե՞ չկիրառել Ռումինիայի փորձը

[ 15 Մարտի, 2010 | 14:18 ]

«Transparency International» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունը մարտի 1-7-ը ուսուցողական այց էր կազմակերպել Ռումինիա: 10 հոգանոց պատվիրակության մեջ էին ՀՀ նախագահի, Կառավարության, Արդարադատության նախարարության աշխատակազմերից ներկայացուցիչներ, դասախոսներ, լրագրողներ: »»»»»


Թուրք լրագրողը երազի հետքերով հասել է Հայաստան

[ 15 Մարտի, 2010 | 14:16 ]

Կկարողանա՞ թուրք լրագրողը հասնել իր հայրենակիցների խղճին

Էրհան Արիկը ծնվել է Արդահանում: Այնտեղ ապրել է մինչեւ 13 տարեկան դառնալը: Նրա նախնիները թուրք-մեսխեթցի այն ընտանիքներից են, որոնք Արդահան են գաղթել Սամցխե-Ջավախքից: Հիմա Էրհանն ապրում է Ստամբուլում, բայց ամեն տարի այցելում է Արդահան: »»»»»


Թունավորում. ընտանիքի վիճակը ծանր է

[ 15 Մարտի, 2010 | 14:15 ]

Մարտի 12-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մ.Մկրտչյան 36/14-րդ հասցեի բնակչուհի, 36-ամյա Լուսինե Մկրտչյանը, իսկ նույն հասցեի բնակիչներ` 16-ամյա Մելինե եւ 14-ամյա Գագիկ Մկրտչյանները տեղափոխվել են Ավստրիական մանկական հիվանդանոց: »»»»»


Տակայուկի Յոշիմուրա. «Հայ հասարակությունը դանդաղորեն բացվում է, ճիշտ այնպես, ինչպես ճապոնականը»

[ 15 Մարտի, 2010 | 14:14 ]

Ճապոնացի գիտնականն ուսումնասիրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի հայրենադարձությունը

Ասում են, թե Երեւանում` ընդդիմության հանրահավաքին, կարելի է մի քանի հետաքրքիր եւ անսովոր անձանց հանդիպել: Հենց սա ինձ հետ պատահեց մարտի 1-ին, երբ բացարձակապես պատահաբար հանդիպեցի Տակայուկի Յոշիմուրային: »»»»»


Չարլզ Լոնսդեյլ. «Ոչ միայն բաց սահման լինի, այլեւ ավելի բաց մթնոլորտ Հայաստանում»

[ 15 Մարտի, 2010 | 14:12 ]

«Հետքի» հյուրն է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը

«Այժմ, երբ ետ եմ նայում, հիշում եմ, թե ինչպես մեր տան ետեւում կար մեծ մարզադաշտ եւ թե ինչպես էինք այնտեղ վազվզում, եւ երբ համեմատում եմ Երեւանի հետ, տեսնում եմ, թե ինչքան քիչ են դրսում խաղալու հնարավորությունները հայ երեխաների համար, այդ ժամանակ իսկապես իմ մանկությունը առավելապես գնահատում եմ, ինչքան երջանիկ եւ բախտավոր էինք մենք»,- իր մանկությունը հիշում է Չարլզ Լոնսդեյլը: »»»»»


Փողերի լվացման հանցակազմով եւս մեկ «խոշոր» գործ

[ 15 Մարտի, 2010 | 14:10 ]

«Խ-ԴԷՄԻ» ՍՊԸ-ի տնօրեն, «Ֆեյշն Թայմ» խանութում կանացի ջինսե հագուստի եւ աքսեսուարների մանրածախ առեւտրով զբաղվող 29-ամյա Մարիամ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանի օժանդակությամբ, ԱՄՆ-ի բանկերում գտնվող հաշվեհամարները սպասարկող բանկային կեղծ քարտերի օգտագործմամբ «Master card» միջնորդ վճարային եւ ՀՀ-ում գործող «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի համակարգերի միջոցով գումարներ է հափշտակել, ապա դրանք օրինականացրել: »»»»»


Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենի առեղծվածային անհետացումը

[ 15 Մարտի, 2010 | 14:08 ]

Լոռու մարզի Ախթալա քաղաքի Լեռնահարստացման կոմբինատի նախկին տնօրեն Գագիկ Ազատյանը 2009 թ. մայիսի 25-ին Երեւանի իր բնակարանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Նա Լոռու մարզի Ախթալայի եւ Շամլուղի հանքերի նախկին պետ Հրաչիկ Ազատյանի որդին է: »»»»»


«Փոքր ախպերը» սահմանագոտում

[ 15 Մարտի, 2010 | 14:06 ]

Ամեն անգամ Բարեկամավանից հեռանում եմ ծանր ապրումներով, կարծես փոքր եղբորս թողել եմ կռվի դաշտում եւ հեռանում եմ: Հնամենի Թաքնագյուղը հայոց սահմանին ամրոց է, որի թիկունքը պետք է ամուր պահել:

Բարեկամավանը Տավուշի մարզի, ինչու չէ` Հայաստանի ամենահեռավոր, վտանգավոր տարածքում գտնվող գյուղն է: »»»»»


Սիգարը` հզորության խորհրդանիշ

[ 15 Մարտի, 2010 | 14:04 ]

Ամերիկահայ դոկտոր Գարո Բուլդուկյանն աշխարհում հայտնի է իր «Գարո Հաբանո» սիգարային ապրանքանիշով: Սիգարային բոլոր միջոցառումներին «Գարո Հաբանո»-ն ներկայացված է առանձին բրենդով: Դոկտոր Բուլդուկյանի սիգարները մշտապես առկա են հայտնի սիգարային պարբերականներում: «Գարո Հաբանո» սիգարներն արտադրվում են ավելի քան 10 տարի: »»»»»


Գորիսում մարդիկ կարողացել են քարը յուրովի ոճով շարել

[ 15 Մարտի, 2010 | 14:02 ]

Հայաստանի գողտրիկ բնակավայրերից մեկի` Գորիս քաղաքի ինքնատիպությունը նրա ճարտարապետությամբ է պայմանավորված, որը որոշ կարծիքների համաձայն` ընդօրինակվել է եվրոպականից: Ճարտարապետ Սեւադա Զաքարյանը, ով շուրջ 17 տարի զբաղեցրել է Գորիս քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը (1983-2000 թթ.), պնդում է, որ Գորիսի ժողովրդական ճարտարապետությունը եվրոպական ճարտարապետության հետ կապ չունի: »»»»»


Ալեքսանդր Իռադյան. «Երաժշտությունն է ինձ ընտրել, ոչ թե ես նրան»

[ 15 Մարտի, 2010 | 14:00 ]

Ալեքսանդր Իռադյանի հետ ծանոթացա հարցազրույցներից մեկի ժամանակ: Նրան ներկայացնելով` ասացին, որ պատրաստվում է մեկնել միջազգային երաժշտական մրցույթի: Երբ խնդրեցի այդ մասին հարցազրույց տալ, նա հրաժարվեց` ասելով. «Մինչեւ որեւէ մրցանակ չստանամ, ոչ մի հարցազրույց չեմ կարող տալ»: »»»»»


«Հայաստանի և Վրաստանի իշխանությունները ջավախահայությանը խանգարում են ձևավորելու իրենց սեփական դիրքորոշումը»

[ 15 Մարտի, 2010 | 13:55 ]

Ելնելով Ջավախքի հիմնախնդիրների շուրջ եղած անթիվ զրպարտություններից, որոնք շահադիտական նպատակներ են հետապնդում, Ջավախքի հայերի ազգային խորհուրդը անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը: »»»»»


Վնասվել է Քաջարանի գյուղապետարանի տանիքը

[ 15 Մարտի, 2010 | 13:50 ]

Մարտի 13-ին, Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչներից ստացված ահազանգերի համաձայն` անձրեւի հետեւանքով գյուղի միջով հոսող գետակը վարարել է եւ քանդել 4 կամրջակ, իսկ գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղապետարանի ու մի շարք տնակների տանիքներ: »»»»»


Ընտանիքին կվտարեն տնից

[ 15 Մարտի, 2010 | 13:25 ]

Վաղը դատական ակտերի հարկադիր կատարողները Աննա Փամբուխչյանին եւ նրա որդիներին կվտարեն Նոր-Արեշ 46 փողոցի 37 տնից, քանի որ ԱՄՆ-ում բնակվող Սոնյա Թովմասյանը դիմել էր դատարան` «իր գույքն ապօրինի տնօրինող» եղբոր կնոջն ու որդիներին տանից վտարելու պահանջով: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Սոնյայի պահանջը: »»»»»


Նախարարների թեկնածուները հայտնի են

[ 15 Մարտի, 2010 | 13:18 ]

«Օրինաց երկիր» կուսակցության ` մարտի 13-ին կայացած քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է ՕԵԿ քվոտայով նախարարներ Մհեր Շահգելդյանի և Գուրգեն Սարգսյանի ` գործադիր իշխանությունում պաշտոնավարման հարցը: ՕԵԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել ետ կանչել նշված նախարարներին և հանրապետության նախագահին ներկայացնել Մանուկ Վարդանյանի թեկնածությունը` Տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնում և Արմեն Երիցյանի թեկնածությունը` Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: »»»»»


Հրազենի գործադրմամբ 100 հանցագործություն

[ 15 Մարտի, 2010 | 13:17 ]

2009 թ. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետախուզության գծով կատարվել է 9157 հանցագործություն, բացահայտվել է 6371-ը: Նույն ժամանակահատվածում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործության 263 դեպք, բացահայտվել է 136-ը: 2009 թ. հրազենի գործադրմամբ կատարվել է 100 հանցագործություն, բացահայտվել է 45-ը:


Հանցանք կատարած անձանցից 1385-ը կանայք են

[ 15 Մարտի, 2010 | 12:01 ]

Հանրապետության տարածքում 2009 թ. ընթացքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած 10889 մարդ: Ըստ տարիքային խմբերի` 118-ը եղել են 14-15, 359-ը` 16-17, 1624-ը` 18-24, 1771-ը` 25-29 տարեկան, 7017-ը եղել են 30-ից բարձր տարիքի: »»»»»


Բացահայտվել է ավազակության 13 դեպք

[ 15 Մարտի, 2010 | 11:54 ]

2010 թ. հունվար ամսին ոստիկանության տարբեր բաժիններում ավազակության 12 դեպք է գրանցվել, փետրվարին` 7, մարտի 1-ից 3-ը` 2 դեպք: Բացահայտվել է 13-ը, մյուսների բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ընթացքի մեջ են: »»»»»


128 հանցագործության դեպք` հասարակական վայրերում

[ 15 Մարտի, 2010 | 11:48 ]

2009 թ. Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործության 439 դեպք, որոնք կատարվել են ոչ սթափ վիճակում գտնվող անձանց կողմից (2008 թ.` 264): Նույն ժամանակահատվածում արձանագրվել է հանցագործության 128 դեպք, որոնք կատարվել են հասարակական վայրերում (2008 թ.` 61):


Նախարարների պաշտոնանկության լուրը հավաստի է

[ 15 Մարտի, 2010 | 11:45 ]

«Հետքի»` նախագահական նստավայրի աղբյուրը հաղորդում է, որ Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի պաշտոնանկության լուրը հավաստի է, թեեւ կառավարությունը դեռեւս պաշտոնական տեղեկություն չի ստացել այդ մասին: »»»»»


Բնափայտ` զոհված ազատամարտիկների ընտանիքներին

[ 15 Մարտի, 2010 | 11:36 ]

Սույն թվականի մարտի 12-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում, ինչի ժամանակ քննարկվել են.

- 2009թ Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները:

- Բնափայտի մթերման և զոհված ազատամարտիկների ընտանիքներին վառելափայտի տրամադրման աշխատանքները: »»»»»


Թմրամիջոցների շրջանառության դեպքերն ավելացել են

[ 15 Մարտի, 2010 | 11:18 ]

Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կազմավորված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ, 2009 թվականի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ ոլորտում հայտնաբերել են 1238 հանցագործության և 130 իրավախախտումների դեպքեր: »»»»»


12 օրում գողության 69 դեպք

[ 15 Մարտի, 2010 | 11:12 ]

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 69 դեպք, բացահայտվել է 42-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 16 դեպք: »»»»»


25 մարդ` վրաերթի եւ բախումների զոհ

[ 15 Մարտի, 2010 | 11:06 ]

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրված 249 ճանապարհատրանսպորտային պատահարներից 87-ը հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքեր են, որոնց հետեւանքով 16 մարդ զոհվել է, իսկ 81-ը` ստացել մարմնական վնասվածքներ:  »»»»»


Դժվարացել է երթևեկությունը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին

[ 13 Մարտի, 2010 | 22:08 ]

Սյունիքի  մարզում տեղացող հորդառատ անձրևները  դժվարացրել են երթևեկությունը Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 254-րդ կմ հատվածում (Գորիսից 19 կմ հեռավորությամբ)։ Հիշեցնենք, որ մարտի 9-ին այս հատվածում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել էր մայրուղին։ 37 մ երկարությամբ, 8 մ լայնությամբ, 2-5 մ խորությամբ փլվածքը անհնար էր դարձրել երթևեկությունը: »»»»»


Բակո Սահակյանը հանձնարարել է ակտիվացնել գործունեությունը

[ 13 Մարտի, 2010 | 21:20 ]

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության արտաքին գործերի նախարարության 2009 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2010 թվականի անելիքներին: »»»»»


9 queries in 1.622 seconds.